Armenian ARMSCII Armenian
03.09.2021--012/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

ՄԱՐԻԱՄ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 122-րդ հոդվածի 2-ին մասի, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 146-րդ հոդվածի 1-ին մասի եւ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի՝

Ազգային ժողովը ՈՐՈՇՈՒՄ Է.

Մարիամ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ նշանակել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում՝ վեց տարի ժամկետով: