Armenian ARMSCII Armenian
Կ-0501-23.09.2021-ՏՏԳՇ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդվածը 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 87.2, 87.3, 88.1, 88.2, 88.3 եւ 90.1 հոդվածներով՝

«Հոդված 87.2. Կենդանական աշխարհն ուսումնասիրող սուբյեկտների կողմից կենդանական աշխարհի ուսումնասիրության արդյունքում ձեռք բերված տեղեկատվություն չտրամադրելը

Սահմանված ժամկետներում կենդանական աշխարհն ուսումնասիրող սուբյեկտների կողմից կենդանական աշխարհի ուսումնասիրության արդյունքում ձեռք բերված տեղեկատվությունը լիազոր մարմնին չտրամադրելը՝

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Հոդված 87.3. Իրավաբանական եւ ֆիզիկական անձանց կողմից կենդանաբանական հավաքածուների վերաբերյալ տեղեկատվություն չտրամադրելը

Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եւ ժամկետներում իրավաբանական եւ ֆիզիկական անձանց կողմից իրենց մոտ պահվող կենդանաբանական հավաքածուների վերաբերյալ տեղեկատվությունը լիազոր մարմնին չտրամադրելը՝

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Հոդված 88.1. Առանց համապատասխան թույլտվության ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից անազատ եւ կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներ, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելը եւ դրանց հաշվառման տվյալները լիազոր մարմնին չտրամադրելը

Առանց համապատասխան թույլտվության ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից անազատ եւ կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիներ, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ հարյուրյոթանասունապատիկից մինչեւ երկուհարյուրհիսնապատիկի չափով:

Հայաստանի Հանրապետության լիազոր մարմնի սահմանած կարգով եւ ժամկետներում իրավաբանական եւ ֆիզիկական անձանց կողմից անազատ եւ կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների հաշվառման տվյալները լիազորված մարմնին չտրամադրելը՝

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Հոդված 88.2. Ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից վայրի կենդանիների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների, դրանց արգասիքների եւ մասերի առք ու վաճառքի պայմաններն ու պահանջները չպահպանելը

Ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից վայրի կենդանիների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների, դրանց արգասիքների եւ մասերի առք ու վաճառքի պայմաններն ու պահանջները չպահպանելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ հարյուրյոթանասունապատիկից մինչեւ երկուհարյուրհիսնապատիկի չափով:

Հոդված 88.3. Ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից կենդանական աշխարհի օբյեկտները գյուղատնտեսական (սելեկցիա, հողառաջացում), արդյունագործական (որսորդություն, ձկնորսություն, հավաք, այդ թվում՝ կենդանիների կենսագործունեության արգասիքների հավաք եւ մթերում), սոցիալական, բնապահպանական, գիտահետազոտական, կրթական, առողջապահական եւ վերարտադրության կազմակերպման նպատակներից բացի այլ նպատակներով օգտագործումը

Ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից կենդանական աշխարհի օբյեկտները գյուղատնտեսական (սելեկցիա, հողառաջացում), արդյունագործական (որսորդություն, ձկնորսություն, հավաք, այդ թվում՝ կենդանիների կենսագործունեության արգասիքների հավաք եւ մթերում), սոցիալական, բնապահպանական, գիտահետազոտական, կրթական, առողջապահական եւ վերարտադրության կազմակերպման նպատակներից բացի այլ նպատակներով օգտագործումը՝

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ հարյուրյոթանասունապատիկից մինչեւ երկուհարյուրհիսնապատիկի չափով:

Հոդված 90.1 Առանց համապատասխան թույլտվության, լիցենզիայի ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից վայրի կենդանիների, դրանց արգասիքների, կենդանաբանական հավաքածուների եւ առանձին նմուշների Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանումը եւ/կամ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծումը

Առանց համապատասխան թույլտվության, լիցենզիայի ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից վայրի կենդանիների, դրանց արգասիքների, կենդանաբանական հավաքածուների եւ առանձին նմուշների Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանումը եւ/կամ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծումը՝

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ հարյուրյոթանասունապատիկից մինչեւ երկուհարյուրհիսնապատիկի չափով:»: