Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-254-25.03.2004-ՊԱ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԻ ԳԵՐԱԶԱՆՑ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՄԵԴԱԼԻ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալը շնորհվում է իրավակարգի ամրապնդման, հասարակական կարգի պահպանման, հանցավորության դեմ պայքարի գործում ցուցաբերած սխրագործության, անձնվիրության, ծառայողական պարտականությունները եւ քաղաքացիական պարտքը կատարելիս խիզախություն ցուցաբերելու, հատուկ առաջադրանքները գերազանց կատարելու համար ։

Հոդված 2. «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով պարգեւատրվում են ՝

ա) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողները, ներքին զոր՟քե՟րի զինծառայողները եւ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության քաղաքացիա՟կան ծառայողները.

բ) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծա՟ռայության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության զին՟ծառայողները կամ պետական կառավարման այլ մարմինների ծառայողները.

գ) Հայաստանի Հանրապետության այլ քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք :

Հոդված 3. «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով պարգ՟եւատրելու միջնորդությունը հարուցվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկա՟նու՟թյան կողմից, իսկ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության կամ այլ պետական կառավարման մարմինները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության միջոցով։

Հոդված 4. «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալը կրում են կրծքի ձախ կողմից, «Մարտական ծառայության» մեդալի առկայության դեպքում՝ դրանից հետո ։