Armenian ARMSCII Armenian
Կ-781-09.11.2020-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» 2018 թվականի փետրվարի 7-ի ՀՕ-95-Ն սահմանադրական օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 28.1-ին հոդվածով.

«Հոդված 28.1. Վերաքննիչ դատարանում առանձին տեսակի գործերի քննությունը

1. Բարձրագույն դատական խորհուրդը սույն օրենսգրքի 21-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված առանձին տեսակի գործերի ցանկ սահմանելու դեպքում, կարող է վերաքննիչ դատարանի դատավորներից ընտրել դատավորներ, որոնք, ի լրումն այլ գործերի, քննում են նշված ցանկում ներառված առանձին տեսակի գործեր: Նման գործեր քննող դատավորների քանակը եւ ընտրության կարգը սահմանում է Բարձրագույն դատական խորհուրդը:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: