Armenian ARMSCII Armenian
Պ-176-11.12.2012,08.11.2013-ՊԻ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 20-ի ՀՕ-308 օրենքի 45-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Կարգազանց է համարվում այն պատգամավորը, որը նիստի ընթացքում գրանցվում կամ քվեարկում է բացակա պատգամավորի փոխարեն, իր գործողություններով խոչընդոտում է պատգամավորին անարգել օգտվել քվեարկության համար օրենքով սահմանված հնարավորություններից, աղմկում է, վիրավորական արտահայտություններ է անում, չի կատարում Ազգային ժողովի նիստը վարողի՝ սույն օրենքից բխող պահանջները կամ կատարում է սույն օրենքով սահմանված կարգը խախտող այլ գործողություններ:».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Կարգազանց են համարվում, պատգամավորներից բացի, Ազգային ժողովի նիստում ներկա այն անձինք, որոնք նիստի ընթացքում աղմկում են, վիրավորական արտահայտություններ են անում, չեն կատարում Ազգային ժողովի նիստը վարողի՝ սույն օրենքից բխող պահանջները կամ կատարում են սույն օրենքով սահմանված կարգը խախտող այլ գործողություններ:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: