Armenian ARMSCII Armenian
Կ-7377-16.09.2020-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-252 օրենքի (այսուհետ` Օրենք) 40-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետեւյալ խբագրությամբ.

«5. Ընդհանուր ժողովն իրավազոր է, եթե դրան մասնակցում են ընկերության մասնակիցների ձայների ընդհանուր թվի կեսից ավելիին տնօրինող մասնակիցները:

Ընդհանուր ժողովի որոշումներն ընդունվում են ընկերության մասնակիցների ընդհանուր ձայների թվի մեծամասնությամբ, եթե սույն օրենքով կամ ընկերության կանոնադրությամբ տվյալ որոշման ընդունման համար նախատեսված չէ ձայների ավելի մեծ քանակ:

Սույն օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետում նշված հարցերի վերաբերյալ որոշումներն ընդունվում են ընկերության մասնակիցների ընդհանուր ձայների թվի առնվազն երկու երրորդի մեծամասնությամբ, եթե ընկերության կանոնադրությամբ տվյալ որոշման ընդունման համար նախատեսված չէ ձայների ավելի մեծ քանակ:

 Սույն օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ կետի «ժ»  ենթակետում նշված հարցերի վերաբերյալ որոշումներն ընդունվում են ընկերության մասնակիցների միաձայն որոշմամբ:»:

Հոդված 2. Օրենքի 50-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 50. Ընկերության վերակազմակերպումը

1. Ընկերության վերակազմակերպումը (միաձուլումը, միացումը, բաժանումը, առանձնացումը, վերակազմավորումը) կատարվում է ընդհանուր ժողովի որոշմամբ:

2. Օրենքով նախատեսված դեպքերում Ընկերության բաժանման կամ նրա կազմից մեկ կամ մի քանի իրավաբանական անձանց առանձնացման ձեւով Ընկերության վերակազմակերպումն իրականացվում է դատարանի վճռով: Օրենքով նախատեսված դեպքերում Ընկերության միաձուլման կամ միացման ձեւով վերակազմակերպումը կարող է իրականացվել միայն լիազորված մարմնի թույլտվությամբ:

3. Ընկերությունը, բացառությամբ միացման ձեւով վերակազմակերպման դեպքի, վերակազմակերպված է համարվում նոր ստեղծված իրավաբանական անձանց պետական գրանցման պահից:

Ընկերությունն այլ Ընկերության հետ միացման ձեւով վերակազմակերպվելիս վերակազմակերպված են համարվում` միացող Ընկերության գործունեությունը դադարելու վերաբերյալ պետական գրանցման պահից:

4. Ընկերության վերակազմակերպման մասին որոշումն ընդունելուց հետո` 30 օրվա ընթացքում, Ընկերությունը պարտավոր է այդ մասին գրավոր ծանուցել իր բոլոր պարտատերերին: Ծանուցումը պետք է պարունակի տեղեկություններ` վերակազմակերպման մասին որոշումն ընդունելու տարվա, ամսվա, ամսաթվի, վերակազմակերպման ձեւի եւ մասնակիցների, ինչպես նաեւ Ընկերության պարտավորությունների իրավահաջորդության մասին:

5. Վերակազմակերպվող Ընկերության պարտատերն իրավունք ունի Ընկերությունից պահանջել պարտավորությունների կատարման լրացուցիչ երաշխիքներ, պարտավորությունների դադարեցում կամ վաղաժամկետ կատարում, ինչպես նաեւ վնասների հատուցում գրավոր ծանուցմամբ հետեւյալ ժամկետներում`

ա) միաձուլման, միացման կամ վերակազմավորման ձեւով վերակազմակերպման մասին ծանուցման պահից` 30 օրվա ընթացքում.

բ) բաժանման կամ առանձնացման ձեւով վերակազմակերպման մասին ծանուցման պահից` 60 օրվա ընթացքում:»:

Հոդված 3. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 50.1-րդ, 50.2-րդ, 50.3-րդ, 50.4-րդ, 50.5-րդ, 50.6-րդ, 50.7-րդ, 50.8-րդ եւ 50.9-րդ հոդվածներով.

«Հոդված 50.1. Ընկերությունների միաձուլումը

1. Ընկերությունների միաձուլում է համարվում նոր ընկերության ստեղծումը` նրան երկու կամ ավելի միաձուլվող ընկերությունների իրավունքների եւ պարտականությունների փոխանցմամբ եւ միաձուլվող ընկերությունների դադարմամբ:

2. Միաձուլվող ընկերությունները կնքում են միաձուլման մասին պայմանագիր: Միաձուլման ձեւով վերակազմակերպման մասին որոշումը պետք է ընդունվի յուրաքանչյուր միաձուլվող ընկերության ժողովում, որը պետք է հաստատի նաեւ միաձուլման պայմանագիրը, փոխանցման ակտը, միաձուլման կարգն ու պայմանները, ինչպես նաեւ միաձուլվող յուրաքանչյուր ընկերության մասնակիցների բաժնեմասերի եւ այլ արժեթղթերի փոխարկման կարգը նոր ստեղծվող իրավաբանական անձի բաժնեմասերի եւ (կամ) այլ արժեթղթերի:

3. Միաձուլմանը մասնակցող ընկերությունների մասնակիցների համատեղ ընդհանուր ժողովը համարվում է միաձուլման արդյունքում ստեղծվող իրավաբանական անձի հիմնադիր ժողով, որը հրավիրվում է միաձուլման պայմանագրում նշված մարմնի կողմից եւ ժամկետներում: Միաձուլման  արդյունքում ստեղծվող իրավաբանական անձի կանոնադրությունը հաստատվում է նոր ստեղծվող իրավաբանական անձի հիմնադիր ժողովում, որը որոշումներ է ընդունում նաեւ ընդհանուր ժողովի իրավասությանը վերաբերող այլ հարցերի վերաբերյալ:

4. Ընկերությունների միաձուլման դեպքում դրանցից յուրաքանչյուրի իրավունքները եւ պարտականությունները փոխանցվում են նոր ստեղծված իրավաբանական անձին` փոխանցման ակտին համապատասխան:

5. Միաձուլմամբ պայմանավորված պետական գրանցումների կատարման նպատակով միաձուլման պայմանագիրը, փոխանցման ակտերը եւ օրենքով սահմանված մյուս անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմին:

Հոդված 50.2.  Ընկերությունների միացումը

1. Ընկերությունների միացում է համարվում մեկ կամ մի քանի ընկերությունների դադարումը` դրանց իրավունքների եւ պարտականությունների փոխանցմամբ այլ ընկերության:

2. Միացմանը մասնակցող ընկերությունները կնքում են միացման մասին պայմանագիր: Միացման ձեւով վերակազմակերպման մասին որոշումը պետք է ընդունվի յուրաքանչյուր միացող ընկերության ժողովում, որը պետք է հաստատի նաեւ միացման պայմանագիրը, փոխանցման ակտը, միացման կարգն ու պայմանները, ինչպես նաեւ միացող յուրաքանչյուր ընկերության մասնակիցների բաժնեմասերի եւ այլ արժեթղթերի փոխարկման կարգն այն ընկերության բաժնեմասերի եւ (կամ) այլ արժեթղթերի, որին միանում են:

3. Միացման հետեւանքով ընդլայնված ընկերության մասնակիցների (միացմանը մասնակցող ընկերությունների մասնակիցների համատեղ) ընդհանուր ժողովը որոշումներ է ընդունում միացման հետեւանքով ընդլայնված ընկերության կանոնադրության մեջ անհրաժեշտ (վերակազմակերպմամբ  պայմանավորված) փոփոխություններ եւ լրացումներ կատարելու, կանոնադրության փոփոխությունը կամ նոր խմբագրությամբ կանոնադրությունը, միացման պայմանագիրը եւ փոխանցման ակտը հաստատելու մասին, իսկ անհրաժեշտության դեպքում` նաեւ այլ հարցերով:

4. Ընկերությունների միացման դեպքում միացած ընկերություններից յուրաքանչյուրի իրավունքները եւ պարտականությունները փոխանցվում են միացման հետեւանքով ընդլայնված ընկերությանը` փոխանցման ակտին համապատասխան:

5. Միացմամբ պայմանավորված պետական գրանցումների կատարման նպատակով միացման պայմանագիրը (պայմանագրերը), փոխանցման ակտը (ակտերը) եւ օրենքով սահմանված մյուս անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմին:

Հոդված 50.3.  Ընկերության բաժանումը

1. Ընկերության բաժանում է համարվում Ընկերության դադարումը` նրա բոլոր իրավունքների եւ պարտականությունների` նոր ստեղծվող իրավաբանական անձանց փոխանցմամբ:

2. Բաժանման մասին որոշումը պետք է ընդունվի բաժանվող ընկերության ընդհանուր ժողովում, որը պետք է հաստատի նաեւ բաժանման կարգը եւ պայմանները, բաժանիչ հաշվեկշիռը, ինչպես նաեւ բաժանվող ընկերության մասնակիցների բաժնեմասերի եւ այլ արժեթղթերի փոխարկման կարգը նոր ստեղծվող իրավաբանական անձանց բաժնեմասերի եւ/կամ այլ արժեթղթերի:

3. Բաժանման արդյունքում ստեղծվող իրավաբանական անձանց կանոնադրությունները հաստատվում են այդ իրավաբանական անձանց հիմնադիր ժողովներում, որտեղ որոշումներ են ընդունվում նաեւ ընդհանուր ժողովի իրավասությանը վերաբերող այլ հարցերի վերաբերյալ

4. Ընկերության բաժանման դեպքում նրա իրավունքները եւ պարտականությունները փոխանցվում են նոր ստեղծված իրավաբանական անձանց` բաժանիչ հաշվեկշռին համապատասխան:

5. Բաժանմամբ պայմանավորված պետական գրանցումների կատարման նպատակով բաժանիչ հաշվեկշիռը եւ օրենքով սահմանված մյուս անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմին:

Հոդված 50.4.  Ընկերության առանձնացումը

1. Ընկերության առանձնացում է համարվում նոր իրավաբանական անձի (անձանց) ստեղծումը` նրան (նրանց) վերակազմակերպվող Ընկերության իրավունքների եւ պարտականությունների մի մասի փոխանցմամբ` առանց վերակազմակերպվող Ընկերության դադարման:

2. Առանձնացման մասին որոշումը պետք է ընդունվի վերակազմակերպվող Ընկերության ընդհանուր ժողովում, որը պետք է հաստատի նաեւ առանձնացման կարգը եւ պայմանները, բաժանիչ (առանձնացման) հաշվեկշիռը, ինչպես նաեւ վերակազմակերպվող Ընկերության մասնակիցների բաժնեմասերի եւ այլ արժեթղթերի փոխարկման կարգը նոր ստեղծվող իրավաբանական անձանց բաժնեմասերի եւ/կամ այլ արժեթղթերի:

3. Առանձնացման արդյունքում ստեղծվող իրավաբանական անձանց կանոնադրությունները հաստատվում են այդ իրավաբանական անձանց հիմնադիր ժողովներում, որտեղ որոշումներ են ընդունվում նաեւ ընդհանուր ժողովի իրավասությանը վերաբերող այլ հարցերի վերաբերյալ

4. Ընկերության առանձնացման դեպքում նրա իրավունքների եւ պարտականությունների մի մասը փոխանցվում է նոր ստեղծված իրավաբանական անձանց` բաժանիչ (առանձնացման) հաշվեկշռին համապատասխան:

5. Առանձնացմամբ պայմանավորված պետական գրանցումների կատարման նպատակով բաժանիչ (առանձնացման) հաշվեկշիռը եւ օրենքով սահմանված մյուս անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմին:

Հոդված 50.5.  Ընկերության վերակազմավորումը

1. Ընկերության վերակազմավորում է համարվում նրա կազմակերպական-իրավական ձեւի փոփոխությունը:

2. Ընկերությունը կարող է վերակազմավորվել բաժնետիրական ընկերության կամ առեւտրային կոոպերատիվի:

3. Վերակազմավորման մասին որոշումը պետք է ընդունվի վերակազմավորման ձեւով վերակազմակերպվող Ընկերության ընդհանուր ժողովում, որը պետք է հաստատի վերակազմավորման կարգը եւ պայմանները, վերակազմավորման ձեւով վերակազմակերպվող Ընկերության մասնակիցների բաժնեմասերի եւ այլ արժեթղթերի փոխարկման կարգը նոր ստեղծվող իրավաբանական անձի (բաժնետոմսերի, փայերի) եւ/կամ այլ արժեթղթերի, ինչպես նաեւ փոխանցման ակտը:

4. Վերակազմավորման արդյունքում ստեղծվող իրավաբանական անձի կանոնադրությունը հաստատվում է նոր ստեղծվող իրավաբանական անձի հիմնադիր ժողովում, որը որոշումներ է ընդունում նաեւ ընդհանուր ժողովի իրավասությանը վերաբերող այլ հարցերի վերաբերյալ:

5. Ընկերության վերակազմավորման դեպքում նրա իրավունքները եւ պարտականությունները փոխանցվում են նոր ստեղծված իրավաբանական անձին` փոխանցման ակտին համապատասխան:

6. Վերակազմավորմամբ պայմանավորված պետական գրանցումների կատարման նպատակով փոխանցման ակտը եւ օրենքով սահմանված մյուս անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմին:

Հոդված 50.6.  Միաձուլման (միացման) պայմանագիրը

1. Սույն օրենքի 50.1. -րդ եւ 50.2. -րդ հոդվածներով սահմանված կարգով հաստատված միաձուլման (միացման) պայմանագիրն օրենքով սահմանված այլ անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին ներկայացվում է իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմին:

2. Միաձուլման (միացման) պայմանագիրը կնքվում է միաձուլմանը (միացմանը) մասնակցող ընկերությունների միջեւ, ստորագրվում է ընկերության գործադիր մարմնի ղեկավարի կողմից եւ ենթակա է հաստատման` նրանց ընդհանուր ժողովների կողմից:

Միաձուլման (միացման) պայմանագիրը պետք է բովանդակի`

ա) մասնակից կողմերի ֆիրմային անվանումը, գտնվելու վայրը, պետական գրանցման տվյալները.

բ) միաձուլման (միացման) ժամկետները, կարգը եւ պայմանները.

գ) միաձուլվող (միացող) ընկերության մասնակիցների բաժնեմասերի եւ այլ արժեթղթերի փոխարկման կարգը` բանաձեւային կամ այլ ստանդարտ ձեւով.

դ) միաձուլվող (միացվող) ընկերությունների մասնակիցների մաժնեմասերի դիմաց շահութաբաժիններ ստանալու կարգը եւ պայմանները.

ե) համատեղ ժողովում քվեարկության կարգը.

զ) միաձուլմանը (միացմանը) մասնակցող ընկերությունների համատեղ ժողովի գումարման ժամկետը, հրավիրման եւ անցկացման կարգը.

է) այլ տեղեկություններ` միաձուլմանը (միացմանը) մասնակցող կողմերի հայեցողությամբ:

Հոդված 50.7.  Փոխանցման ակտը եւ բաժանիչ հաշվեկշիռը

1. Փոխանցման ակտը եւ բաժանիչ (առանձնացման) հաշվեկշիռը պետք է դրույթներ պարունակեն վերակազմակերպված ընկերության (ընկերությունների) գույքի եւ պարտատերերին ու պարտապաններին վերաբերող բոլոր պարտավորությունների իրավահաջորդության մասին, ներառյալ` վիճարկվող պարտավորությունները:

2. Բաժանիչ (առանձնացման) հաշվեկշիռը պետք է ապահովի վերակազմակերպվող Ընկերության կանոնադրական կապիտալում նոր ստեղծվող իրավաբանական անձանց մասնակիցների  բաժնեմասերին համապատասխանող գույքի եւ պարտավորությունների համամասնորեն բաշխումը` վերակազմակերպման հետեւանքով ստեղծված իրավաբանական անձանց միջեւ:

3. Եթե բաժանիչ (առանձնացման)  հաշվեկշիռը հնարավորություն չի տալիս որոշել վերակազմակերպված Ընկերության իրավահաջորդին, ապա վերակազմակերպման հետեւանքով ստեղծված իրավաբանական անձինք վերակազմակերպված Ընկերության պարտավորությունների համար նրա պարտատերերի առջեւ կրում են համապարտ պատասխանատվություն:

4. Կանոնադրությունների հետ միասին փոխանցման ակտը կամ բաժանիչ (առանձնացման) հաշվեկշիռը չներկայացնելը, ինչպես նաեւ դրանցում վերակազմակերպված ընկերության (ընկերությունների) գույքի եւ պարտավորությունների իրավահաջորդության մասին դրույթների բացակայությունը կամ գույքի եւ պարտավորությունների անհամամասնորեն բաշխումը հիմք է վերակազմակերպմամբ պայմանավորված պետական գրանցումների մերժման համար:

Հոդված 50.8.  Մասնակիցների իրավունքները վերակազմակերպման դեպքում

Վերակազմակերպման միջոցով ստեղծվող կամ միացման հետեւանքով ընդլայնվող ընկերության մասնակիցների բաժնեմասերը (բաժնետոմսերը) փոխարկման եղանակով համամասնորեն տեղաբաշխվում են վերակազմակերպման մասին որոշումն ընդունելու պահին այդ որոշումն ընդունած իրավաբանական անձանց բոլոր մասնակիցների միջեւ` բաժնեմասերի շուկայական արժեքով (վերակազմակերպման մասին որոշմամբ սահմանված օրվա դրությամբ): Ընդ որում, փոխարկման հարաբերակցությունը պետք է նույնը լինի յուրաքանչյուր բաժնեմասի (բաժնետոմսի) համար:

 Հոդված 50.9.  Ընկերության գույքի շուկայական արժեքի որոշման կարգը

1. Գույքի շուկայական արժեք է համարվում, ներառյալ` Ընկերության բաժնեմասերի եւ այլ արժեթղթերի արժեքը, այն գինը, որով գույքի արժեքի մասին բոլոր անհրաժեշտ տեղեկություններ ունեցող եւ այն վաճառելու պարտավորություն չունեցող վաճառողը կհամաձայներ վաճառել այդ գույքը, իսկ գույքի արժեքի մասին բոլոր անհրաժեշտ տեղեկություններ ունեցող եւ այն ձեռք բերելու պարտավորություն չունեցող գնորդը կհամաձայներ այդ գույքը ձեռք բերել:

2. Գույքի շուկայական արժեքը սահմանվում է ընդհանուր ժողովի որոշմամբ:

3. Գույքի շուկայական արժեքը սահմանվում է անկախ գնահատողի կողմից օրենքով սահմանված դեպքերում, ինչպես նաեւ ընդհանուր ժողովի որոշմամբ:

4. Ընկերության բաժնեմասերի կամ այլ արժեթղթերի շուկայական արժեքի որոշման անհրաժեշտության դեպքում հաշվի են առնվում այդ բաժնեմասերի ձեռքբերման, ինչպես նաեւ առաջարկի եւ պահանջարկի գներին վերաբերող եւ համապատասխան զանգվածային լրատվության միջոցներում պարբերաբար հրապարակվող տեղեկությունները: Ընկերության բաժնեմասերի շուկայական արժեքի որոշման դեպքում անհրաժեշտ է հաշվի առնել Ընկերության զուտ ակտիվների արժեքը, ինչպես նաեւ այն գինը, որն Ընկերության բաժնեմասերի համար համաձայն է վճարել Ընկերության գույքի մասին լրիվ տեղեկություններ ունեցող գնորդը, ինչպես նաեւ այլ գործոններ, որոնք Ընկերության գույքի շուկայական արժեքը սահմանող մարմինը (անձը) կհամարի կարեւոր: Սույն կետով որոշվող բաժնեմասերի շուկայական արժեքը չի կարող պակաս լինել այն գնից, որը հաշվարկվել է Ընկերության զուտ ակտիվների արժեքը հիմք ընդունելով:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՄԱՍԻՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը

«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի, «Պետական տուրքի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի, «Հյուպատոսական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի, «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի, «Արհեստակցական միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի եւ «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ նաեւ՝ Նախագծեր) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է գրանցման/հաշվառման գործընթացի բարեփոխման, դյուրինացման, ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության (այսուհետ նաեւ՝ Գործակալություն) կողմից իրականացվող գործառույթների նպատակով դիմումներն առցանց եղանակով ներկայացման հնարավորությունների ընդլայնման, Հայաստանում գործարարությամբ զբաղվելու նպատակով գրանցման գործընթացն առավել դյուրին եւ հասանելի դարձնելու նպատակով: Բացի վերը նշված նպատակների իրագործմանն ուղղված իրավական նորմերից, փոփոխության կամ լրացման են ենթարկվել որոշակի նորմեր, որոնք պրակտիկայում հանգեցնում էին հակասությունների եւ տարընթերցումների:

«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաuտանի Հանրապետության գործող օրենքով սահմանված են իրավաբանական անձանց պետական գրանցման ու դրանց առանձնացված ստորաբաժանումների պետական հաշվառման կարգը, պետական միասնական գրանցամատյանում գրառվող տեղեկությունների սպառիչ ցանկերը:  Նշված օրենքում, սակայն առկա են ոչ արդիական մի շարք կարգավորումներ: Այսպես, առաջարկվող փոփոխություններով սահմանվում է դիմող անձի կողմից պետական գրանցման նախընտրելի ժամկետ նշելու հնարավորություն, որը կկարճատի յուրաքանչյուր ամսվա որոշակի օրերին Գործակալությունում առաջացող հերթերը: Բացի այդ, կրճատվում է իրավաբանական անձանց պետական գրանցման ժամկետը՝ երկու աշխատանքային օրից մինչեւ մեկ աշխատանքային օր: Նշվածով Գործակալության կողմից առեւտրային կազմակերպությունների պետական գրանցման գործառույթն առավել գրավիչ կդառնա, գրանցման ժամկետի կրճատումը դրական ազդեցություն կունենա նաեւ Գործարարությամբ զբաղվելը զեկույցում Հայաստանի դիրքի վրա:

Գործող օրենսդրությամբ էլեկտրոնային եղանակով Գործակալություն պետական գրանցման/հաշվառման դիմում ներկայացնելու համար անձանց անհրաժեշտ է ունենալ էլեկտրոնային ստորագրություն, որպիսի պարագայում պրակտիկայում էլեկտրոնային ստորագրության քիչ կիրառելիության պայմաններում փոքր է էլեկտրոնային եղանակով գրանցման/հաշվառման դիմումների քանակը: Նախատեսվող նույնականացման նոր գործիքակազմը հնարավորություն կտա անձանց առանց էլեկտրոնային ստորագրության դիմելու համապատասխան ծառայության մատուցման համար: Նախագծերով կատարվող առաջարկներով կարգավորվում են արդեն իսկ գործող օրենքով սահմանված ինքնաշխատ եղանակով իրականացվող գործառույթներ, ինչպես նաեւ սահմանվում է ինքնաշխատ եղանակով մահացած անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումից հանման հնարավորություն՝ առանց շահագրգիռ անձի դիմումի: Հեշտացվել են իրավաբանական անձի գտնվելու վայրի փոփոխության, օտարեկրյա ֆիզիկական կամ իրավաբանական անձ մասնակցի մասին տեղեկությունների փոփոխության գրառման կարգերը: Գործող օրենսդրությամբ վերակազմակերպման դեպքում սահմանված է մասնակիցների ռեեստրից քաղվածք ներկայացնելու պահանջ, որը այն ընկերությունների համար, որոնց մասնակիցների ռեեստրը վարվում է Գործակալության կողմից, քննարկվող օրենքի նախագծով հանվել է: Փոխվել են լուծարման պետական գրանցման նպատակով դիմելիս դատական դեպարտամենտից եւ հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից ներկայացվող տեղեկանքներին ներկայացվող պահանջները: Իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանից քաղվածքների, գրանցամատյանում առկա տեղեկությունների հիման վրա կազմվող տեղեկանքների, կանոնադրությունների վրա Գործակալության աշխատակցի ստորագրությունն առաջարկվող փոփոխություններով փոխարինվում է համակարգի կողմից գեներացվող համարանիշով եւ արագ արձագանքման ծածկագրով (QR կոդ), որպիսի պարագայում փաստաթղթի իսկության ստուգումն իրականացվելու է համարանիշը մուտքագրելով ՀՀ արդարադատության նախարարությունում գործող պաշտոնական փաստաթղթերի իսկության ստուգման պաշտոնական կայքում կամ տեղեկատվական տեխնոլոգիաների կոդը կարդացող սարքի կիրառմամբ: Նախատեսվել է նաեւ անհատ ձեռնարկատիրոջ հաշվառում՝ լիազորված անձի կողմից ներկայացված դիմումի հիման վրա: Հստակեցվել են իրավաբանական անձի ռեդոմիցիլացման մասին պետական միասնական գրանցամատյանում գրառման ենթակա տեղեկությունների ցանկը, ռեդոմիցիլացման գրանցման ժամկետները: Բացի այդ, սահմանվում է նաեւ Կենտրոնական բանկի կողմից գրանցվող իրավաբանական անձանց վերաբերյալ պետական միասնական գրանցամատյանում գրառման ենթակա տեղեկությունների ցանկը: Գործող պրակտիկայով իրավաբանական անձանց կնիքները հանձնվում են ՀՀ ոստիկանությանը՝ ոչնչացման նպատակով, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդպիսի գործառույթն ուղղակիորեն չի առնչվում ոստիկանության հիմնական լիազորություններին, առաջարկվող փոփոխություններով այդպիսի կնիքը հանձնվելու է Գործակալությանը, որն էլ ՀՀ արդարադատության նախարարի կողմից սահմանված կարգով իրականացնելու է կնիքի ոչնչացումը:

«Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով պետական գրանցման/հաշվառման համար գանձվող պետական տուրքի չափերը համապատասխանեցվել են պետական գրանցման ներկայացվող փաստաթղթերի հետ կապված Գործակալության կողմից իրականացվող աշխատանքի ծավալին: Անհատ ձեռնարկատիրոջ առցանց եղանակով հաշվառվելու դեպքում հանվել է պետական տուրք վճարելու պահանջը: Բարձրացվել են վերակազմակերպման պետական գրանցման համար պետական տուրքի չափը՝ հաշվի առնելով նշված գործերի ուսումնասիրության բարդության աստիճանը, ինչպես նաեւ կուսակցությունների պետական գրանցման պետական տուրքի չափը: Բացի այդ, ավելացվել է ՍՊ ընկերությունների մասնակիցների փոփոխությամբ պայմանավորված պետական գրանցման համար գանձվող պետական տուրքի դրույքաչափը? նշված փոփոխությունը նախատեսելիս հաշվի է առնվել Գործակալությունում ուսումնասիրվող փաստաթղթերի ծավալը, իրականացվող աշխատանքների բարդության աստիճանը, բացի այդ համեմատություն է կատարվել գրանցման ենթակա այլ գույքերի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման նպատակով սահմանված պետական տուրքի դրույքաչափերի հետ (մասնավորապես, անշարժ գույքի միավորի կամ դրա մասի կամ անշարժ գույքի միավորի նկատմամբ բաժնեմասի (բաժնեմասերի) օտարման հիման վրա իրավունքի պետական գրանցում կատարելու համար (բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի) պետական տուրքի չափը սահմանված է բազային տուրքի 20-ապատիկի չափով (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողամասերի), որին գումարվում է նաեւ անշարժ գույքի միավորի նկատմամբ մեկ գույքային իրավունքի ծագման, փոփոխման կամ փոխանցման պետական գրանցման համար գանձվող  ծառայության վճար՝ 25?000 դրամի չափով՝ ընդհանուր կազմելով 45?000 դրամ):

«Հյուպատոսական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով սահմանվում է Գործակալության սպասարկման գրասենյակների գործառույթները ՀՀ հյուպատոսական հիմնարկների կողմից իրականացվելու հնարավորություն, որով ՀՀ տարածքից դուրս գտնվող ՀՀ քաղաքացիների համար Գործակալության կողմից իրականացվող ծառայություններն առավել հասանելի կդառնան:

 «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը նպատակ ունի կարգավորելու հիմնադրամների պետական գրանցման (այդ թվում՝ փոփոխությունների) գործընթացում հաճախ հանդիպող խնդիրները եւ հստակեցնելու պետական գրանցման ժամկետները: «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված է, որ հիմնադրամ հիմնադրելիս հիմնադրամի հիմնադիրները միաձայն որոշմամբ պետք է նշանակեն հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար: Օրենքի նախագծով նախատեսվում է նաեւ գործադիր մարմնի ղեկավար նշանակելու հնարավորություն՝ պետական գրանցման համար անձի կողմից նույն նպատակով կրկին անգամ լրացուցիչ գործողություն կատարելուց խուսափելու նպատակով: Օրենքի նախագծով նախատեսվում է վերացնել հիմնադրամի անվանման մեջ «հայ» կամ «Հայաստան» բառերի հոլովաձեւերը եւ դրանց թարգմանությունները, ինչպես նաեւ ժառանգ չունենալու դեպքում մահացած հանրահայտ անձի անունը  օգտագործելու համար թույլտվության տրամադրումը: Հաշվի առնելով դրույթի ամբողջ ժամանակահատվածում կիրառման փորձը եւ հստակ չափանիշների բացակայությունը՝ նման կարգավորումները աննպատակահարմար են: Հաշվի առնելով պետական գրանցման նպատակով հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նիստի արձանագրությանը գործող օրենքով ներկայացվող պահանջների կապակցությամբ պրակտիկայում առաջացող խնդիրները՝ առաջարկվել է սահմանել հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի որոշումներ ներկայացնելու հնարավորություն՝ հոգաբարձուների խորհրդի որոշումները խորհրդի նախագահի կողմից ստորագրվելու պայմանով: Գործող կարգավորումներով նաեւ սահմանված է հիմնադրամների մարմինների նիստերի արձանագրությունները նիստին մասնակցած բոլոր անդամների կողմից ստորագրվելու պահանջ, որը եւս, պրակտիկայում հաճախակի խնդիրներ առաջացնելով պայմանավորված՝ փոխարինվել է մարմնի նախագահի եւ քարտուղարի կողմից ստորագրված լինելու պահանջով:

«Արհեստակցական միությունների մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է արհեստակցական միությունների պետական գրանցման ժամկետների կրճատման, փոփոխությունների պետական գրանցման ժամկետների կրճատման, իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության սպասարկման գրասենյակների եւ պետական ծառայությունների մատուցման գրասենյակների կողմից մատուցվող ծառայությունների պարզեցման անհրաժեշտությամբ: «Արհեստակցական միությունների մասին» Հայաuտանի Հանրապետության գործող օրենքով սահմանված է արհեստակցական միությունների պետական գրանցման 30 օրյա ժամկետ, որով պայմանավորված արհեստակցական միությունների  փոփոխությունները նույնպես իրականացվում են 30 օրյա ժամկետում: Նախատեսվում է սահմանել արհեստակցական միությունների սկզբնական, ինչպես նաեւ փոփոխությունների պետական գրանցման՝ 10 աշխատանքային օր ժամկետ:

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի եւ «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների վերակազմակերպման կարգ սահմանելու, ինչպես նաեւ իրավաբանական անձանց վերակազմակերպման կարգի առանձնահատկությունների հստակեցման անհրաժեշտությամբ: Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է վերակազմակերպման ժամանակ գույքագրում իրականացնելու, գործընթացի հստակեցման անհրաժեշտությամբ: Օրենսգրքում լրացում կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է նաեւ իրավաբանական անձանց վերակազմակերպման ժամանակ իրավաբանական անձի բաժնետոմսերի (բաժնեմասերի) եւ այլ արժեթղթերի իրական շուկայական արժեքի որոշման, գույքի եւ պարտավորությունների բաշխման իրական համամասնությունն ապահովելու անհրաժեշտությամբ: Գործող օրենքով սահմանված չէ ՍՊ ընկերությունների վերակազմակերպման կարգը, եւ պրակտիկայում անալոգիայի եղանակով կիրառվել են բաժնետիրական ընկերությունների վերակազմակերպումը կարգավորող նորմերը: Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է սահմանել ՍՊ ընկերությունների վերակազմակերպման պայմանները եւ կարգ:

Բացի վերը նշվածից, Նախագծերով հստակեցվել են նաեւ օրենքներում առկա որոշակի տարընթերցումների առարկա հանդիսացող նորմեր:

2. Առաջարկվող  կարգավորման  բնույթը

Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխություններն ուղղված են պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայությունների արդիականացմանն ու հասանելիության ապահովմանը, օրենքներում առկա տարընթերցումների եւ դրանց հետեւանքով անհարմարությունների առաջացման հնարավոր ռիսկերի կրճատմանը, առցանց եղանակով գրանցման/հաշվառման դիմումների ավելացմանը, Հայաստանում բիզնեսի հիմնման գրավչության ավելացմանը:

Տեղեկատվական տեխնոլոգիաներն իրենց ընթացիկ աշխատանքներում օգտվելով դրանց ընձեռած հնարավորություններից եւ դրանք ծառայեցնելով գործունեության պարզեցմանը` բարելավվում է հանրային ծառայությունների որակը, երաշխավորվում է կառավարության արդյունավետ աշխատանքը. բացի այդ, դրանք նպաստում են ժողովրդավարության կայացմանը՝ քաղաքացիներին ավելի մոտեցնելով կառավարությանը: Էլեկտրոնային ծառայությունների տրամադրման հիմնական նպատակներն են բարելավել հանրային ծառայությունների մատուցման որակը՝ դրանք դարձնելով հասանելի ու հարմարավետ յուրաքանչյուր անձի համար:

Նախագծերի փաթեթի ընդունմամբ ավելանալու է առցանց եղանակով գրանցման/հաշվառման նպատակով դիմումների քանակը, կրճատվում է կազմակերպությունների պետական գրանցման ժամկետը, անձանց տրվում է հնարավորություն՝ նշելու պետական գրանցման նախընտրելի օր, վերացվում է առցանց եղանակով անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման համար պետական տուրք վճարելու պարտավորությունը, ստեղծվում է հնարավորություն հաշվառելու անհատ ձեռնարկատեր՝ լիազորված անձի դիմումի հիման վրա,  հստակեցվում եւ կրճատվում են մի շարք կազմակերպա-իրավական ձեւ ունեցող կազմակերպությունների պետական գրանցման (այդ թվում՝ փոփոխությունների) ժամկետները, սահմանվում են իրավաբանական անձի ռեդոմիցիլացման մասին գրանցամատյանում գրառման ենթակա տեղեկությունները, փոխվում են գրանցման ժամկետները, սահմանվում է ՍՊ ընկերությունների վերակազմակերպման կարգը, մեղմացվում են հիմնադրամների մարմինների արձանագրություններին ներկայացվող պահանջները, փոփոխվում են պետական գրանցման / հաշվառման համար գանձվող պետական տուրքի չափերը :

 Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխություններն ուղղված են պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայությունների արդիականացմանն ու հասանելիության ապահովմանը՝ ծառայությունից օգտվող յուրաքանչյուր անձի համար:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

Նախագծերի ընդունմամբ ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից իրականացվող գործառույթները անձանց առավել հասանելի կդառնան, դիմում ներկայացնելու հնարավորություններն ավելի դյուրին կլինեն, կվերանան փոփոխվող եւ լրացվող օրենքներում առկա տարընթերցումները, որով նաեւ կբարձրանա ծառայության քննարկվող տեսակների նկատմամբ վստահության մակարդակը: Ակնկալվող փոփոխությունները կազդեն նաեւ Գործարարությամբ զբաղվելը զեկույցում Հայաստանի դիրքի վրա:

«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի եւ հարակից օրենքների նախագծերի ընդունման դեպքում անհրաժեշտություն է առաջանալու փոփոխություն կատարելու ՀՀ արդարադատության նախարարի 2007թ?-ի հունիսի 18-ի «Իրավաբանական անձանց վերակազմակերպմամբ պայմանավորված պետական գրանցումներ կատարելուց հետո ներկայացված փոխանցման ակտի կամ բաժանիչ (առանձնացման) հաշվեկշռի վրա նշում կատարելու կարգը սահմանելու մասին» թիվ 131-Ն հրամանում, ընդունելու ՀՀ արդարադատության նախարարի հրաման՝ անհատ ձեռնարկատերերի, իրավաբանական անձանց եւ դրանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների կնիքի ոչնչացման կարգը սահմանելու մասին, ՀՀ արդարադատության նախարարի հրաման՝ պետական գրանցման եւ հաշվառման համար անհրաժեշտ փաստաթղթերը տեղեկատվական համակարգի միջոցով ներկայացնելու կարգը սահմանելու մասին, ՀՀ կառավարության որոշում՝ ՀՀ կառավարության 2007 թվականի հուլիսի 26-ի «Հիմնադրամի անվանման մեջ «հայ» կամ «Հայաստան» բառերը, այդ բառերի հոլովաձեւերը եւ դրանց թարգմանությունները, ինչպես նաեւ ժառանգ չունենալու դեպքում մահացած հանրահայտ անձի անունն օգտագործելու կարգը հաստատելու մասին» թիվ 959 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին, ՀՀ կառավարության որոշում՝ պետական գրանցման կամ պետական հաշվառման գործընթացն օրենքով սահմանված ժամկետներից արագ իրականացնելու, ինչպես նաեւ անձանց իրավունքների իրականացման համար ոչ պարտադիր գործառույթների՝ որպես լրացուցիչ ծառայությունների իրականացման կարգը, ամբողջական ցանկը եւ այդ ծառայությունների իրականացման համար գանձվող վճարների չափը սահմանելու մասին, ՀՀ կառավարության որոշում՝ ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի «Իրավաբանական անձանց, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի վերաբերյալ տվյալների փոփոխության դեպքում պետական միասնական գրանցամատյանում գրառված համապատասխան տեղեկությունների` ինքնաշխատ կերպով փոփոխման կարգը, ինքնաշխատ կերպով փոփոխման ենթակա տվյալների եւ այդ տվյալների բազաների ցանկերը հաստատելու մասին» թիվ 1665-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին, ինչպես նաեւ ՀՀ կառավարության որոշում՝ ՀՀ հյուպատոսական հիմնարկների՝ որպես սպասարկման գրասենյակի գործառույթների իրականացման կարգը եւ մատուցվող ծառայությունների ցանկը սահմանելու մասին:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ եւ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ եւ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ


«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի եւ հարակից օրենքների նախագծերով՝ պետական տուրքի դրույքաչափի հետ կապված նախատեսվում են հետեւյալ հիմնական փոփոխությունները? էլեկտրոնային եղանակով անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման դեպքում պետական տուրք գանձման ենթակա չէ (թղթային եղանակով դիմում ներկայացնելու դեպքում՝ 3000 դրամ), նվազեցվել է   առեւտրային կազմակերպությունների առանձնացված ստորաբաժանումների եւ հիմնարկների հաշվառման համար պետական տուրքի չափը՝ 12000 դրամից սահմանելով 10000, բարձրացվել է մասնակիցների փոփոխությամբ պայմանավորված պետական գրանցման համար գանձվող պետական տուրքի չափը՝ 10000 դրամից 30000 դրամ, բարձրացվել է նաեւ օտարերկրյա իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների եւ հիմնարկների հաշվառման համար պետական տուրքի չափը՝ սահմանելով 50000 դրամ, իրավաբանական անձանց եւ դրանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների վերակազմակերպմամբ պայմանավորված պետական գրանցման համար գանձվող պետական տուրքի չափը՝ 50000 դրամ, կուսակցությունների պետական գրանցման համար գանձվող պետական տուրքի չափը՝ 50000 դրամ: Նախագծերով առաջարկվող փոփոխությունների՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների եւ ծախսերի վրա ազդեցության գնահատման ընթացքում հաշվի են առնվել հետեւյալ հանգամանքները:

2019 թվականի ընթացքում Գործակալությունում հաշվառվել է շուրջ 22000 անհատ ձեռնարկատեր, որոնց հաշվառման համար գանձված պետական տուրքի չափը տարվա ընթացքում կազմել է շուրջ 66 միլիոն դրամ: Փոփոխությունների արդյունքում ակնկալվում է, որ վերը նշված գործառույթի իրականացման համար գանձվող պետական տուրքի չափը կնվազի՝ հաշվի առնելով էլեկտրոնային եղանակով հաշվառման դեպքում պետական տուրքի վճարումից ազատված լինելը:

2019 թվականի ընթացոում արձանագրվել է շուրջ 2600 մասնակցի փոփոխությամբ պայմանավորված փոփոխության պետական գրանցման դեպք, որի արդյունքում գանձվել է շուրջ 26 միլիոն դրամ պետական տուրք: Նախագծերով մասնակցի փոփոխությամբ պայմանավորված փոփոխության պետական գրանցման համար նախատեսվում է գործող օրենսդրությամբ սահմանված պետական տուրքի չափն ավելացնել երեք անգամով:

Նվազեցվել է առեւտրային կազմակերպությունների առանձնացված ստորաբաժանումների եւ հիմնարկների հաշվառման համար պետական տուրքի դրույքաչափը, սակայն ավելացվել են կուսակցությունների պետական գրանցման, վերակազմակերպմամբ պայմանավորված պետական գրանցման եւ այլ գործառույթների իրականացման համար պետական տուրքի դրույքաչափերը: Հաշվի առնելով Նախագծերով պետական տուրքի գծով դրույքաչափերի ինչպես նվազեցումների, այնպես էլ ավելացումների առկայությունը, Նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ
ՈՐՈՇՈՒՄ




ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

  պարոն  ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ



Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 73-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հյուպատոսական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Արհեստակցական միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

Օրենքների նախագծերի փաթեթին կից ներկայացվում են օրենքների նախագծերի ընդունման հիմնավորումը, գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքները, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնությանը հավանություն տալու եւ անհետաձգելի համարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 10-ի  N 1523-Ա  որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքների նախագծերի փաթեթը  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը:
 
 

Հարգանքով` ՆԻԿՈԼ  ՓԱՇԻՆՅԱՆ