Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-248-23.03.2004-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.

Հայաստանի Հանրապետության 2003թ. ապրիլի 18-ին ընդունված քրեական օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 10-րդ հոդվածի երկրորդ մասից հանել «բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի» բառերը:

Հոդված 2.

Օրենսգրքի 14-րդ հոդվածի հինգերորդ մասում «Օտարերկրյա» բառից հետո լրացնել «պետությունների» բառը:

Հոդված 3.

Օրենսգրքի 24-րդ հոդվածի երկրորդ մասում «104-109-րդ» թվերը փոխարինել «104-108-րդ» թվերով, իսկ «գործողություններ կատարելու» բառերը փոխարինել «գործողությունների» բառով: Նույն մասում «ավտոմեքենային կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալն` առանց հափշտակելու նպատակի» բառերը փոխարինել «առանց հափշտակելու նպատակի ավտոմեքենային կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալու» բառերով, ինչպես նաեւ «պայթուցիկ նյութեր» բառերից հետո լրացնել «կամ պայթուցիկ սարքեր» բառերը:

Հոդված 4.

Օրենսգրքի 38-րդ հոդվածի հինգերորդ մասում «միջոցներն ու գործիքները» բառերը փոխարինել «միջոցները կամ գործիքները» բառերով:

Հոդված 5.

Օրենսգրքի 42-րդ հոդվածի չորրորդ մասը լրացնել նոր պարբերությամբ` հետեւյալ բովանդակությամբ.

«Անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ արարքը հանցագործություն է, եթե հատկապես նախատեսված է սույն օրենսգրքի հատուկ մասով»:

Հոդված 6.

Օրենսգրքի 54-րդ հոդվածի հինգերորդ մասում «սույն օրենսգրքով նախատեսված ժամկետների սահմաններում» բառերը փոխարինել «կալանքի կամ որոշակի ժամկետով ազատազրկման մեկ օրը հաշվարկելով հանրային աշխատանքների չորս ժամվա դիմաց» բառերով:

Հոդված 7.

Օրենսգրքի 57 -րդ հոդվածի առաջին մասի «ընտրվել» բառը փոխարինել «կիրառվել» բառով:

Հոդված 8.

Օրենսգրքի 69-րդ հոդվածի երրորդ մասում «մեկուկես» բառը փոխարինել «մեկ» բառով:

Հոդված 9.

Օրենսգրքի 70-րդ հոդվածի յոթերորդ մասի առաջին նախադասության մեջ «դատարանը» բառից հետո «կարող է վերացնել» բառերը փոխարինել «վերացնում է» բառերով, իսկ «նշանակել» բառը փոխարինել «նշանակում» բառով:

Հոդված 10.

Օրենսգրքի 76-րդ հոդվածի հինգերորդ մասի երկրորդ պարբերությունը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 11.

Օրենսգրքի 80-րդ հոդվածում «անձի» բառը փոխարինել «անդամի» բառով:

Հոդված 12.

Օրենսգրքի 84-րդ հոդվածի չորրորդ մասի 3-րդ եւ 4-րդ կետերում «հանցագործությունների» բառը փոխարինել «հանցագործության» բառով:

Հոդված 13.

Օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին կետից հանել «ոչ մեծ կամ» բառերը:

Հոդված 14.

Օրենսգրքի 105-րդ հոդվածի առաջին մասի դիսպոզիցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Տուժողի գործադրած բռնության, ծաղրուծանակի, ծանր վիրավորանքի կամ այլ հակաիրավական կամ հակաբարոյական գործողությունների (գործողության), ինչպես նաեւ տուժողի դրսեւորած հակաիրավական կամ հակաբարոյական պարբերական վարքագծի կապակցությամբ առաջ եկած երկարատեւ հոգեճնշող իրավիճակի հետեւանքով հանկարծակի առաջացած հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարած սպանությունը»:

Հոդված 15.

Օրենսգրքի 112-րդ հոդվածի երկրորդ մասից հանել 3-րդ կետը, նույն մասի 6-րդ կետում «անձանց» բառը փոխարինել «անձանց կամ» բառերով, իսկ նույն մասի 7-րդ կետից հանել «ինչպես նաեւ շորթմամբ զուգորդված» բառերը:

Հոդված 16.

Օրենսգրքի 117-րդ հոդվածի սանկցիայում «հիսնապատիկից ութսունապատիկի» բառերը փոխարինել «հիսնապատիկից հարյուր հիսնապատիկի» բառերով:

Հոդված 17.

Օրենսգրքի132-րդ հոդվածի առաջին մասի դիսպոզիցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Մարդկանց առեւտուրը, այսինքն` մարդուն գնելը կամ վաճառելը, հավաքագրելը, փոխադրելը, հանձնելը, թաքցնելը կամ ստանալը, որը կատարվել է նրան պոռնկության կամ սեռական այլ շահագործման, հարկադիր աշխատանքի կամ ծառայություննեի, ստրկության կամ ստրկությանը հավասարազոր վիճակի հասցնելու կամ կախյալ վիճակի մեջ դնելու կամ մարդու օրգանները կամ հյուսվածքները վերցնելու նպատակով`»:

Նույն հոդվածի երկրորդ մասի 4-րդ կետը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.

«4) երկու կամ ավելի անձանց կամ հաշմանդամի նկատմամբ,»:

Նույն հոդվածի երկրորդ մասում ավելացնել 5-րդ, 6-րդ եւ 7-րդ կետեր՝ հետեւյալ բովանդակությամբ.

«5) պաշտոնեական դիրքն օգտագործելով,

6) տուժողին պետական սահմանն ապօրինաբար հատելով կամ նրան ապօրինի օտարերկրյա պետությունում պահելով,

7) տուժողի անօգնական վիճակն օգտագործելով,»:

Հոդված 18.

Օրենսգրքի 137-րդ հոդվածի երկրորդ մասում «չափի գույք» բառերը փոխարինել «չափ» բառով:

Հոդված 19.

Օրենսգրքի 163-րդ հոդվածի դիսպոզիցիայից հանել «անօրինական» բառը:

Հոդված 20.

Օրենսգրքի 171-րդ հոդվածի դիսպոզիցիայում «ոչ պատշաճ» բառերից առաջ ավելացնել «չկատարելը կամ» բառերը:

Հոդված 21.

Օրենսգրքի 175-րդ հոդվածի երկրորդ մասի 2-րդ կետում «խոշոր չափերով» բառերից հետո լրացնել «գույք հափշտակելու նպատակով» բառերը: Նույն մասի սանկցիայում «չորսից ութ տարի» բառերը փոխարինել «վեցից տասը տարի» բառերով:

Նույն հոդվածի երրորդ մասի սանկցիայում «վեցից տասը տարի» բառերը փոխարինել «ութից տասնհինգ տարի» բառերով: Նույն հոդվածի չորրորդ մասի 3-րդ եւ 4-րդ պարբերություններում «Սույն գլխում» բառերից հետո լրացնել «եւ սույն օրենսգրքի 216-րդ հոդվածում» բառերը, իսկ 6-րդ պարբերությունում «177-րդ հոդվածի առաջին մաս» բառերը փոխարինել «177-րդ հոդվածի առաջին եւ չորրորդ մասեր» բառերով:

Հոդված 22.

Օրենսգրքի 176-րդ հոդվածի երկրորդ մասի 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5) կատարվել է կրկին անգամ»:

Նույն հոդվածի երրորդ մասի 3-րդ կետը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 23.

Օրենսգրքի 177-րդ, 179-րդ հոդվածների երկրորդ մասերի 5-րդ կետերը եւ 178-րդ հոդվածի երկրորդ մասի 4-րդ կետը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 24.

Օրենսգրքի 180-րդ հոդվածի երկրորդ մասը լրացնել նոր` 3-րդ կետով` հետեւյալ բովանդակությամբ.

«3) կատարվել է կրկին անգամ»:

Հոդված 25.

Օրենսգրքի 182-րդ հոդվածի երկրորդ մասի 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «կրկին անգամ»:

Հոդված 26.

Օրենսգրքի 191-րդ հոդվածի երկրորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Սույն հոդվածում խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը գերազանցող գումարը (արժեքը)` ֆիզիկական անձանց վնաս պատճառելու դեպքում, նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը գերազանցող գումարը (արժեքը)` կազմակերպություններին կամ պետությանը վնաս պատճառելու դեպքում»:

Հոդված 27.

Օրենսգրքի 192-րդ հոդվածի երկրորդ մասի դիսպոզիցիայում «պահանջներին» բառից հետո լրացնել «ապօրինի» բառը:

Նույն հոդվածի երրորդ մասում «194-րդ» բառից հետո լրացնել «196-րդ, 197-րդ, 198-րդ, 199-րդ» բառերը:

Հոդված 28.

Օրենսգրքի 201-րդ հոդվածի վերնագրում եւ առաջին մասի դիսպոզիցիայում «կազմակերպություններին» բառը փոխարինել «կազմակերպիչներին» բառով, իսկ «այդ» բառից հետո լրացնել «մրցումների կամ» բառերը: Նույն հոդվածի երրորդ մասի դիսպոզիցիայում «կամ ղեկավարների» բառերը փոխարինել կամ կազմակերպիչների բառերով:

Հոդված 29.

Օրենսգրքի 203-րդ հոդվածի առաջին մասի դիսպոզիցիայում «Վճարային» բառից առաջ լրացնել «Կեղծ» բառը:

Հոդված 30.

Օրենսգրքի 206-րդ հոդվածի առաջին մասի դիսպոզիցիայում «եւ» բառը փոխարինել «կամ» բառով:

Հոդված 31.

Օրենսգրքի 224-րդ հոդվածի առաջին մասի դիսպոզիցիայում «հոդվածի» բառը փոխարինել «հոդվածով նախատեսված հանցագործության» բառերով:

Հոդված 32.

Օրենսգրքի 242-րդ հոդվածի առաջին մասի դիսպոզիցիայում «եւ» բառը փոխարինել «կամ» բառով:

Հոդված 33.

Օրենսգրքի 254-րդ հոդվածի չորրորդ մասի 2-րդ կետում «անզգուշությամբ» բառից հետո լրացնել «ծանր» բառը:

Հոդված 34.

Օրենսգրքի 266-րդ հոդվածի վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Հոդված 266. Թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի, դրանց համարժեքների կամ պրեկուրսորների ապօրինի շրջանառությունը իրացնելու նպատակով»:

Նույն հոդվածի առաջին մասի դիսպոզիցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «1. Իրացնելու նպատակով թմրամիջոցներ, հոգեներգործուն նյութեր, դրանց համարժեքներ, ինչպես նաեւ այդպիսի միջոցներ կամ նյութեր պատրաստելու համար պրեկուրսորներ ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը`»:

Նույն հոդվածի երկրորդ մասի 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4) ուսումնադաստիարակչական հաստատությունում, զվարճանքի կամ հանդիսադիր վայրում կամ հաստատությունում`»:

Նույն հոդվածի չորրորդ մասում «նյութերի» բառից հետո լրացնել «մանր» բառը, իսկ հինգերորդ մասը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 35.

Օրենսգրքի 267-րդ հոդվածի վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Հոդված 267. Թմրամիջոցներ կամ հոգեներգործուն նյութեր, ինչպես նաեւ այդպիսիք պատրաստելու համար օգտագործվող եւ հատուկ հսկողության տակ գտնվող նյութեր, սարքավորումներ կամ գործիքներ արտադրելու, ձեռք բերելու, պահելու, հաշվառելու, բաց թողնելու, փոխադրելու կամ առաքելու կանոնները խախտելը»:

Նույն հոդվածի առաջին մասի դիսպոզիցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «1. Թմրամիջոցներ կամ հոգեներգործուն նյութեր, ինչպես նաեւ այդպիսիք պատրաստելու համար օգտագործվող եւ հատուկ հսկողության տակ գտնվող նյութեր, սարքավորումներ կամ գործիքներ արտադրելու, ձեռք բերելու, պահելու, հաշվառելու, բաց թողնելու, փոխադրելու կամ առաքելու կանոնները խախտելն այն անձի կողմից, ում վրա դրված է եղել այդ կանոնների պահպանության պարտականությունը, եթե դրա հետեւանքով տեղի է ունեցել նշված նյութերի հափշտակություն կամ ապօրինի շրջանառություն`»:

Հոդված 36.

Օրենսգրքի 279-րդ հոդվածի վերնագրում «վաճառելը» բառը փոխարինել «իրացնելը» բառով: Նույն հոդվածի առաջին մասի դիսպոզիցիայում «աշխատանքներ» բառից հետո լրացնել «կատարելը» բառը:

Հոդված 37.

Օրենսգրքի 290-րդ հոդվածը շարադրել նոր` չորրորդ մասով` հետեւյալ բովանդակությամբ. «4. Սույն հոդվածում էական վնաս է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը գերազանցող գումարը (արժեքը):»:

Հոդված 38.

Օրենսգրքի 292-րդ հոդվածը լրացնել նոր՝ երրորդ մասով՝ հետեւյալ բովանդակությամբ. «3. Սույն օրենսգրքի 292-րդ, 294-րդ, 296-րդ, 297-րդ հոդվածներում խոշոր վնաս է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը գերազանցող գումարը (արժեքը):»:

Հոդված 39.

Օրենսգրքի 294-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետում «գազերի» բառից հետո լրացնել «օգտագործմամբ» բառը:

Հոդված 40.

Օրենսգրքի 329-րդ հոդվածի երրորդ մասում «ներգործությունը» բառը փոխարինել «գործողությունը» բառով:

Հոդված 41.

Օրենսգրքի 338-րդ հոդվածի առաջին մասի դիսպոզիցիայում «սխալ» բառից առաջ լրացնել «ակնհայտ» բառը: Նույն հոդվածի երկրորդ մասի 2-րդ կետից հանել «մեղադրական» բառը: Նույն հոդվածի երրորդ մասի «Օրենքով նախատեսված դեպքերում ցուցմունք տալուց հրաժարված անձը» բառերը փոխարինել « Վկան, տուժողը, փորձագետը կամ թարգմանիչը» բառերով:

Հոդված 42.

Օրենսգրքի 340-րդ հոդվածի երկրորդ մասի դիսպոզիցիայում «շանտաժի» բառը փոխարինել «շանտաժով» բառով:

Հոդված 43.

Օրենսգրքի 347-րդ հոդվածի երկրորդ մասի դիսպոզիցիայում «նկատմամբ» բառից հետո լրացնել «կապված» բառը:

Հոդված 44.

Օրենսգրքի 349-րդ հոդվածի երրորդ մասից հանել «առաջին կամ» բառերը:

Հոդված 45.

Օրենսգրքի 382-րդ հոդվածի առաջին մասի դիսպոզիցիայում «հայրենիքին դավաճանելու» բառերը փոխարինել «պետական դավաճանության» բառերով:

Հոդված 46.

Օրենսգրքի 396-րդ հոդվածի առաջին մասի դիսպոզիցիայում «պետության» բառից հետո լրացնել «ներկայացուցչի» բառը:

Հոդված 47.

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ընդունելու անհրաժեշտության

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը մոտ վեց ամիս է, ինչ դրվել է գործողության մեջ, եւ այդ ժամանակահատվածում ի հայտ են եկել տեխնիկական եւ խմբագրական բնույթի որոշ թերություններ, որոնք կշտկվեն օրենքն ընդունելու դեպքում: Բացի այդ օրենսգրքի ընդունումից հետո անց են կացվել մի շարք սեմինարներ, փորձագիտական հանդիպումներ եւ նման այլ միջոցառումներ օրենքը անմիջականորեն կիրառողների, ինչպես նաեւ մասնագետ-տեսաբանների հետ: Այդ միջոցառումների ընթացքում առաջ քաշված մի շարք գործնական առաջարկություններ, որոնք բխում են քրեական օրենքի կիրառման արդի պրակտիկայից, տեսական բնույթի առաջարկներ, որոնց ներառումը քրեական օրենսգրքում, անշուշտ, կնպաստի օրենքի ճիշտ կիրառմանը:

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը անհրաժեշտ է, քանի որտվյալ օրենքի նախագիծը ներառում է բոլոր այն դրույթները, որոնք վերացնում են քրեական օրենսգրքում առկա տեխնիկական բնույթի թերությունները եւ վրիպակները, ինչպես նաեւ լրացնում եւ կիրառման տեսակետից առավել անթերի է դարձնում այն: Մասնավորապես՝ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի հատուկ մասի մի շարք հոդվածներում սահմանվում են հանցանքի կատարմամբ առաջացած վնասների չափերը, ինչը բացակայում էր օրենսգրքում՝ այն թողնվել էր դատական հայեցաղական լուծմանը: Սակայն պրակտիկան ցույց է տալիս, որ նպատակահարմար է դրանք օրենսգրքով հստակ սահմանել: Վերանում՝ է սեփականության դեմ ուղղված հանցագործությունները ծանրացնող հանգամանքներից մեկի՝ կրկնակիության հետ կապված վրիպակները, որոնք պրակտիկայում կարող էին թյուրիմացությունների տեղիք տալ: «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը փոփոխություններ է նախատեսում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի հատուկ մասի մի շարք հոդվածների սանկցիաներում, մասնավորապես 117-րդ (դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառելը) հոդվածի սանկցիայով նախատեսված տուգանքի չափը ավելի քիչ է, քան իր բնույթով ավելի ցածր հասարակական վտանգավորություն ունեցող հանցագործության (ծեծ՝ հոդված 118) համար նախատեսված տուգանքի չափը: Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի (ավազակություն) 2-րդ եւ 3-րդ մասերի սանկցիաներում նախատեսված ազատազրկման ժամկետները նախատեսվել է ծանրացնել, ելնելով պրակտիկայի ուսումնասիրություններից եւ արարքի հասարակական վտանգավորության բնույթից ու աստիճանից:

2003 թվականի նոյեմբերի 5-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը նախատեսում էր Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 5-րդ մասը լրացնել նոր պարբերությամբ, որը զրկում էր որոշ առանձնապես ծանր հանցագործություններ կատարած եւ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց պատժից պայմանական վաղաժամկետ ազատվելու հնարավորությունից: Սակայն «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ պարբերությունը, հետեւյալ հիմնավորմամբ՝ Եվրոպայի Խորհրդի Նախարարների Կոմիտեի (2003) 22 Հանձնարարականի 4a պարագրաֆի համաձայն. «Ազատազրկման վնասակար ազդեցությունը նվազեցնելու եւ ազատազրկված անձանց՝ հասարակության համար վտանգ չներկայացնող պայմաններում վերաբնակեցման համար, օրենքը պետք է պայմանական վաղաժամկետ ազատումը մատչելի դարձնի ազատազրկման դատապարտված բոլոր անձանց, ներառյալ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց համար», հետեւաբար Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ պարբերությունը ուղղակիորեն հակասում է վերոհիշյալ Հանձնարարականին եւ ենթակա է վերացման: