Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-254-25.03.2004-ՊԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԻ ԳԵՐԱԶԱՆՑ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՄԵԴԱԼԻ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալը շնորհվում է իրավակարգի ամրապնդման, հասարակական կարգի պահպանման, հանցավորության դեմ պայքարի գործում ցուցաբերած սխրագործության, անձնվիրության, ծառայողական պարտականությունները եւ քաղաքացիական պարտքը կատարելիս խիզախություն ցուցաբերելու, հատուկ առաջադրանքները գերազանց կատարելու համար։

Հոդված 2. «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով պարգեւատրվում են՝

ա) ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության ծառայողները, ներքին զոր՟քե՟րի զինծառայողները եւ ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության քաղաքացիա՟կան ծառայողները.

բ) ՀՀ զինված ուժերի, ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծա՟ռայության, ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության զին՟ծառայողները կամ պետական կառավարման այլ մարմինների ծառայողները.

գ) ՀՀ այլ քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք:

Հոդված 3. «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով պարգ՟եւատրելու միջնորդությունը հարուցվում է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկա՟նու՟թյան կողմից, իսկ ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության, ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության կամ այլ պետական կառավարման մարմինները՝ ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության միջոցով։

Հոդված 4. «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալը կրում են կրծքի ձախ կողմից, «Մարտական ծառայության» մեդալի առկայության դեպքում՝ դրանից հետո։