Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-2813-29.04.2004-ՖՎ,ՍԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի 1997, ՀՕ-183) 9-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր «իգ» ենթակետով.

«իգ) «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցման երաշխավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով Ավանդների հատուցման երաշխավորման հիմնադրամի կողմից հատուցված գումարները՝ բացառությամբ ավանդի գումարին հավելագրված եւ հատուցման ենթակա տոկոսների»: