Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-217-26.02.2013,18.03.2013-ՏՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մաuին» Հայաuտանի Հանրապետության 2007 թվականի ապրիլի 9-ի ՀO-177 oրենքի 11-րդ հոդվածը լրացնել 3-րդ մասով՝ հետեւյալ բովանդակությամբ`

«3. Հայաստանի Հանրապետությունը կարող է հիմնադրել արտահանման ֆինանսավորման ապահովագրությամբ զբաղվող ապահովագրական ընկերություն եւ (կամ) լինել այդ ընկերության մասնակից: Այդ ընկերությունն իրավասու է իրականացնել միայն վարկի, երաշխիքի տրամադրման եւ ֆինանսական վնասների դասերով (ներառյալ՝ այդ դասերի ներքո ընդգրկված ենթադասերով) ապահովագրություն` «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքով նախատեսված համապատասխան լիցենզիայի հիման վրա: Այդ ընկերության ընդհանուր կապիտալի չափը ստեղծման պահին պետք է լինի Հայաuտանի Հանրապետության տարածքում նոր ստեղծվող ապահովագրական ընկերությունների համար uահմանված ընդհանուր կապիտալի չափից ոչ պակաu: Այդ ընկերության գործունեության ընթացքում ընկերության ընդհանուր կապիտալի չափը Հայաստանի Հանրապետության տարածքում ապահովագրական ընկերությունների համար uահմանված ընդհանուր կապիտալի չափից նվազման դեպքում այդ կապիտալի համալրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:»:

Հոդված 2. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման oրվան հաջորդող oրը: