Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-178-13.12.2012,29.01.2013-ԱՄ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության 2004թ. մայիսի 25-ի ՀՕ-80-Ն օրենքի  7-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «5-րդ» մասով.

«5. Իրավական օժանդակությունը տրամադրվում է հոգեբուժական կազմակերպությունում բուժվող հոգեկան խանգարումներ ունեցող անձի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության Փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի կողմից նշանակված փաստաբանի կողմից: Իրավական օժանդակության տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: »:

ՀՈԴՎԱԾ 2 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014թ. հունվարի 1-ից: