Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-93818-16.04.2021-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» 2005 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-85-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածի 2-րդ մասում «ոստիկանության պետի» բառերը փոխարինել «ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարի» բառերով:

Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածը՝

1) 3-րդ մասի 2-րդ նախադասությունից հանել «կամ պատժից» բառերը.

2) 5-րդ մասի 2-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Ոստիկանության գլխավոր, ավագ, միջին եւ կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողների նկատմամբ «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 42-րդ հոդվածով նախատեսված կարգապահական տույժերը կիրառելու իրավունքը վերապահվում է նրանց պաշտոնի նշանակելու լիազորություն ունեցող անձին: Այլ պաշտոնատար անձանց կողմից կարգապահական տույժեր կիրառելու իրավունքը պատվիրակում է կարգապահական տույժեր կիրառելու լիազորություն ունեցող պաշտոնատար անձը` իր հրամանով, որով սահմանվում են նաեւ կարգապահական տույժերի կիրառման սահմանները:»

Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասում «Ոստիկանության» բառը փոխարինել «Ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի» բառերով:

Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածը՝

1) 4-րդ մասի գ) կետում «միջոցներով» բառից հետո լրացնել «, այդ թվում հրապարակային ելույթներով կամ  ծառայողական պարտականությունները կատարելիս քննարկումների ժամանակ,» բառերը.

2) 6-րդ մասում «մասի» բառից հետո լրացնել ««ա,»» տառը:

Հոդված 5. Եզրափակիչ եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Հանրապետության նախագահի՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար նշանակելու մասին հրամանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից:

2. Սույն օրենքի 1-ին եւ 2-րդ հոդվածներով սահմանված հրամանները ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն