Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-93817-16.04.2021-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» 1995 թվականի նոյեմբերի 6-ի ՀՕ-16 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ մաս.

«Հայաստանի Հանրապետությունում անձնագրային համակարգի կանոնադրությունը եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի նկարագիրը (ձեւը) հաստատում է Կառավարությունը:»

Հոդված 2. Օրենքի 27-րդ հոդվածում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն» բառերը եւ համապատասխան հոլովաձեւերը փոխարինել «միգրացիայի եւ քաղաքացիության հարցերով լիազոր պետական մարմին» բառերով եւ համապատասխան հոլովաձեւերով:

Հոդված 2. Եզրափակիչ եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Հանրապետության նախագահի՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար նշանակելու մասին հրամանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից:

2. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը Օրենքով Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը վերապահված գործառույթներն իրականացնող համապատասխան ստորաբաժանման ոստիկանության ծառայողները եւ քաղաքացիական հատուկ ծառայողները շարունակում են պաշտոնավարել եւ իրականացնել Օրենքով սահմանված գործառույթները մինչեւ հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետի որոշմամբ սահմանած կարգով վերապատրաստումը հաջողությամբ անցնելը: Վերապատրաստումը հաջողությամբ անցած ոստիկանության ծառայողները եւ քաղաքացիական հատուկ ծառայողները տասն աշխատանքային օրվա ընթացքում վերանշանակվում են միգրացիայի եւ քաղաքացիության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի հիմնական մասնագիտական ստորաբաժանումների քաղաքացիական ծառայության համապատասխան պաշտոններում: Վերապատրաստումը հաջողությամբ չանցած ոստիկանության ծառայողները ազատվում են զբաղեցրած պաշտոններից եւ օրենքով սահմանված կարգով կարող են գրանցվել Ոստիկանության կադրերի ռեզերվում: Սույն մասով նախատեսված վերանշանակումներն իրականացվում են հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետի՝ վերապատրաստման կարգը սահմանող որոշման ուժի մեջ մտնելուց հետո՝ տասն ամսվա ընթացքում:

3. Մինչ սույն հոդվածի երկրորդ մասով սահմանված վերանշանակումների ավարտը Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ստացված դիմումները, ինչպես նաեւ դրանց հիման վրա կազմված նյութերը փոխանցվում են Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայություն:

4. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կատարվում են Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի կազմի փոփոխությունները:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն