Armenian ARMSCII Armenian
Երկրորդ ընթերցում
Կ-35821-03.10.2013-ՍՀ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Մաքսային ծառայության մասին» Հայաuտանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-402-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 23-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի «դրամական բավարարման» բառերը փոխարինել «վարձատրության» բառով, իսկ Օրենքի 45-րդ հոդվածի 4.1-ին մասի 6-րդ պարբերության, 45.1-ին հոդվածի «դրամական բավարարման» բառերը փոխարինել «աշխատավարձի» բառով:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 41.1-ին հոդվածում՝

1) վերնագրում, «դրամական բավարարումը» բառերը փոխարինել «վարձատրությունը» բառով.

2) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Մաքսային ծառայողների վարձատրության, այդ թվում՝ հիմնական եւ լրացուցիչ աշխատավարձերի հաշվարկների եւ չափերի, աշխատավարձի բնականոն աճի հետ կապված հարաբերությունները, կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:».

3) 2-5-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել.

4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով մաքսային մարմնի պահպանման ծախսերում կարող է նախատեսվել նաեւ պարգեւատրման ֆոնդ:»:

ՀՈԴՎԱԾ 3. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 41.2-րդ եւ 41.3-րդ հոդվածները:

ՀՈԴՎԱԾ 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հուլիսի 1-ից: