Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-938-16.04.2021-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» 2018 թվականի մարտի 23-ի թիվ ՀՕ-253-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.1-րդ մասով.

«6.1) ներքին գործերի նախարարությունը.»

Հոդված 2. Օրենքի հավելվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 18-րդ կետով.

«18. Ներքին գործերի նախարարությունը մշակում եւ իրականացնում է հասարակական կարգի եւ հասարակական անվտանգության պահպանության, մարդու անվտանգության, սեփականության բոլոր ձեւերի հավասար պաշտպանության, հանցագործությունների եւ վարչական իրավախախտումների նախականխման, կանխման, հայտնաբերման, խափանման եւ բացահայտմանը մասնակցության, հետախուզվող անձանց եւ տրանսպորտային միջոցների հայտնաբերման, ճանապարհային երթեւեկության անվտանգության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների պահպանման ապահովման, ռազմական կամ արտակարգ դրության, արտակարգ իրավիճակների պայմաններում իրավական ռեժիմի ապահովման, Հայաստանի Հանրապետության պաշտպանության մասնակցության ապահովման, միգրացիոն գործընթացների կառավարման, համակարգման եւ իրավիճակի մոնիթորինգի, քաղաքացիության ձեռքբերման եւ դադարեցման, անձնագրային միասնական համակարգի գործունեության կազմակերպման, անձանց փաստաթղթավորման եւ նույնականացման, օտարերկրյա քաղաքացիներին եւ քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանի Հանրապետություն մուտքի վիզաների տրամադրման, կացության կարգավիճակների տրամադրման, քաղաքացիություն չունեցող անձի կարգավիճակի որոշման գործընթացի, փախստականի կարգավիճակի ճանաչման եւ ապաստանի տրամադրման, օտարերկրացիների կամավոր վերադարձի եւ արտաքսման, Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու հետ կապված հարաբերություններում տեղեկատվության փոխանակման, բնակչության պետական եւ ընտրողների ռեգիստրների վարման ու ընտրողների ցուցակների կազմման, տրանսպորտային միջոցների պետական հաշվառման, հաշվառման համարանիշների եւ վարորդական իրավունքի տրամադրման, տեխնիկական զննության եւ մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնելու լիցենզավորման, զենքի առեւտրի լիցենզավորման եւ շրջանառության մեջ գտնվող ապօրինի զենքի առգրավման, առանց հսկողության մնացած գույքի պահպանության հետ կապված հարաբերությունների կարգավորման ոլորտներում Կառավարության քաղաքականությունը:»:

Հոդված 3. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

2.  Մինչեւ սույն հոդվածի առաջին մասում նշված օրը Սահմանադրության 158-րդ հոդվածով նախատեսված իրադրության առկայության դեպքում, սույն օրենքն ուժի մեջ է մտնում նոր Կառավարության կազմավորմանը հաջորդող տասներորդ օրը:

3. Մինչեւ Հանրապետության նախագահի կողմից ներքին գործերի նախարար նշանակվելը Սահմանադրության 158-րդ հոդվածով նախատեսված իրադրության առկայության դեպքում, ներքին գործերի նախարարի թեկնածության վերաբերյալ առաջարկությունը ներկայացվում է նոր Կառավարության կազմավորումից հետո՝ տասնօրյա ժամկետում:

4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ տասնօրյա ժամկետում, Օրենքի 3-րդ հոդվածով սահմանված կարգով վարչապետը Հանրապետության նախագահին է ներկայացնում ներքին գործերի նախարարի թեկնածության վերաբերյալ գրավոր առաջարկություն:

5.  Ներքին գործերի նախարարը Հանրապետության նախագահի կողմից նշանակվելու վերաբերյալ հրամանագիրն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում վարչապետին է ներկայացնում առաջարկություններ փոխնախարարների եւ ենթակա մարմինների ղեկավարների թեկնածության վերաբերյալ:

6. Ներքին գործերի նախարարության կանոնադրությունը, կառուցվածքը եւ հաստիքացուցակը հաստատվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում:

7. Սույն օրենքից բխող այլ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն