Armenian ARMSCII Armenian
Կ-3614-14.10.2013-ՏՀ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի փետրվարի 3-ի ՀՕ-201 օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասը «անհատ ձեռնարկատերերը» բառերից հետո լրացնել «, բացառությամբ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղեւորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող օպերատորի կողմից իրականացվող ներքաղաքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: