Armenian ARMSCII Armenian
Կ-871-22.02.2021-ԱՍ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածի 4-րդ մասից հանել «, Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության քննիչներին» բառերը:

Հոդված 2. Օրենքի 14.3-րդ հոդվածի 2-րդ մասում «կոչման» բառը փոխարինել «դասային աստիճանի» բառով:

Հոդված 3. Օրենքի 21-րդ հոդվածում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մաս.

«4. Սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով սահմանված դրույթները չեն կիրառվում այն դեպքերում, երբ պետական ծառայողի կատարողականի կիսամյակային գնահատականը կամ կիսամյակային հաշվետվությունը բացասական է գնահատվել զորահավաքային զորակոչի միջոցով զինվորական ծառայության ներգրավելու կամ որպես զինվորական ծառայության մեջ չգտնվող (կամավորական)՝ կամավորական հիմունքներով Հայաստանի Հանրապետության, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կամ պաշտպանության պետական լիազոր մարմնի հետ ռազմական փոխօգնության պայմանագրերի հիման վրա այլ երկրների պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու հետեւանքով ծառայողական պարտականությունները չկատարելու պատճառով:»:

Հոդված 4. Օրենքի 22-րդ հոդվածի 6-րդ մասում «ներառյալ՝» բառից հետո լրացնել «զորահավաքային զորակոչի միջոցով զինվորական ծառայության ներգրավելու, որպես զինվորական ծառայության մեջ չգտնվող (կամավորական)՝ կամավորական հիմունքներով Հայաստանի Հանրապետության, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կամ պաշտպանության պետական լիազոր մարմնի հետ ռազմական փոխօգնության պայմանագրերի հիման վրա այլ երկրների պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու,» բառերով:

Հոդված 5. Օրենքի 25-րդ հոդվածում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ մաս.

«6. Որպես զինվորական ծառայության մեջ չգտնվող անձ (կամավորական)՝ կամավորական հիմունքներով Հայաստանի Հանրապետության, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կամ պաշտպանության պետական լիազոր մարմնի հետ ռազմական փոխօգնության պայմանագրերի հիման վրա այլ երկրների պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու ժամանակահատվածում պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձի հիմնական աշխատավարձը պահպանվում է:»:

Հոդված 6. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ սույն օրենքի 3-րդ, 4-րդ եւ 5-րդ հոդվածներով սահմանված դրույթները տարածվում են 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

2. Oրենքի 22-րդ հոդվածով նախատեսված կիսամյակային հաշվետվության կամ կատարողականի կիսամյակային գնահատականի հիման վրա պարգեւատրումը 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո զորահավաքային զորակոչի միջոցով զինվորական ծառայության ներգրավված կամ որպես զինվորական ծառայության մեջ չգտնվող (կամավորական)՝ կամավորական հիմունքներով Հայաստանի Հանրապետության, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կամ պաշտպանության պետական լիազոր մարմնի հետ ռազմական փոխօգնության պայմանագրերի հիման վրա այլ երկրների պաշտպանության մարտական գործողություններին մասնակցած պետական ծառայողին 2020 թվականի երկրորդ կիսամյակի համար տրվում է առանց հաշվի առնելու Օրենքի 22-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված ժամկետը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ


1. Առկա իրավիճակը եւ կարգավորման ենթակա խնդիրը

Կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարվելու մասին» N 1586-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում հայտարարվել է ռազմական դրություն: Որոշման 2-րդ կետով հաստատված՝ ռազմական դրության ժամանակ կիրառվող միջոցառումների 1-ին կետի համաձայն Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել է ընդհանուր զորահավաք:

Միաժամանակ, 2020 թվականի հոկտեմբերի 9-ին Ազգային ժողովի կողմից ընդունվեց «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-460-Ն օրենքը, որով մասնավորապես սահմանվեց զորահավաքային զորակոչի միջոցով զինվորական ծառայություն անցնելու դեպքում աշխատատեղը պահպանելու, այդ ժամանակահատվածը աշխատանքային ստաժի, ինչպես նաեւ արձակուրդի իրավունք տվող ստաժի մեջ հաշվարկելու վերաբերյալ դրույթներ:

«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) առաջարկվում է որպես զինվորական ծառայության մեջ չգտնվող (կամավորական)՝ կամավորական հիմունքներով Հայաստանի Հանրապետության, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կամ պաշտպանության ոլորտում պետական լիազոր մարմնի հետ ռազմական փոխօգնության պայմանագրերի հիման վրա այլ երկրների պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու մեկնած պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց համար որոշակի երաշխիքներ սահմանել:

«Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2020 թվականի փետրվարի 22-ի ՀՕ-17-Ն օրենքով ի թիվս այլ փոփոխությունների պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության քննիչներին վերաբերող կարգավորումները համապատասխանեցվել են «Հանրային ծառայության մասին» օրենքով ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց համար սահմանված կարգավորումներին եւ քննիչների համար նախատեսվել է ոչ թե կոչում այլ դասային աստիճան: Վերոգրյալով պայմանավորված «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 14.3-րդ հոդվածում եւս հավելավճարը նախատեսվում է դասային աստիճանի համար:

2. Առաջարկվող կարգավորման նպատակը

Նախագծով առաջարկվում է ռազմական դրություն հետեւանքով որպես կամավորական պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու մեկնած պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց համար սահմանել հետեւյալ երաշխիքները՝


3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Նախագիծը մշակվել է Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է հայրենիքի առջեւ իրենց պարտքը կատարող պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց համար որպես երաշխիք սահմանել աշխատավարձի պահպանման վճարման եւ նրանց կատարողականի հետ կապված պարգեւատրման իրավունքի պահպանման դրույթներ:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարությոան որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն