Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-338-26.09.2013-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 4-րդ հոդվածի 1-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Իրավաբանական անձի լուծարման դեպքում նրա պարտատերերի պահանջները բավարարվում են հետեւյալ հերթականությամբ`

առաջին հերթին բավարարվում են այն քաղաքացիների պահանջները, որոնց առջեւ լուծարվող իրավաբանական անձը պատասխանատվություն է կրում նրանց կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու համար` համապատասխան պարբերական վճարումների կապիտալացման միջոցով.

երկրորդ հերթին բավարարվում են լուծարվող իրավաբանական անձի գույքի գրավով ապահովված պարտավորություններով պարտատերերի պահանջները.

երրորդ հերթին վճարվում է աշխատանքային պայմանագրով աշխատող անձանց արձակման նպաստների, աշխատավարձի եւ հեղինակային պայմանագրերով վարձատրությունը.

չորրորդ հերթին մարվում է բյուջե կատարվող պարտադիր վճարների պարտքը.

հինգերորդ հերթին հաշվարկներ են կատարվում մնացած պարտատերերի հետ` բացառությամբ ստորադաս փոխառություններով պարտատերերի.

վեցերորդ հերթին հաշվարկներ են կատարվում ստորադաս փոխառություններով պարտատերերի հետ:

Յուրաքանչյուր հերթի պահանջները բավարարվում են նախորդ հերթի պահանջները լրիվ բավարարվելուց հետո:

բավարարվում են լուծարվող իրավաբանական անձի գույքի գրավով ապահովված պարտավորություններով պարտատերերի պահանջները.»:

Հոդված 3. Օրենսգրքի 265-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-րդ մասով.

«2.1. Եթե հողամասի վրա կառուցված է կամ կառուցվում է բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենք, ապա սույն հոդվածի դրույթները չեն կիրառվում: Նման դեպքերում կիրառվում են սույն օրենսգրքի 270-րդ հոդվածի դրույթները:»:

Հոդված 4. Օրենսգրքի 269-րդ հոդվածի առաջին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1.Բազմաբնակարան շենքի՝պետության կամ համայնքների սեփականություն հանդիսացող բնակարանի ու ոչ բնակելի տարածքի, ստորաբաժանված շենքի՝ պետության կամ համայնքների սեփականություն հանդիսացող ոչ բնակելի տարածքի, պետության կամ համայնքների սեփականություն հանդիսացող անհատական բնակելի տների հիփոթեք չի թույլատրվում:»:

Հոդված 5. Օրենսգրքի 270-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 270.Բազմաբնակարան շենքի բնակարանների եւ ոչ բնակելի տարածքի հիփոթեքը: Ստորաբաժանված շենքի ոչ բնակելի տարածքի հիփոթեքը:

«1. Բազմաբնակարան շենքի բնակարանի կամ ոչ բնակելի տարածքի հիփոթեքի դեպքում դրա հետ միասին օրենքի ուժով գրավ դրված է համարվում հողամասի եւ բազմաբնակարան շենքի ընդհանուր գույքի բաժնային սեփականության իրավունքում համապատասխան բաժինը:

2.Ստորաբաժանված շենքի ոչ բնակելի տարածքի հիփոթեքի դեպքում դրա հետ միասին օրենքի ուժով գրավ դրված է համարվում հողամասի եւ բազմաբնակարան շենքի ընդհանուր գույքի բաժնային սեփականության իրավունքում համապատասխան բաժինը:

3. Կառուցվող բազմաբնակարան շենքի բնակարանի կամ ոչ բնակելի տարածքի հիփոթեքի դեպքում, մինչեւ սահմանված կարգով շենքի շահագործման ակտի ձեւակերպումը, հիփոթեքի իրավունքը տարածվում է բաժնային ընդհանուր սեփականության իրավունքում հողամասի համապատասխան բաժնի վրա:

4.Կառուցվող ստորաբաժանված շենքի ոչ բնակելի տարածքի հիփոթեքի դեպքում, մինչեւ սահմանված կարգով շենքի շահագործման ակտի ձեւակերպումը, հիփոթեքի իրավունքը տարածվում է բաժնային ընդհանուր սեփականության իրավունքում հողամասի համապատասխան բաժնի վրա:

5. Կառուցված բազմաբնակարան շենքի բնակարանի կամ ոչ բնակելի տարածքի հիփոթեքի դեպքում սահմանված կարգով շենքի շահագործման ակտի ձեւակերպման եւ պետական գրանցման պահից հիփոթեքի իրավունքը տարածվում է սեփականության իրավունքով ձեռք բերված բնակարանի կամ ոչ բնակելի տարածքի, ինչպես նաեւ բաժնային ընդհանուր սեփականության իրավունքում համապատասխան հողամասի եւ բաժնի մասի վրա:

6.Կառուցված ստորաբաժանված շենքի բնակարանի կամ ոչ բնակելի տարածքի հիփոթեքի դեպքում սահմանված կարգով շենքի շահագործման ակտի ձեւակերպման եւ պետական գրանցման պահից հիփոթեքի իրավունքը տարածվում է սեփականության իրավունքով ձեռք բերված ոչ բնակելի տարածքի, ինչպես նաեւ բաժնային ընդհանուր սեփականության իրավունքում համապատասխան հողամասի եւ բաժնի մասի վրա:»:

Հոդված 6. Օրենսգրքի 606-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 606. Վարձակալության պայմանագիր

Վարձակալության պայմանագրով վարձատուն պարտավորվում է վճարի դիմաց վարձակալի ժամանակավոր տիրապետմանը եւ օգտագործմանը կամ օգտագործմանը հանձնել գույք:»:

Հոդված 7. Օրենսգրքի 666-րդ հոդվածում հանել «, իրավաբանական անձինք, Հայաստանի Հանրապետությունը եւ համայնքները» բառերը:

Հոդված 8. Օրենսգրքի 685-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1.Գույքի անհատույց օգտագործման պայմանագրով մի կողմը (գույքն անհատույց օգտագործման հանձնողը) պարտավորվում է գույքը հանձնել կամ հանձնում է մյուս կողմի (գույքն անհատույց օգտագործողի) անհատույց ժամանակավոր օգտագործմանը, իսկ վերջինս պարտավորվում է այդ գույքը վերադարձնել նույն վիճակում` հաշվի առնելով դրա բնականոն մաշվածքը, կամ պայմանագրով որոշված վիճակում:»:

Հոդված 9. Օրենսգրքի 688-րդ հոդվածի վերնագրում «Փոխատու» բառը փոխարինել «Գույքը անհատույց օգտագործման հանձնող» բառերով:

Հոդված 10. Օրենսգրքի 689-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում «Փոխատուն» բառը փոխարինել «Գույքն անհատույց օգտագործման հանձնողը» բառերով.

2) 2-րդ մասի 2-րդ նախադասությունում «փոխառուի» բառը փոխարինել «գույքն անհատույց օգտագործողի» բառերով.

3) 2-րդ մասի 2-րդ նախադասությունում «փոխառուն» բառը փոխարինել «գույքն անհատույց օգտագործողն» բառերով:

Հոդված 11. Օրենսգրքի 690-րդ հոդվածում՝

1) «փոխատուն» բառը փոխարինել «գույքն անհատույց օգտագործման հանձնողը».

2) « փոխառուին» բառը փոխարինել «գույքն անհատույց օգտագործողին» բառերով:

Հոդված 12. Օրենսգրքի 691-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 691. Պատասխանատվությունը անհատույց օգտագործման հանձնված գույքի թերությունների համար

1. Գույքն անհատույց օգտագործման հանձնողը պատասխանատվություն է կրում գույքի այն թերությունների համար, որոնք նա դիտավորությամբ չի մատնանշել գույքի անհատույց օգտագործման պայմանագիր կնքելիս:

Նման թերություններ հայտնաբերելիս գույքն անհատույց օգտագործողն իրավունք ունի գույքն անհատույց օգտագործման հանձնողից իր ընտրությամբ պահանջել անհատույց վերացնելու գույքի թերությունները կամ հատուցելու գույքի թերությունները վերացնելու համար իր ծախսերը կամ վաղաժամկետ լուծելու պայմանագիրը եւ հատուցելու իր կրած վնասը:

2. Գույքն անհատույց օգտագործման հանձնողը, որը ծանուցվել է գույքն անհատույց օգտագործողի պահանջների կամ գույքի թերությունները գույքն անհատույց օգտագործման հանձնողի, հաշվին վերացնելու նրա մտադրության մասին, կարող է այդ գույքն անհապաղ փոխարինել պատշաճ վիճակում գտնվող այլ նմանօրինակ գույքով:

3. Գույքն անհատույց օգտագործման հանձնողը պատասխանատվություն չի կրում գույքի այն թերությունների համար, որոնք ինքը նշել է պայմանագիրը կնքելիս, կամ որոնք նախապես հայտնի են եղել գույքն անհատույց օգտագործողին կամ պետք է հայտնաբերվեին գույքն անհատույց օգտագործողի կողմից պայմանագիրը կնքելիս կամ գույքը հանձնելիս այն զննելիս կամ դրա սարքին լինելն ստուգելիս:»:

Հոդված 13. Օրենսգրքի 692-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 1-ին նախադասությունում «փոխատուն» բառը փոխարինել «գույքն անհատույց օգտագործման հանձնողը» բառերով.

2) 2-րդ նախադասությունում «փոխառուին» բառը փոխարինել «գույքն անհատույց օգտագործողին» բառերով:

Հոդված 14. Օրենսգրքի 693-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 693. Գույքն անհատույց օգտագործողի՝ գույքը պահպանելու պարտականությունները.

1. Գույքն անհատույց օգտագործողը պարտավոր է անհատույց օգտագործման համար ստացված գույքը պահպանել սարքին վիճակում: Այդ պարտականությունները ներառում են ընթացիկ եւ հիմնական վերանորոգումը եւ պահպանման բոլոր ծախսերը, եթե այլ բան նախատեսված չէ գույքի անհատույց օգտագործման պայմանագրով:

2. Գույքն անհատույց օգտագործողն իրավունք ունի անհատույց օգտագործման համար ստացված գույքը հանձնել երրորդ անձի օգտագործմանը միայն գույքն անհատույց օգտագործման հանձնողի համաձայնությամբ` պատասխանատու մնալով գույքն անհատույց օգտագործման հանձնողի առջեւ:»:

Հոդված 15. Օրենսգրքի 694-րդ հոդվածում՝

1) «Փոխառուն» բառը փոխարինել «Գույքն անհատույց օգտագործողը» բառերով.

2) «փոխատուի» բառը փոխարինել «գույքն անհատույց օգտագործման հանձնողի» բառերով:

Հոդված 16. Օրենսգրքի 695-րդ հոդվածում՝

1) «Փոխատուն» բառը փոխարինել «Գույքն անհատույց օգտագործման հանձնողը» բառերով.

2) «փոխառուն» բառը փոխարինել «գույքն անհատույց օգտագործողին» բառերով.

3) «փոխատուի» բառը փոխարինել «գույքն անհատույց օգտագործման հանձնողի» բառերով:

Հոդված 17. Օրենսգրքի 696-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 1-ին նախադասությունում «Փոխատուն» բառը փոխարինել «Գույքն անհատույց օգտագործման հանձնողն» բառերով.

4) 1-ին մասի 1-ին նախադասությունում «փոխառուն» բառը փոխարինել «գույքն անհատույց օգտագործողը» բառերով.

2) 1-ին մասի 4-րդ կետում «փոխատուի» բառը փոխարինել «գույքն անհատույց օգտագործման հանձնողի» բառերով.

3) 2-ին մասի 1-ին նախադասությունում «Փոխառուն» բառը փոխարինել «Գույքն անհատույց օգտագործողն» բառերով.

4) 2-րդ մասի 3-րդ կետում «փոխատուն» բառը փոխարինել «գույքն անհատույց օգտագործման հանձնողը» բառերով.

5) 2-րդ մասի 4-րդ կետում «փոխատուն» բառը փոխարինել «գույքն անհատույց օգտագործման հանձնողը» բառերով:

6)

Հոդված 18. Օրենսգրքի 698-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում «Փոխատուն» բառը փոխարինել «գույքն անհատույց օգտագործման հանձնողն» բառերով.

2) 1-ին մասում «փոխառուի» բառը փոխարինել «գույքն անհատույց օգտագործողի » բառերով.

3) 2-րդ մասում «Փոխատու» բառը փոխարինել «Գույքն անհատույց օգտագործման հանձնող» բառերով.

4) «փոխատուի» բառը փոխարինել «գույքն անհատույց օգտագործման հանձնողի» բառերով.

5) 3-րդ մասում «Փոխառու» բառը փոխարինել «գույքն անհատույց օգտագործող» բառերով:

Հոդված 19. Օրենսգրքի 699-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Գույքի անհատույց oգտագործման պայմանագիրը դադարում է գույքն անհատույց օգտագործող քաղաքացու մահվամբ կամ գույքն անհատույց օգտագործող իրավաբանական անձի լուծարմամբ, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:»:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է քաղաքացիաիրավական հարաբերությունների առավել հստակ կարագավորման, քաղաքացիական իրավունքների սուբյեկների բոլոր իրավունքների եւ օրինական շահերի իրականացման ապահովման անհրաժեշտությամբ: Նախագծի առաջին հոդվածով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել ՀՀ քացաքացիական օրենսգրքի 4-րդ հոդվածի առաջին մասը, նման փոփոխությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2005 թվականի Սահմանադրության փոփոխություններով հանվել է ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածը, որ սահմանում էր.« Կառավարության գործունեության ծրագրի օրենսդրական ապահովման նպատակով Ազգային ժողովը կարող է լիազորել կառավարությանը` ընդունել օրենքի ուժ ունեցող որոշումներ, որոնք գործում են Ազգային ժողովի կողմից սահմանված ժամկետում եւ չեն կարող հակասել օրենքներին: Այդ որոշումներն ստորագրում է Հանրապետության Նախագահը:ե: Հետեւաբար ներկայումս ՀՀ Կառավարությունը օժտված չէ օրենքի ուժ ունեցող որոշումների ընդունման լիազորությամբ, ինչը նշանակում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1-ին հոդվածով նախատեսված հարաբերությունները չեն կարող կարգավորվել օրենքի ուժ ունեցող կառավարության որոշումներով:

Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվում է փոփոխել իրավաբանական անձի լուծարման դեպքում դրա պարտատերերի պահանջները բավարարաման հերթականությունը: Նախագծով առաջնություն է տրվում ոչ թե լուծարվող իրավաբանական անձի՝ գույքի գրավով ապահովված պարտավորություններով պարտատերերի պահանջներին, այլ քաղաքացիների այն պահանջներին, որոնց առջեւ լուծարվող իրավաբանական անձը պատասխանատվություն է կրում նրանց կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու համար` համապատասխան պարբերական վճարումների կապիտալացման միջոցով: Նման կարգավորումը պայմանավորված է այն հանգամանքով, որ քաղաքացիների կյանքին եւ առողջությանը պատճառված վնասի հատուցումը պետք է մշտապես գերակա եւ առաջնային լինի գույքային պահանջների նկատմամբ:

Քաղաքացիական օրենսգրքի 265-րդ, 269-րդ, 270-րդ հոդվածով նախատեսված փոփոխությունները նպատակ են հետապնդում առավել հստակ կարգավորել հողամասի, շենքերի եւ շինությունների հիփոթեքի հետ կապված հարաբերությունները: Մասնավորապես առաջակվող կարգավորմամբ, եթե հողամասի վրա կառուցված է կամ կառուցվում է բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենք, ապա այդ դեպքում կիրառվում են ոչ թե հողամասի հիփոթեքի կանոնները, այլ բազմաբնակարն շենքերի բնակարանների հիփոթեքի կանոները, սրանով իսկ լուծում է տրվում գործնականորեն լայն տարածում ստացած այն խնդրին, որի դեպքում, երբ բազմաբնակարան շենքը կամ ստորաբաժանված շենքը կառուցված է կամ կառուցվում է մի քանի համասեփականատերերին պատկանող հողամասի վրա, հնարավոր չի լինում կնքել հիփոթեքի պայմանագիր, քանի որ անհանար է հողամասը բնեղենով առանձնացնել:

Նախագծի 6-րդ հոդվածով նախատեսված փոփոխությունը նպատակամղված է վարձակալության պայմանագրի հասկացության ճշգրտմանը: Բանն այն է, որ վարձակալության պայմանագրի հիմնական նպատակը գույքը տիրապետման եւ օգտագործմանն կամ օգտագործման հանձնելն, իսկ գույքը միայն տիրապետմանը հանձնելը չի կարող դիտվել որպես վարձակալության: Սակայն պայմանագրի հասակացության ներկայիս ձեւակերպմամբ միայն տիրապետման հանձնելը արդեն իսկ կարող է համարվել վարձակալություն:Նախագծով առաջարկվող փոփոխությունը կհստակեցի վարձակալության պայմանագրի հասկացությունը՝ արտահայտելով վարձակալության պայմանագրի նպատակները:

Նախագծի 7-րդ հոդվածով բնակելի տարածության վարձակալ դիտարկվում են ոչ թե քաղաքացիները, իրավաբանական անձինք, ՀՀ եւ համայնքները, այլ միայն քաղաքացիները: Նման կարգավորումը պայմանավորված է բնակելի տարածության առանձնահատկություններով, որի տիրապետողը եւ օգտագործողը կարող են լինել միայն քաղաքացիները:

Նախագծի 8-ից 19-րդ հոդվածով նախատեսված փոփոխությունները պայմանավորված են գույքի անհատույց օգտագործման պայմանգրի եզրույթների առավել հստակեցմամբ: ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը որեպես գույքի անհատույց օգտագործման պայմանագրի կողմերին մատնաշնող եզրույթներ օգտագործում է «փոխառու» եւ «փոխատու» եզրույթները: Նշված եզրույթները օգտագործվում են նաեւ փոխառության պայմանագրի կողմերին մատնանշելու համար: Ուստի առավել հստակ տերմինաբանական կարգավորման համար նպատակահարմար է որպես գույքի անհատույց օգտագործման պայմանագրի կողմերին մատնաշնող եզրույթներ օգտագործել «գույքն անհատույց օգտագործման հանձնող» եւ «գույքն անհատույց օգտագործող» եզրույթները: