Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-9183-31.03.2021-ԳԿ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 2-ի ՀՕ-185 հողային օրենսգրքի 23-րդ հոդվածի 2-րդ մասում «գործունեություն» բառից հետո լրացնել «, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՈՒ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒ՟ԹՅԱՆ ՊԵՏԱ՟՟ԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԵՎ  ՕՏԱՐՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ  ՄՇԱ՟ԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Նախագծի նպատակն է ապահովել պատմամշակութային հուշարձանների պահպանությունը, ինչպես նաեւ բացառել պատմամշակութային հուշարձանների օտարումը, օրենքն ուժի մեջ մտնելուց հետո:

Նախագծով առաջարկվում է պետական գրանցման օբյեկտը հուշարձան լինելու կամ հուշարձանների պահպանման գոտու տարածքում գտնվելու տեղեկությունը ներառել անշարժ գուքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականում: Ինչպես նաեւ առաջարկում ենք` այդպիսիք ներառված չլինելու դեպքում, շինարարական, գյուղատնտեսական կամ այլ աշխատանքներ իրականացնելիս, եթե վտանգ է սպառնում այդ վայրում գտնվող հուշարձանների պահպանությանն ու անվթարությանը, ապա լիազոր մարմինը պարտավոր է համաձայնություն ձեռք բերել աշխատանքներ իրականացնող անձի հետ նախագծում թվարկված որեւէ պահանջի իրականացման վերաբերյալ, ընդ որում մինչեւ լիազոր մարմնի կողմից ներկայավցված առաջարկության վերաբերյալ համաձայնություն տալը, աշխատանքներն իրականացնող անձը պարտավորր է կասեցնել  աշխատանքները:

Ակնկալվող արդյունքը

Հայաստանի Հանրապետությունում կբացառվի պատմամշակութային հուշարձանների գտնվելու վայրերի օտարումը, ինչպես նաեւ կապահովվի այդ վայրերը ձեռք բերած շինարարական, գյուղատնտեսական կամ այլ աշխատանքներ իրականացնողների իրավունքները:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Գրություն