Armenian ARMSCII Armenian
Կ-023-17.09.2021-ՏՏԳՇ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱՀԱՐԹԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 20-ի ՀՕ-202-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 18-րդ հոդվածի.

1. 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«1. Սույն օրենքի 6-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում եւ կիրառվում դոտացիաների՝ 2024 թվականի գումարները հաշվարկելու պահից սկսած:».

2. 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«2. 2022 եւ 2023 թվականներին «ա» մասով յուրաքանչյուր համայնքին դոտացիաները հատկացվում են՝

1) տվյալ համայնքին 2016 թվականին տրամադրված դոտացիաների փաստացի գումարի չափով (ներառյալ՝ Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքների բյուջեների եկամուտների կորուստների փոխհատուցման գումարի).

2) 2016-2023 թվականներին ձեւավորված բազմաբնակավայր համայնքների՝ «ա» գործոնով նախատեսվող դոտացիայի գումարը հավասար է 2016 թվականի դրությամբ վերջիններիս կազմում ընդգրկված նախկին համայնքների դոտացիաների (ներառյալ՝ Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքների բյուջեների եկամուտների կորուստների փոխհատուցման գումարի) հանրագումարին:»

3. 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«3. 2022 եւ 2023 թվականների համար «ա» մասով հատկացվող դոտացիաների ընդհանուր գումարը հաշվարկվում է հետեւյալ բանաձեւով.

ԴԱ = Դ2016 փաստացի , որտեղ՝

ԴԱ -ն - «ա» մասով հատկացվող դոտացիաների ընդհանուր գումարն է,

Դ2016 փաստացի -ն - 2016 թվականին համայնքների փաստացի հատկացված դոտացիաների (ներառյալ՝ Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքների բյուջեների եկամուտների կորուստների փոխհատուցման գումարի) ընդհանուր գումարն է:»

4-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«4. 2022 եւ 2023 թվականների համար «բ» մասով հատկացվող համահարթեցման դոտացիաների գումարը հաշվարկելիս համայնքի եկամտային կարողության գործակցի հաշվարկում չի ներառվում «ա» մասով հատկացվող դոտացիաների գումարը: 2022 եւ 2023 թվականների համար համայնքի եկամտային կարողությունը հաշվարկվում է հետեւյալ բանաձեւով.

ԵԿi = ՀՀi + ԳՀi + ՄՀi + ՊՏi , որտեղ՝

ՀՀi -ն - i-րդ համայնքի հողի հարկի գումարն է,

ԳՀi -ն - i-րդ համայնքի գույքահարկի գումարն է,

ՄՀi -ն - i-րդ համայնքի մասհանվող հարկերն են,

ՊՏi -ն - i-րդ համայնքի պետական տուրքերն են:»

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: