Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-2812-29.04.2004-ՖՎ,ՍԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հոդված 1.
«Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (26 դեկտեմբերի 2002, ՀՕ-516-Ն) 1-ին հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Ավանդների երաշխավորման հիմնադրամի իրավական կարգավիճակի, հիմնադրման, կառավարման մարմինների, կանոնադրության, հիմնադրամի եւ վերջինիս կառավարման մարմինների իրավունքների եւ պարտականությունների, հիմնադրամի լուծարման, հիմնադրամի միջոցների, այդ թվում՝ վարչակառավարչական ծախսերի առաձնահատկությունները սահմանվում են «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցման երաշխավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: Սույն օրենքի դրույթները տարածվում են Ավանդների հատուցման երաշխավորման հիմնադրամի վրա, եթե «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցման երաշխավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով այլ բան սահմանված չէ:»: