Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-1341-31.10.2012,01.02.2013-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2007 թվականի փետրվարի 21-ի դատական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 78-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «Դատական դպրոցում» բառերը փոխարինել «Արդարադատության ակադեմիայում» բառերով։

Հոդված 2. Օրենսգրքի 115-րդ հոդվածում`

1) 1-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Դատարանների նախագահների խորհուրդը մինչեւ յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի 1-ը հաշվարկում է հաջորդ երկու տարվա ընթացքում առաջին ատյանի դատարանում դատավորների թափուր պաշտոնների համալրման համար անհրաժեշտ քանակը եւ դրա հիման վրա որոշում է կայացնում դատավորների թեկնածությունների ցուցակի համապատասխան մասնագիտացմամբ բաժնի համալրման անհրաժեշտության մասին, եթե դատավորների թեկնածությունների ցուցակում առկա թեկնածուների թվաքանակը համապատասխանաբար քրեական եւ քաղաքացիական մասնագիտացմամբ բաժնում չի գերազանցում հաջորդ երկու տարում թափուր պաշտոնների կանխատեսվող քանակը 2-ով, իսկ վարչական մասնագիտացմամբ բաժնում՝ 1-ով:»:

2) Լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 1.1-րդ, 1.2-րդ, 1.3-րդ, 1.4-րդ եւ 1.5-րդ մասեր.

« 1.1. Դատավորների թեկնածությունների ցուցակի համալրման համար անհրաժեշտ թեկնածուների թվաքանակի հաշվարկը կատարվում է հաջորդ երկու տարվա ընթացքում քրեական եւ քաղաքացիական մասնագիտացմամբ բաժիններում համալրման համար անհրաժեշտ քանակը 2 թեկնածուով, իսկ վարչական մասնագիտացմամբ բաժնում՝ 1 թեկնածուով գերազանցող թվաքանակի հաշվարկով:

1.2. Արդարադատության խորհրդի աշխատակազմը ոչ ուշ, քան մինչեւ սեպտեմբերի 10-ը առնվազն 3000 տպաքանակ ունեցող մամուլում, հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետ կայքում եւ դատական իշխանության պաշտոնական ինտերնետ կայքում հրապարակում է հայտարարություն` դատավորների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով որակավորման ստուգում անցկացնելու մասին՝ նշելով դիմումների ընդունման ժամկետները, վայրը, որակավորման ստուգման օրը, համալրման ենթակա տեղերի քանակը՝ ըստ դատավորների թեկնածությունների ցուցակի մասնագիտացման բաժինների:

1.3. Եթե մինչեւ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հերթական համալրումը, ակնհայտ է դառնում, որ դատավորների թեկնածությունների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժնում առկա անձանց թվաքանակը պակաս է այդ կամ դրան հաջորդող տարվա համար համապատասխան մասնագիտացմամբ դատավորների թափուր տեղերի կանխատեսված քանակից կամ հավասար է այդ քանակին, Դատարանների նախագահների խորհուրդը կարող է որոշում ընդունել դատավորների թեկնածությունների ցուցակի համապատասխան մասնագիտացմամբ բաժնի արտահերթ համալրման անհրաժեշտության մասին՝ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված թվաքանակով: Եթե դատավորների թեկնածությունների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժնում առկա անձանց թվաքանակը պակաս է այդ տարվա համար համապատասխան մասնագիտացմամբ դատավորների թափուր տեղերի կանխատեսված քանակից, ապա թափուր մնացող համապտասխան տեղերի քանակը նույնպես ներառվում է սույն հոդվածի 2-րդ մասին համապատասխան կատարվող հաշվարկում:

1.4. Դատավորների թեկնածությունների ցուցակը սույն հոդվածի 1.1-րդ մասով նախատեսված կարգով համալրելու դեպքում, սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հերթական համալրումը կատարվում է արտահերթ համալրմանը հաջորդող տարվանից:

1.5 Դատավորների թեկնածությունների ցուցակի արտահերթ կարգով համալարումը կատարվում է հերթական համալրման սույն օրենսգրքով սահմանված կարգով՝ արտահերթ համալրման մասին որոշումը կայացնելուն հաջորդող գործողություններում պահպանելով սույն օրենսգրքով հերթական համալրման համար նախատեսված ժամկետների համամասնությունը:»:

3) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Արդարադատության խորհուրդը ոչ ուշ, քան մինչեւ սեպտեմբերի 30-ը սահմանում եւ հրապարակում է որակավորման ստուգման գրավոր քննությունների ձեւը, քննական հարցատոմսերի կառուցվածքի եւ բովանդակության փորձաշրջանի բովանդակության նվազագույն պահանջները, քննությունների եւ Խորհրդում հարցազրույցի կազմակերպման եւ անցկացման կարգը, այդ թվում՝ քննական նյութերի բաշխման, քննության ընթացքի, իրավական կամ այլ փաuտաթղթերից կամ տեխնիկական միջոցներից oգտվելու, քննական աշխատանքների ստուգման եւ միավորների հաշվարկման կարգը, գնահատման չափորոշիչները:»

4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 3.1-րդ եւ 3.2-րդ մասեր.

«3.1 Քննական հարցերի մշակման համար Արդարադատության խորհուրդը ընտրում է համապատասխան մասնագետներ կամ դրանց կազմումը պատվիրում է համապատասխան մասնագիտացված կազմակերպության, որոնք պատասխանատվություն են կրում մինչեւ որակավորման ստուգման անցկացումը հարցատոմսերի գաղտնիության պահպանման համար: Որակավորման ստուգման քննական հարցերի մշակումը չի կարող հանձնարարվել Արդարադատության խորհրդի անդամներին: Համապատասխան որակավորման ստուգման քննական հարցերը մշակած անձիք չեն կարող ընդգրվել այդ հարցերի հիման վրա որակավորման ստուգման գնահատման հանձնաժողովներում: 3.2 Որակավորման ստուգման անցկացման հետ կապված կազմակերպչական աշխատանքները իրականացնում է Արդարադատության խորհրդի աշխատակազմը:».

5) 4-րդ մասի «uույն oրենuգրքի 185-րդ հոդվածի հիման վրա» բառերը փոխարինել «օրենքով սահմանված կարգով» բառերով:

6) 5-րդ մասում «Դատական դպրոցի տնօրենին» բառերը փոխարինել «Արդարադատության խորհրդի աշխատակազմ» բառերով,

7) 8-րդ մասում «Դատական դպրոցի կառավարման խորհրդի» բառերը փոխարինել «Արդարադատության խորհրդի» բառերով,

8) 9-րդ, 10-րդ, 11-րդ եւ 12-րդ մասերում «Դատական դպրոցի տնօրեն» բառերը եւ դրա համապատասխան հոլովաձեւերը փոխարինել «Արդարադատության խորհրդի աշխատակազմ» բառերով եւ դրա համապատասխան հոլովաձեւերով։

Հոդված 3. Օրենսգրքի 116-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին նախադասության «Դատական դպրոցի կառավարման խորհուրդը» բառերը փոխարինել «Արդարադատության խորհրդի աշխատակազմը» բառերով, իսկ 2-րդ նախադասության «Դատական դպրոցի կառավարման խորհուրդը» բառերը` «Արդարադատության խորհրդի աշխատակազմը» բառերով։

Հոդված 4. Օրենսգրքի 15-րդ եւ 16-րդ գլուխներում «Դատական դպրոց» բառերը եւ դրա համապատասխան հոլովաձեւերը փոխարինել «Արդարադատության ակադեմիա» բառերով եւ դրա համապատասխան հոլովաձեւերով։

Հոդված 5. Օրենսգրքի 118-րդ հոդվածի 7-րդ մասի 1-ին նախադասությունում «137 հոդվածի 1-ին մասի 3-րդ» բառերից հետո ավելացնել «եւ 4-րդ» բառերը, իսկ «138 հոդվածի 1-ին մասի 3-րդ» բառերից հետո « եւ 4-րդ» բառերը:

Հոդված 6. Օրենսգրքի 120-րդ հոդված շարադրել հետեւյալ խմբարգրությամբ.՝

«Հոդված 120. Դատավորների թեկնածությունների ցուցակից թեկնածուին հանելու հիմքերը

1. Դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձը հանվում է ցուցակից, եթե՝

1) նա նշանակվել է դատավորի պաշտոնում.

2) նա դիմում է այդ մասին.

3) լրացել է նրա 65 տարին.

4) դատարանի` օրինական ուժի մեջ մտած ակտով ապացուցված է, որ նա ընդգրկվել է ցուցակում օրենքի պահանջների խախտմամբ.

5) նա առանց հարգելի պատճառի չի անցել տարեկան վերապատրաստման ծրագիրը.

6) սույն օրենսգրքի 123-րդ հոդվածի 6-րդ եւ 7-րդ մասերով նախատեսված դեպքերում չի համաձայնվում նշանակվել իրեն առաջարկված դատավորի պաշտոնում.

7) նա դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա ճանաչվել է անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ հայտարարվել է մահացած.

8) նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքով.

9) օրինական ուժի մեջ է մտել նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը.

10) նա կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.

11) ի հայտ է եկել դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն.

12) արդարադատության ակադեմիայում ուսումն ավարտելուց հետո ավելի քան 4 ամիս անընդմեջ չի զբաղվում իրավաբանի մասնագիտական որակավորում պահանջող աշխատանքով եւ չի դիմել Դատական դեպարտամենտում աշխատանքի անցնելու համար.

13) արդարադատության ակադեմիայում ուսումնառության ընթացքում անհարգելի պատճառով բացակայել է նախատեսված ուսումնական դասընթացների առնվազն 20 տոկոսից.

14) արդարադատության ակադեմիայում ուսումնառության ընթացքում ժամանակավոր անաշխատունակության հետեւանքով բացակայել է նախատեսված ուսումնական դասընթացների առնվազն 50 տոկոսից.

15) արդարադատության ակադեմիայում ուսումնառության ընթացքում դաuավանդվող առարկայական կուրuի արդյունքում ստացած քննական միավորը պակաu է կուրuը հանձնված համարելու համար Խորհրդի կողմից uահմանված նվազագույն միավորից կամ չի անցել օրենքով նախատեսված փորձաշրջանը:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-12-րդ կետերով սահմանված հիմքերն ի հայտ գալուց հետո` եռօրյա ժամկետում, վճռաբեկ դատարանի նախագահը, իսկ սույն հոդվածի 1-ին մասի 13-15-րդ կետերով նախատեսված դեպքերում` արդարադատության ակադեմիայի կառավարման խորհուրդը՝ «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, դատավորների թեկնածությունների ցուցակից անձին հանելու միջնորդությամբ դիմում է Արդարադատության խորհրդին:

3. Արդարադատության խորհուրդն իր նիստում ուսումնասիրում է վճռաբեկ դատարանի նախագահի կամ արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի միջնորդությունը: Եթե բաց քվեարկության արդյունքներով Արդարադատության խորհուրդը համարում է, որ միջնորդությունը համապատասխանում է սույն հոդվածի պահանջներին, ապա դիմում է Հանրապետության Նախագահին անձին ցուցակից հանելու առաջարկությամբ:

4. Եթե խախտված չեն սույն օրենսգրքով սահմանված ընթացակարգերը, ապա Հանրապետության Նախագահը տասնօրյա ժամկետում համապատասխան անձին հանում է դատավորների թեկնածությունների ցուցակից:

5. Սույն հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով նախատեսված հիմքով անձին դատավորների թեկնածությունների ցուցակից հանելու միջնորդությունը ներկայացվում է սույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգին համապատասխան:»:

Հոդված 7. Օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 4-րդ կետ.

«4) վերջին 8 տարվա ընթացքում առնվազն 3 տարի դատարանի նախագահ, վերաքննիչ դատարանի դատավոր, վճռաբեկ դատարանի պալատի նախագահ կամ վճռաբեկ դատարանի դատավոր աշխատած նախկին դատավորը:»:

Հոդված 8. Օրենսգրքի 138-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 4-րդ կետ.

«4) վերջին 15 տարվա ընթացքում առնվազն 5 տարի դատարանի նախագահ, վերաքննիչ դատարանի դատավոր, կամ վճռաբեկ դատարանի պալատի նախագահ աշխատած նախկին դատավորը:»:

Հոդված 9. Օրենսգրքի 142-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին նախադասությունից հանել «,ինչպես նաեւ Դատական դպրոցում ուսուցման ծրագիրը ավարտած դատախազները, փաստաբանները եւ քննիչները» բառերը:

Հոդված 10. Օրենսգրքի 145-րդ հոդվածում «ընդհանուր իրավասության» բառերը փոխարինել «առաջին ատյանի» բառերով:

Հոդված 11. Օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետում «191-րդ հոդվածով, 167-րդ հոդվածի 3-րդ մասով, 193-րդ հոդվածով» բառերը փոխարինել «167-րդ հոդվածի 3-րդ մասով, ինչպես նաեւ «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պարտադիր վերապատրաստում անցնելու եւ փորձաշրջանի ղեկավարի» բառերով։

Հոդված 12. Օրենսգիրքը լրացնել նոր 166.1 հոդվածով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 166.1 Դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց կարգապահական պատասխանատվությունը

1. Էթիկայի հանձնաժողովը դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձի կողմից սույն օրենսգրքի 87-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված վարքագծի կանոնների խախտում կատարելու մասին հաղորդում ստանալով կամ նման փաստի հանդիպելով` իր իրավասության շրջանակում որեւէ այլ հարց քննելիս, կազմակերպում է քննարկում՝ մասնակից դարձնելով խախտում կատարած անձին:

2. Եթե քննարկման արդյունքում էթիկայի հանձնաժողովը գտնում է, որ այդ խախտումները կոպիտ չեն եւ չեն կրում պարբերական բնույթ, ապա նա կարող է սահմանափակվել հարցի քննարկմամբ: Հակառակ դեպքում հանձնաժողովը կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությամբ դիմում է Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովին:

3. Դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց կարգապահական պատասխանատվության հարցը քննելու արդյունքում Արդարադատության խորհուրդը նրանց նկատմամբ կարող է կիրառել կարգապահական տույժերի հետեւյալ տեսակներից մեկը.

1) նախազգուշացում.

2) նկատողություն.

3) խիստ նկատողություն.

4) դատավորների թեկնածությունների ցուցակից անձին հանելու միջնորդությամբ Հանրապետության Նախագահին դիմելը:

4. Եթե Հանրապետության Նախագահը Արդարադատության խորհրդի՝ անձին դատավորների թեկնածությունների ցուցակից հանելու վերաբերյալ միջնորդությունը ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, անձին չի հանում ցուցակից, ապա միջնորդությունը համարվում է մերժված: Այդ դեպքում օրենքի ուժով դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձը համարվում է սույն հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված համապատասխան կարգապահական տույժի ենթարկված:

5. Դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց կարգապահական պատասխանատվության ընթացակարգի վրա տարածվում են սույն գլխի նորմերը՝ այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ կիրառելի են դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց նկատմամբ:

Հոդված 13. Օրենսգրքի 2-րդ մասը ճանաչել ուժը կորցրած։

Հոդված 14. Օրենսգրքի 209-րդ հոդվածի`

1. 1-ին մասի 2-րդ նախադասությունը ճանաչել ուժը կորցրած:

2. 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Վերապատրաստում եւ հատուկ ուսուցում անցնելու կարգը եւ ժամաքանակը սահմանում է Դատական դեպարտամենտի ղեկավարը` դատական կարգադրիչների ծառայության պետի ներկայացմամբ: Վերապատրաստումն իրականացվում է «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»:

Հոդված 15. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի նոյեմբերի 1-ից։