Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-9161-30.03.2021-ԱՍ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի ՀՕ-165-Ն հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք)  230-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր՝ 12.1) կետով.

«12.1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ստացած անձանց սեփականության իրավունքով պատկանող հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքը:»:

Հոդված 2. Օրենսգիրք 245-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր 3.1) կետով.

« 3.1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում 1-ին կամ 2-րդ խմբիի հաշմանդամություն ստացած վարորդական վկայական ունեցող անձանց սեփականության իրավունքով պատկանող հարկման օբյեկտ համարվող փոխադրամիջոցը:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Նախագծով առաջարկվում է Արցախյան պատերազմի մասնակիցների ու նրանց ընտանիքի անդամների համար սահմանել լրացուցիչ սոցիալական երաշխիքներ:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ



29 մարտի 2021թ.

  ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

                                                                                     ՊԱՐՈՆ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ


Հարգելի՜ պարոն Միրզոյան,

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Զինվորական ծառայության եվ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եվ փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն` սույն գրությանը կցվում են.

- օրենքների նախագծերի փաթեթը,

- օրենքների նախագծերի փաթեթի ընդունման հիմնավորումը,

- գործող օրենքներիի փոփոխվող եւ լրացվող հոդվածների վերաբերյալ տեղեկանքը:

Հիմնական զեկուցող՝ Սիսակ Գաբրիելյան:

Խնդրում ենք ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
 
 
ԱԺ պատգամավորներ`  Սիսակ Գաբրիելյան
Հրաչյա Հոկոբյան
Լիլիթ Մակունց