Armenian ARMSCII Armenian
Կ-6965-24.07.2020-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.  «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» 2018 թվականի փետրվարի 7-ի ՀՕ-95-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ` Օրենք) 69-րդ հոդվածի 1-ին մասում`

1) 15-րդ կետի  «գույքի, եկամուտների եւ շահերի հայտարարագիր» բառերը փոխարինել «գույքի, եկամուտների, շահերի եւ ծախսերի հայտարարագիր» բառերով.

2) 16-րդ կետում «պարտավորությունների նվազումը» բառերից հետո լրացնել «կամ ծախսը» բառերը:

Հոդված 2.

1.Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը:

2. Տարեկան հայտարարագրում ծախսերի վերաբերյալ տեղեկատվությունն առաջին անգամ ենթակա է ներկայացման 2021 թվականի տարեկան հայտարարագրում` 2022 թվականի հունվարի 1-ից: 2021 թվականի հունիսի 1-ից հետո պաշտոնեական պարտականությունները դադարեցրած անձինք պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու հայտարարագրում ներկայացնում են նաեւ ծախսերի վերաբերյալ տեղեկություններ:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ