Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-35810-03.10.2013-ՍՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» Հայաuտանի Հանրապետության 2009 թվականի հունիսի 11-ի ՀՕ-158-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 29-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ.

«2. Պետական ծառայողների վարձատրության, այդ թվում՝ հիմնական եւ լրացուցիչ աշխատավարձերի հաշվարկների եւ չափերի, աշխատավարձի բնականոն աճի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հուլիսի 1-ից: