Armenian ARMSCII Armenian
Կ-3071-25.07.2013-ՊԻ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի նոյեմբերի 30-ի ՀՕ-286-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը «հավաստագրեր» բառից հետո լրացնել «, էլեկտրոնային փոստ» բառերով:

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածում՝

1) 4-րդ մասը «հավաստագիր» բառից հետո լրացնել «եւ էլեկտրոնային փոստ» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.

«4.1. Նույնականացման քարտի հետ մեկտեղ տրվող էլեկտրոնային փոստը հասանելի է ակտիվացման պահից: Նույնականացման քարտի հետ մեկտեղ էլեկտրոնային փոստի տրամադրման կարգը, ինչպես նաեւ էլեկտրոնային փոստի հասցեի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման դեպքերն ու կարգը  սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածում՝

1) 6-րդ մասը «ժամկետում» բառից հետո լրացնել «, իսկ սույն օրենքի 4-րդ հոդվածի 4.1-ին մասով նախատեսված իրավական ակտը՝ մինչեւ 2014 թվականի հունվարի 1-ը» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ մասով.

«7. Սույն օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված էլեկտրոնային փոստը մինչեւ 2015 թվականի հունվարի 1-ը կարող է ակտիվացվել նույնականացման քարտը կրողի ցանկությամբ՝ ծածկանունն ու գաղտնաբառը հավաքելով, էլեկտրոնային փոստ առաջին անգամ մուտք գործելու պահից: Էլեկտրոնային փոստն ակտիվանում է նաեւ անձի կողմից էլեկտրոնային ստորագրություն ստանալու պահին, իսկ 2015 թվականի հունվարի 1-ից սկսած՝ չակտիվացված էլեկտրոնային փոստերն ակտիվանում են ինքնաբերաբար: 2015 թվականի հունվարի 15-ից հետո նույնականացման քարտերի հետ մեկտեղ տրվող էլեկտրոնային փոստերն ակտիվացվում են նույնականացման քարտի տրման պահից:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: