Armenian ARMSCII Armenian
Կ-0502-23.09.2021-ՏՏԳՇ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 208-րդ հոդվածի 4-րդ մասում՝

1) 1-ին կետի «եւ սոցիալական» բառերը փոխարինել «, սոցիալական (բացառությամբ սույն կետի «ժ» ենթակետի), բնապահպանական, առողջապահական եւ վերարտադրության» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ժ» ենթակետով.

«ժ. կենսաթոշակային տարիքի անձանց համար սիրողական ձկնորսության դեպքում սույն կետի «է» ենթակետով սահմանված համապատասխան դրույքաչափերի նկատմամբ կիրառվում է 0.0 գործակիցը.».

3) 2-րդ կետի «՝ արհեստական եւ բնական պայմաններում վերարտադրության (բացառությամբ գիտահետազոտական նպատակներով վերաբնակեցման) նպատակներով օգտագործման (հայթայթման)» բառերը փոխարինել «բնապահպանական, առողջապահական եւ վերարտադրության կազմակերպման նպատակներով օգտագործման» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից: