Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-0112-20.08.2021-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2021 թվականի ապրիլի 19-ի ՀՕ-177-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածով լրացվող 9-րդ հոդվածի 1-ին մասը

1. լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9.1, 9.2, 9.3, 9.4 եւ 9.5  կետերով.
 
9.1. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 272-րդ գլխով նախատեսված վեճերով, բացառությամբ՝ սույն մասի 9.2, 9.3, 9.4 եւ 9.5-րդ կետերով նախատեսված դեպքերի՝ գնման գնի մեկ տոկոսի չափով, բայց ոչ ավելի բազային տուրքի
10000-ապատիկից
9.2. «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված գնման գործընթացներին վերաբերող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27Ա-րդ գլխով նախատեսված վեճերով՝ բազային տուրքի
200-ապատիկի չափով
9.3. «Գնումների մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով նախատեսված վեճերով բազային տուրքի
60-ապատիկի չափով
9.4. «Գնումների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված որոշումների բողոքարկման հետ կապված վեճերով  բազային տուրքի
50-ապատիկի չափով
9.5. Գնման պայմանագրի միակողմանի լուծման հետ կապված վեճերով բազային տուրքի
100-ապատիկի չափով

2. 10-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ժբ», «ժգ», «ժդ», «ժե» եւ «ժզ»  ենթակետերով.
 
 
Ժբ) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 272-րդ գլխով նախատեսված վեճերով, բացառությամբ՝ սույն կետի «ժգ», «ժդ», «ժե» եւ «ժզ»  ենթակետերով նախատեսված դեպքերի՝ գնման գնի երկու տոկոսի չափով, բայց ոչ ավելի բազային տուրքի 10000-ապատիկից
Ժգ) «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված գնման գործընթացներին վերաբերող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27Ա-րդ գլխով նախատեսված վեճերով` բազային տուրքի
400-ապատիկի չափով
Ժդ) «Գնումների մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով նախատեսված վեճերով՝ բազային տուրքի
90-ապատիկի չափով
Ժե) «Գնումների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված որոշումների բողոքարկման հետ կապված վեճերով՝ բազային տուրքի 75-ապատիկի չափով
Ժզ) Գնման պայմանագրի միակողմանի լուծման հետ կապված վեճերով՝ բազային տուրքի 150-ապատիկի չափով
                                                                                                                  »:

3. 11-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ժա», «ժբ», «ժգ», «ժդ» եւ «ժե» ենթակետերով.
 
 
Ժա) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 272-րդ գլխով նախատեսված վեճերով, բացառությամբ՝ սույն կետի «ժբ», «ժգ», «ժդ» եւ «ժե» ենթակետերով նախատեսված դեպքերի՝. գնման գնի երկու տոկոսի չափով, բայց ոչ ավելի բազային տուրքի
10000-ապատիկից
Ժբ) «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված գնման գործընթացներին վերաբերող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27Ա-րդ գլխով նախատեսված վեճերով՝ բազային տուրքի
400-ապատիկի չափով
Ժգ) «Գնումների մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով նախատեսված վեճերով՝ բազային տուրքի
90-ապատիկի չափով
Ժդ) «Գնումների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված որոշումների բողոքարկման հետ կապված վեճերով՝ բազային տուրքի 75-ապատիկի չափով
Ժե) Գնման պայմանագրի միակողմանի լուծման հետ կապված վեճերով՝ բազային տուրքի 150-ապատիկի չափով

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
 


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
 
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԹԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Գնումների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն