Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-93810-16.04.2021-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» 2011 թվականի նոյեմբերի 30-ի ՀՕ-287-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել հետեւյալ խմբագրությամբ 4-րդ կետ.

«4) լիազոր մարմին՝ միգրացիայի եւ քաղաքացիության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմին:»:

Հոդված 2. Օրենքի ամբողջ տեքստում «Հայաստանի Հանրապետության ոստիկանություն» եւ «ոստիկանության մարմին» բառերը եւ դրանց հոլովաձեւերը փոխարինել «լիազոր մարմին» բառերով եւ համապատասխան հոլովաձեւերով:

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի՝

1) 15.1-ին մասում «ոստիկանության ոլորտում լիազոր պետական կառավարման մարմնի» բառերը փոխարինել «լիազոր մարմնի» բառերով.

2) 17-րդ մասում «Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի նորմատիվ» բառերը փոխարինել «լիազոր մարմնի ղեկավարի» բառերով:

Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասում «Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի» բառերը փոխարինել «լիազոր մարմնի ղեկավարի» բառերով:

Հոդված 5. Եզրափակիչ եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Հանրապետության նախագահի՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար նշանակելու մասին հրամանագիրն ուժի մտնելու օրվանից:

2. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը տրամադրված Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրերը շարունակում են գործել մինչեւ դրանք փոխանակելը կամ անվավեր ճանաչվելը:

3. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը Օրենքով Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը վերապահված գործառույթներն իրականացնող համապատասխան ստորաբաժանման ոստիկանության ծառայողները եւ քաղաքացիական հատուկ ծառայողները շարունակում են պաշտոնավարել եւ իրականացնել Օրենքով սահմանված գործառույթները մինչեւ հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետի որոշմամբ սահմանած կարգով վերապատրաստումը հաջողությամբ անցնելը: Վերապատրաստումը հաջողությամբ անցած ոստիկանության ծառայողները եւ քաղաքացիական հատուկ ծառայողները տասն աշխատանքային օրվա ընթացքում վերանշանակվում են միգրացիայի եւ քաղաքացիության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի հիմնական մասնագիտական ստորաբաժանումների քաղաքացիական ծառայության համապատասխան պաշտոններում: Վերապատրաստումը հաջողությամբ չանցած ոստիկանության ծառայողները ազատվում են զբաղեցրած պաշտոններից եւ օրենքով սահմանված կարգով կարող են գրանցվել Ոստիկանության կադրերի ռեզերվում: Սույն մասով նախատեսված վերանշանակումներն իրականացվում են հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետի՝ վերապատրաստման կարգը սահմանող որոշման ուժի մեջ մտնելուց հետո՝ տասն ամսվա ընթացքում:

4. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը Օրենքի հիման վրա ընդունված իրավական ակտերը շարունակում են գործել մինչեւ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կազմավորմամբ պայմանավորված՝ նոր իրավական ակտերով դրանք ուժը կորցրած ճանաչելը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն