Armenian ARMSCII Armenian
Պ-8841-02.03.2021,09.04.2021-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 157.2-րդ հոդվածը լրացնել նոր 2-րդ եւ 3-րդ մասերով.

«Ճարտարապետահատակագծային առաջադրանքի տրամադրումը, ինչպես նաեւ դրա տրամադրման համար ինժեներական սպասարկում իրականացնող ծառայության հարցման պատասխանը, Կառավարության սահմանված ընթացակարգերի եւ ժամկետների խախտմամբ կամ դրա տրամադրման մերժումն` օրենսդրությամբ չնախատեսված պատճառաբանությամբ`

առաջացնում է նախազգուշացում համայնքի ղեկավարի նկատմամբ:

Նույն արարքը, եթե կատարվել է նույն անձի նկատմամբ` յուրաքանչյուր հաջորդ անգամ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում համայնքի ղեկավարի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:»:

Հոդված 2. Օրենսգրքի 157.3-րդ հոդվածը շարադրել նոր բովանդակությամբ

«Հոդված 157.3. Ինժեներական սպասարկում իրականացնող ծառայության կողմից ելակետային տվյալներ կամ տեխնիկական պայմաններ տրամադրելու ընթացակարգի կամ ժամկետների խախտելը կամ ոչ բարենպաստ պայմաններում տրամադրելը

Ինժեներական սպասարկում իրականացնող ծառայության կողմից ելակետային տվյալներ կամ տեխնիկական պայմանները Կառավարության սահմանված ընթացակարգի կամ ժամկետների խախտմամբ կամ ոչ բարենպաստ պայմաններում տրամադրելը`այն է քաղաքաշինության մասին օրենքի 21.1-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ պարբերության պահանջները չպահպանելը`

առաջացնում է նախազգուշացում ինժեներական սպասարկում իրականացնող ծառայության պաշտոնատար անձի նկատմամբ:

Նույն արարքը, եթե կատարվել է նույն անձի նկատմամբ` յուրաքանչյուր հաջորդ անգամ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում ինժեներական սպասարկում իրականացնող ծառայության պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:»:

Հոդված 3.

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ

Ամփոփաթերթ