Armenian ARMSCII Armenian

ԵՐԿՐՈՐԴ ԸՆԹԵՐՑՈՒՄ
 Նախագիծ

Կ-151-22.11.2012-ՊԻ-010/2  
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի փետրվարի 22-ի  ՀՕ-126-Ն օրենքի 59-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 59. Դատախազի համազգեստը

1.Դատախազներին պետական բյուջեի միջոցների հաշվին տրվում է համազգեստ:

2. Համազգեստի, տարբերանշանների նկարագիրը եւ դրանց կրման կարգը սահմանում է   Հայաստանի Հանրապետության կառավարությունը»:

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: