Armenian ARMSCII Armenian
Պ-611-13.05.2020,08.07.2020-ՏՏԳԲ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ` Օրենք) 18-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր   18.1.-րդ կետով`

«18.1. համայնքի ղեկավարի առաջարկությամբ հաստատում է համայնքի սեփականություն հանդիսացող այն վայրերը, որտեղ կազմակերպվում է տրանսպորտային միջոցի վաճառքը կամ վարձույթը, ինչպես նաեւ կարող է սահմանել այդ վայրերի վճարի չափը.»:

Հոդված 2. Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր 18.1.-րդ կետով`

«18.1. ավագանու հաստատմանն է ներկայացնում համայնքի սեփականություն հանդիսացող այն վայրերը, որտեղ կազմակերպվում է տրանսպորտային միջոցի վաճառքը կամ վարձույթը, ինչպես նաեւ կարող է առաջարկել սահմանել այդ վայրերի վճարի չափը.»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: