Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-1702-30.11.2012-ՏՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19-րդ հոդվածի 7-րդ կետի 7.5-րդ ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«7.5 Էլեկտրական էներգիայի արտադրության այդ թվում`

7.5.1 Էլեկտրաէներգետիկական համակարգում նոր արտադրական հզորությունների կառուցման (վերակառուցման) ժամանակահատվածի համար՝ տարեկան բազային տուրքի 100-ապատիկի չափով

7.5.2 Էլեկտրական էներգիայի արտադրության ժամանակահատվածի համար՝ այդ թվում

7.5.2.1 մինչեւ 6 մՎտ (ներառյալ) դրվածքային հզորության կայանների համար` տարեկան բազային տուրքի 100-ապատիկի չափով

7.5.2.2 6-15 մՎտ (ներառյալ) դրվածքային հզորության կայանների համար` տարեկան բազային տուրքի 1000-ապատիկի չափով

7.5.2.3.15-25 մՎտ (ներառյալ) դրվածքային հզորության կայանների համար` տարեկան բազային տուրքի 2500-ապատիկի չափով

7.5.2.4 25-50 մՎտ (ներառյալ) դրվածքային հզորության կայանների համար` տարեկան բազային տուրքի 5000-ապատիկի չափով

7.5.2.5 50 մՎտ-ից բարձր դրվածքային հզորության կայանների համար` տարեկան բազային տուրքի 15000-ապատիկի չափով»:

Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածի 7-րդ կետի 7.15-րդ ենաթկետը շարադրել հետեւալ խմբագրությամբ «գազամատակարարման համակարգում նոր արտադրական հզորությունների կառուցման (վերակուռցման) համար` տարեկան բազայինտուրքի 100-ապատիկի չափով»:

Հոդված 3. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը արտադրական հզորությունների կառուցման կամ վերականգնման լիցենզիա ստացած անձիք մուծում են պետական տուրք տարեկան բազային տուրքի 100-ապատիկի չափով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից։