Armenian ARMSCII Armenian
Կ-010-19.08.2021-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՐԱԳ ՓՉԱՑՈՂ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՅԴՊԻՍԻ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԱՏՈՒԿ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ (ATP)» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վավերացնել 1970 թվականի սեպտեմբերի 1-ին ստորագրված «Արագ փչացող սննդամթերքի միջազգային փոխադրումների եւ այդպիսի փոխադրումների համար օգտագործվող հատուկ տրանսպորտային սարքավորումների մասին (ATP)» համաձայնագիրը:

Հոդված 2.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՏԵՂԵԿԱՆՔ
«ԱՐԱԳ ՓՉԱՑՈՂ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՅԴՊԻՍԻ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԱՏՈՒԿ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Արագ փչացող սննդամթերքի միջազգային փոխադրումների եւ այդպիսի փոխադրումների համար օգտագործվող հատուկ սարքավորումների մասին» համաձայնագիրը ստորագրվել է 1970 թվականի սեպտեմբերի 1-ին Ժնեւում եւ ուժի մեջ է մտել 1976թ. Նոյեմբերի 21-ին:

Համաձայնագրի նպատակն է ապահովել միջազգային փոխադրումների ընթացքում արագ փչացող բեռների, մասնավորապես՝ սննդամթերքի որակը, բարելավել միջպետական համագործակցությունը արագ փչացող սննդամթերքի փոխադրումների գործընթացում, ինչպես նաեւ զարգացնել միջազգային առեւտուրը:

Համաձայնագրով սահմանվում են շուտ փչացող բեռների միջազգային փոխադրումների հիմնական պահանջները եւ փոխադրման պայմանները, ինչպես նաեւ դրանց փոխադրման համար նախատեսված սարքավորումներին ներկայացվող պահանջները:

Համաձայնագրին միանալը կդյուրացնի արագ փչացող բեռների փոխադրման գործընթացը, հայկական բեռնափոխադրող կազմակերպությունները Հայաստանի Հանրապետության տարածքում հնարավորություն կստանան իրականացնել արագ փչացող բեռներ փոխադրող սարքավորումների համապատասխանության ստուգման գործընթացը եւ ստանալ համապատասխան նմուշի հավաստագիր:

Համաձայնագրին միանալը կնպաստի հանրապետությունում սննդամթերքի արտադրության ոլորտի զարգացմանը եւ արտահանումների ծավալների մեծացմանը:

Հիմք ընդունելով «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նպատակահարմար է համարում Համաձայնագրին միանալը: Նախարարությունը Համաձայնագրին միանում է առանց վերապահումով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ դեպում Համաձայնագրում գոյություն ունի հստակ կարգավորում վեճերի առաջացման եւ դրանց կարգավորման վերաբերյալ: Միեւնույն ժամանակ հարկ ենք համարում նշել, որ վերապահումով միանալու դեպքում եւս կարող են առաջանալ ֆինանսական ծախսեր, որոնց չափը հնարավոր չի լինի գնահատել, ուստի ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, որպես իրավասու մարմին նպատակահարմար է գտնում Համաձայնագրին միանալ առանց վերապահման:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ԱՐԱԳ ՓՉԱՑՈՂ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՅԴՊԻՍԻ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԱՏՈՒԿ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԿԱՄ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Միավորված ազգերի կազմակերպության Եվրոպայի հարցերով տնտեսական հանձնաժողովի շրջանակներում (ՄԱԿ ԵՏՀ) 1970 թվականի սեպտեմբերի 1-ին Ժնեւում ստորագրված եւ 1976թ. նոյեմբերի 21-ից ուժի մեջ մտած «Արագ փչացող սննդամթերքի միջազգային փոխադրումների եւ այդպիսի փոխադրումների համար օգտագործվող հատուկ տրանսպորտային սարքավորումների մասին» համաձայնագրին (այսուհետ՝ Համաձայնագիր) անդամ է 50 պետություն, այդ թվում եվրոպական տնտեսական հանձնաժողովի (որի մասնակից է Հայաստանի Հանրապետությունը) անդամ երկրները, ինչպես նաեւ Մարոկկոն, Սաուդյան Արաբիան եւ Թունիսը:

Համաձայնագրի նպատակն է խթանել պետությունների միջեւ ապրանքաշրջանառության բարձրացումը եւ միջպետական համագործակցությունն այդ գործընթացում:

«Արագ փչացող սննդամթերքի միջազգային փոխադրումների եւ այդպիսի փոխադրումների համար օգտագործվող հատուկ տրանսպորտային սարքավորումների մասին» համաձայնագրին միանալը կնպաստի  արագ փչացող սննդամթերքների միջազգային փոխադրումների դյուրացմանը եւ փոխադրման ընթացքում փչացող սննդամթերքների որակի պահպանման բարձր մակարդակի ապահովումը: Համաձայնագրի դրույթների կիրարկմամբ բարենպաստ պայմաններ կստեղծվեն Հայաստանի Հանրապետությունում սննդամթերքի արտադրության ոլորտի զարգացման եւ վերոհիշյալ պետությունների հետ արագ փչացող ապրանքատեսակների շրջանառության բարձրացման համար:

Հաշվի առնելով հիշյալ համաձայնագրին միացած երկրների հետ Հայաստանի Հանրապետության ունեցած ապրանքաշրջանառության (ներառյալ արագ փչացող սննդամթերքի) բարձր ծավալները եւ հիշյալ համաձայնագրով սահմանված դրույթների կարեւորությունը արագ փչացող սննդամթերքի միջազգային փոխադրումների կարգավորման գործում 1970 թվականի սեպտեմբերի 1-ին ստորագրված «Արագ փչացող սննդամթերքի միջազգային փոխադրումների եւ այդպիսի փոխադրումների համար օգտագործվող հատուկ տրանսպորտային սարքավորումների մասին» համաձայնագրի վավերացումը կամ հաստատումը Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականության առումով նպատակահարմար է:

ՀՀ արտաքին գործերի
նախարարի տեղակալ                               Ավետ Ադոնց

ՏԵՂԵԿԱՆՔ
«ԱՐԱԳ ՓՉԱՑՈՂ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ եւ ԱՅԴՊԻՍԻ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԱՏՈՒԿ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Արագ փչացող սննդամթերքի միջազգային փոխադրումների եւ այդպիսի փոխադրումների համար օգտագործվող հատուկ տրանսպորտային սարքավորումների մասին» համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) ստորագրվել է 1970 թվականի սեպտեմբերի 1-ին:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում 9-րդ հոդվածի 1-ին կետում նշված հինգ պետությունների կողմից առանց վավերացման մասով վերապահման ստորագրելու կամ վավերացման կամ միացման փաստաթղթերն ի պահ հանձնելուց մեկ տարի հետո:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1976թ. նոյեմբերի 21-ին:

Համաձայնագրի 16-րդ հոդվածի համաձայն Համաձայնագիրը ստորագրելիս, վավերացնելիս կամ համաձայնագրին միանալիս ցանկացած Պայմանավորվող կողմ կարող է հայտարարել, որ իրեն պարտավորված չի համարում Համաձայնագրի 15-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ կետերով: Մյուս Պայմանավորվող կողմերն այս կետերով պարտավորված չեն նման վերապահում կատարած որեւէ Պայմանավորվող կողմի նկատմամբ: Հիշյալ հոդվածի 1-ին կետով վերապահում կատարած ցանկացած Պայմանավորվող կողմ կարող է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ուղղված ծանուցման միջոցով ցանկացած պահի հրաժարվել նման վերապահումից: Համաձայնագրի 10-րդ հոդվածի համաձայն ցանկացած պետություն կարող է Համաձայնագիրն առանց վավերացման մասով վերապահման ստորագրելու կամ վավերացման կամ ընդունման մասին փաստաթուղթն ի պահ հանձնելու պահին կամ դրանից հետո Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ուղղված ծանուցման միջոցով հայտարարել, որ Համաձայնագիրը չի կիրառվում այն բեռնափոխադրումների նկատմամբ, որոնք իրականացվում են Եվրոպայից դուրս տեղակայված իր բոլոր տարածքներում կամ դրանցից որեւէ մեկում: (Նման հայտարարություն/վերապահում անելու նպատակահարմարության դեպքում ներկայացնել նաեւ հայտարարության/վերապահման տեքստի նախագիծ):

«Արագ փչացող սննդամթերքի միջազգային փոխադրումների եւ այդպիսի փոխադրումների համար օգտագործվող հատուկ տրանսպորտային սարքավորումների մասին» համաձայնագիրը ստորագրել է 7 պետություն, անդամ է  50 պետություն (ցանկը կից ներկայացվում է):

ՀՀ արտաքին գործերի
նախարարի տեղակալ                   Ավետ Ադոնց

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
«ԱՐԱԳ ՓՉԱՑՈՂ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՅԴՊԻՍԻ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԱՏՈՒԿ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայնագրում թեեւ առկա չեն Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր, սակայն այն պարունակում է օրենքի փոփոխություն նախատեսող նորմեր:

Մասնավորապես, Համաձայնագրի հավելված 1-ի ենթահավելված 1-ով նախատեսվում է ջերմամեկուսացվող, սառեցվող, մեխանիկորեն սառեցվող, տաքացվող կամ մեխանիկորեն սառեցվող եւ տաքացվող սարքավորումների՝ չափանիշներին համապատասխանությունը ստուգելու ընթացակարգերը, իսկ հավելված 1-ի ենթահավելված 2-ով արագ փչացող սննդամթերքի փոխադրման համար օգտագործվող հատուկ սարքավորումների պաղեցնող եւ ջեռուցիչ սարքերի ջերմամեկուսացման եւ արդյունավետության չափման եւ ստուգման  մեթոդներն ու ընթացակարգերը եւ այլ դրույթներ, որոնք պետք է ամրագրվեն «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում:

Միաժամանակ հայտնում ենք, որ Համաձայնագիրը ենթակա է վավերացման ՀՀ Ազգային ժողովի կողմից՝ համաձայն ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի  4-րդ եւ 5-րդ կետերի  եւ «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ եւ 5-րդ կետերի դրույթների հիմքով:

Իրավական ակտերի փորձաքննության
գործակալության պետ՝                                      ԷՄԻԼ ՄԱՐԳԱՐՅԱՆ

ԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՆԱԽԱՐԱՐ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Արագ փչացող սննդամթերքի միջազգային փոխադրումների եւ այդպիսի փոխադրումների համար օգտագործվող հատուկ սարքավորումների մասին» համաձայնագրով՝ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին

Համաձայնագրում առկա է դրույթ (15-րդ հոդված՝ կողմերի միջեւ ծագած վեճերի լուծման հետ կապված (դատական) ծախսեր), որի համապատասխան պայմանների ի հայտ գալու դեպքում եւ համաձայնագիրն առանց 16-րդ հոդվածի վերապահումով ստորագրելու, վավերացնելու կամ վերջինիս միանալու պարագայում կարող է հանգեցնել Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորությունների առաջացմանը, այդ թվում՝ ծախսերի ավելացմանըԴ որի չափը հնարավոր չէ գնահատել համապատասխան տվյալների բացակայության պատճառով:

ԱՏՈՄ ՋԱՆՋՈՒՂԱԶՅԱՆ

ՀՀ  ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ
ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Պապիկյան

Ի կատարումն Ձեր հանձնարարականի՝ հայտնում ենք, որ «Արագ փչացող սննդամթերքի միջազգային փոխադրումների եւ այդպիսի փոխադրումների համար օգտագործվող հատուկ սարքավորումների մասին» համաձայնագրով «Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքի կարգավորման շրջանակում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:

Հարգանքով՝           ՆԱՐԵԿ ԲԱԲԱՅԱՆ
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վ.Քերոբյանին
Ի պատասխան Ձեր 25.03.2021թ.
N 01/3677-2021 գրության

Հարգելի՛ պարոն Քերոբյան

Հայտնում ենք, որ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը չի առարկում «Արագ փչացող սննդամթերքի միջազգային փոխադրումների եւ այդպիսի փոխադրումների համար օգտագործվող հատուկ սարքավորումների մասին» համաձայնագրին 18-րդ հոդվածի 4-րդ կետով, ինչպես նաեւ 16-րդ հոդվածով նախատեսված վերապահումով Հայաստանի Հանրապետության միանալուն:

Հարգանքով`            Ս.Պապիկյան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ
ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՊԱՐՈՆ ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԻՆ

Ի պատասխան Ձեր՝ 2020 թվականի հուլիսի 24-ի
թիվ ՍՊ//20837-2020 գրության

Հարգելի պարոն նախարար

Հայտնում ենք, որ «Արագ փչացող սննդամթերքի միջազգային փոխադրումների եւ այդպիսի փոխադրումների համար օգտագործվող հատուկ տրանսպորտային սարքավորումների մասին» համաձայնագրի վերաբերյալ առաջարկություններ չկան:

Միաժամանակ հայտնում ենք, որ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի հավելվածի 15-րդ կետի համաձայն՝ սննդամթերքի անվտանգության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակում եւ իրականացնում է էկոնոմիկայի նախարարությունը:

ՀԱՐԳԱՆՔՈՎ՝                              Գ. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն