Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-183-20.12.2012-ՊԱ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-6-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Այլընտրանքային զինվորական ծառայության կարող է անցնել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որի կրոնական դավանանքին կամ համոզմունքներին հակասում են միայն զենք կրելը, պահելը, պահպանելը կամ օգտագործելը:

Այլընտրանքային աշխատանքային ծառայության կարող է անցնել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որի կրոնական դավանանքին կամ համոզմունքներին հակասում է ընդհանրապես զինվորական ծառայություն անցնելը:»

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Այլընտրանքային ծառայության ուղարկվում է այն քաղաքացին, ով մինչեւ հերթական զորակոչին նախորդող փետրվարի 1-ը կամ օգոստոսի 1-ը սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու հնարավորության բացակայության մասին դիմել է այն տարածքային զինվորական կոմիսարիատ, որտեղ նա հաշվառված է, եւ ում այլընտրանքային ծառայության հարցերով հանրապետական հանձնաժողովը (այսուհետ` հանրապետական հանձնաժողով) որոշել է ուղարկել այլընտրանքային ծառայության: Հանրապետական հանձնաժողովը մշտապես գործող մարմին է եւ կազմված է տարածքային կառավարման, առողջապահության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի, կրթության եւ գիտության, ոստիկանության եւ պաշտպանության  բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինների, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների եւ կրոնի ոլորտները համակարգող ստորաբաժանման մեկական ներկայացուցիչներից: Հանրապետական հանձնաժողովի անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 3 . Օրենքի 5-րդ հոդվածում.

1) 1-ին մասում «36» թիվը փոխարինել «30» թվով.

2) 2-րդ մասում «42» թիվը փոխարինել «36» թվով:

Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասում «այլընտրանքային ծառայություն անցնելու մասին դիմումները քննարկող հանրապետական հանձնաժողովը (այսուհետ` հանրապետական հանձնաժողով), որի ստեղծման, գործունեության կարգը եւ անդամների կազմը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը» բառերը փոխարինել «հանրապետական հանձնաժողով» բառերով:

Հոդված 5. Օրենքի 7-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 7. Պարտադիր զինվորական ծառայությունն այլընտրանքային ծառայությամբ փոխարինելու մասին դիմումը

1. Պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացին այլընտրանքային ծառայություն ընտրելիս սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված ժամկետում գրավոր դիմում է ներկայացնում այն տարածքային զինվորական կոմիսարիատ, որտեղ նա հաշվառված է:

2. Դիմումի մեջ պետք է նշված լինեն այն ներկայացնելու ամիսը, ամսաթիվը, տարեթիվը, քաղաքացու անունը, ազգանունը, հայրանունը, ստորագրությունը, բնակության վայրի հասցեն, նախընտրած այլընտրանքային ծառայության տեսակը, պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու հիմնավորումները:

3. Քաղաքացու դիմումը գրանցվում է տարածքային զինվորական կոմիսարիատում, որը դիմումը ստանալու պահից 30-օրյա ժամկետում «Զինապարտության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով պարզում է դիմում ներկայացրած քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կամ պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տալու հիմքերի առկայությունը եւ դրանց բացակայության դեպքում ներկայացված դիմումը եւ քաղաքացու անձնական գործն ուղարկում է հանրապետական հանձնաժողովին:

4. Դիմում ներկայացրած քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կամ պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տալու հիմքերի առկայության դեպքում դիմումը հանրապետական հանձնաժողովին չի ներկայացվում եւ դիմումը ներկայացնելու օրվանից 10 օրվա ընթացքում վերադարձվում է դիմումը ներկայացրած անձին:

5. Եթե ներկայացված դիմումը սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված պահանջներին չի համապատասխանում, դիմումը 5 օրվա ընթացքում վերադարձվում է քաղաքացուն` նշելով դիմումի մեջ թույլ տրված բոլոր առերեւույթ խախտումները: Դիմումը հետ վերադարձվելուց հետո երկշաբաթյա ժամկետում քաղաքացին իրավունք ունի վերացնել դիմումում թույլ տրված բոլոր առերեւույթ խախտումները եւ այն կրկին ներկայացնել  տարածքային զինվորական կոմիսարիատ»:

Հոդված 6. Օրենքի 8-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 8. Այլընտրանքային ծառայության մասին դիմումը քննարկելը

1. Հանրապետական հանձնաժողովը ներկայացված դիմումը քննարկում է առանձին նիստում, որի անցկացման ժամանակի եւ վայրի մասին նախապես տեղեկացվում է դիմումը ներկայացրած քաղաքացին, որն իրավունք ունի մասնակցել հանրապետական հանձնաժողովի նիստին: Հանրապետական հանձնաժողովի պահանջի դեպքում դիմում ներկայացրած քաղաքացու մասնակցությունը հանձնաժողովի նիստին պարտադիր է:

2. Հանրապետական հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է հանրապետական հանձնաժողովի անդամների կեսից ավելին:

3. Հանրապետական հանձնաժողովի նիստին կարող են հրավիրվել կրոնագետներ, այլընտրանքային ծառայության վայրերի հիմնարկների, կրոնական եւ այլ հասարական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այլ անձինք:

Հոդված 7. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8.1.-ին հոդվածով.

«Հոդված 8.1. Պարտադիր զինվորական ծառայությունն այլընտրանքային ծառայությամբ փոխարինելու մասին հանրապետական հանձնաժողովի որոշումը

1.Հանրապետական հանձնաժողովը յուրաքանչյուր դիմում քննարկում եւ դրա վերաբերյալ որոշում է կայացնում նիստին ներկա անդամների ձայների 2/3-ով, որն ընդունման պահից 10 օրվա ընթացքում ուղարկվում է դիմումը ներկայացրած քաղաքացուն եւ համապատասխան տարածքային զինվորական կոմիսարիատ:

2.Դիմումը քննարկելու արդյունքում հանրապետական հանձնաժողովը որոշում է կայացնում դիմումը ներկայացրած քաղաքացուն նրա նախընտրած այլընտրանքային ծառայության ուղարկելու կամ դիմումը մերժելու մասին:

3.Դիմումը բավարարելու եւ քաղաքացուն այլընտրանքային աշխատանքային ծառայության ուղարկելու մասին որոշմամբ հանրապետական հանձնաժողովը սահմանում է նաեւ այլընտրանքային աշխատանքային ծառայության ընթացքում քաղաքացու կողմից կատարվող աշխատանքների տեսակը եւ բնույթը: Այլընտրանքային աշխատանքային ծառայության ուղարկված անձանց կողմից այլընտրանքային աշխատանքային ծառայության ընթացքում կատարվող աշխատանքների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4.Դիմումը մերժելու մասին որոշում ընդունելու դեպքում հանրապետական հանձնաժողովը նշում է դիմումը մերժելու հիմքերը եւ այն վիճարկելու կարգը:

5.Հանրապետական հանձնաժողովի կողմից դիմումը քննարկելու եւ դրա վերաբերյալ որոշում ընդունելու ժամկետը չի կարող գերազանցել մեկ ամիսը»:

Հոդված 8. Օրենքի 9-րդ հոդվածում`

1) 1-ին մասի 1-ին կետում «կրկին» բառը փոխարինել «երկրորդ անգամ» բառերով.

2) 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«2) քաղաքացին ներկայացրել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ.».

3) 1-ին մասում լրացնել 3?րդ կետ հետեւյալ բովանդակությամբ`

«3) դիմումն ակնհայտ անհիմն է:».

4) 2-րդ մասն ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 9. Օրենքի 10-րդ հոդվածը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 10. Օրենքի 13-րդ հոդվածում «զորակոչային» բառը փոխարինել «հանրապետական» բառով:

Հոդված 11. Օրենքի 14-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Հոդված 14. Այլընտրանքային ծառայություն իրականացնելն ապահովելը

1. Այլընտրանքային զինվորական ծառայության իրականացումը կազմակերպում եւ վերահսկում է պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը:

2. Այլընտանքային աշխատանքային ծառայության իրականացումը կազմակերպում եւ վերահսկում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (մարմինները):

3. Այլընտրանքային աշխատանքային ծառայողները ծառայությունն անցնում են այլընտրանքային աշխատանքային ծառայության վայրի կազմակերպություններում:

4. Այլընտրանքային աշխատանքային ծառայության վայրի կազմակերպությունների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 12. Օրենքի 15-րդ հոդվածը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 13. Օրենքի 17-րդ հոդվածում`

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1.Այլընտրանքային աշխատանքային ծառայության կանչված քաղաքացին պարտավոր է սույն օրենքի 13-րդ հոդվածով սահմանված կարգով տրված ծանուցագրում նշված օրը ներկայանալ այլընտրանքային աշխատանքային ծառայության վայր: Քաղաքացին այլընտրանքային աշխատանքային ծառայության վայր մեկնում է իր միջոցների հաշվին:».

2) 2-րդ մասից հանել «` ապահովելով լրիվ զբաղվածություն» բառերը, «, «կազմակերպության գտնվելու վայրի» բառերը փոխարինել «քաղաքացուն ծանուցագիր հանձնած» բառերով.

3) 3-րդ մասում «պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմնի» բառերը փոխարինել «հանրապետական հանձնաժողովի» բառերով.

4) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Այլընտրանքային աշխատանքային ծառայության վայրը որպես կանոն պետք է լինի այլընտրանքային ծառայողի հաշվառման վայրից /հաշվառման վայր չունենալու դեպքում` փաստացի բնակության վայրից/ ոչ ավել, քան 30 կմ հեռավորության վրա: Հակառակ դեպքում այլընտրանքային աշխատանքային ծառայողին վճարվում է փոխհատուցում, որի  չափը եւ վճարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»

5) 5-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 14. Օրենքի 18-րդ հոդվածում`

1) 1-ին մասում «ապահովում է սննդով, սահմանված ձեւի արտահագուստով, ներքնաշորերով, քնելատեղով, անկողնային եւ անձնական հիգիենայի պարագաներով,» բառերը հանել.

2) 2-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 15. Օրենքի 19-րդ հոդվածում`

1) 1-ին մասում «Այլընտրանքային» բառից հետո լրացնել «զինվորական» բառը.

2)  լրացնել նոր 1.1 մաս հետեւյալ բովանդակությամբ.

«1.1 Այլընտրանքային աշխատանքային ծառայողին տրվում է ամսական դրամական բավարարում` մինչեւ երեսուն հազար դրամի չափով».

3) 4-րդ մասում «կրել սահմանված նմուշի արտահագուստ,» բառերը հանել.

5) 5-րդ մասում «օրական 8» բառերը փոխարինել «շաբաթական 48» բառերով:

Հոդված 16. Օրենքի 24-րդ հոդվածը լրացնել 3-րդ եւ 4-րդ մասերով հետեւյալ բովանդակությամբ՝

«3. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի տասներկուերորդ եւ տասներեքերորդ մասերով նախատեսված դեպքերում սույն օրենքի 5-րդ հոդվածում նախատեսված` այլընտրանքային ծառայության ժամկետը նվազեցվում է անձի՝ քրեական պատիժ կրելու կամ քրեական հետապնդման ենթարկվելու արդյունքում անազատության մեջ գտնվելու ժամկետով:

4. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի տասներկուերորդ եւ տասներեքերորդ մասերով նախատեսված դեպքերում դիմումը ներկայացվում է հանրապետական հանձնաժողով, որը սույն օրենքի 8-րդ եւ 8.1-րդ հոդվածներով նախատեսված ընդհանուր կարգով քննում է անձի դիմումը եւ որոշում կայացնում անձին նրա նախընտրած այլընտրանքային ծառայությանն ուղարկելու կամ դիմումը մերժելու մասին: «Այլընտրանքային ծառայության ուղարկելու դիմումը բավարարելու դեպքում կայացված որոշման մեջ նշվում են նաեւ այլընտրանքային ծառայություն անցնելու ժամկետը՝ հաշվի առնելով սույն հոդվածի 3-րդ մասի պահանջները:»

ՀՈԴՎԱԾ 17. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: