Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-2473-22.03.2004-ՊԱ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՆԵՐՔԻՆ ԶՈՐՔԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Ներքին զորքերի մասին» 1997 թվականի նոյեմբերի 17-ի թիվ ՀՕ-163 Հայաստանի Հանրապետության օրենքի /այսուհետ՝ Օրենք/ վերնագրում «ներքին զորքերի» բառերը փոխարինել «ոստիկանության զորքերի» բառերով։

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 1-ին հոդվածում «ներքին զորքերը» եւ «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի հանրապետական գործադիր մարմնի /այսուհետ՝ ներքին գործերի հանրապետական մարմին/» բառերը համապատասխանաբար փոխարինել «ոստիկանության զորքերը» եւ «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության /այսուհետ՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանություն/» բառերով։

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 2-րդ հոդվածում «ներքին զորքերի» եւ «ուղղիչ-աշխատանքային» բառերը համապատասխանաբար փոխարինել «ոստիկանության զորքերի» եւ «քրեակատարողական» բառերով։

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 3-րդ հոդվածում «ներքին զորքերի» բառերը փոխարինել «ոստիկանության զորքերի» բառերով։

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 4-րդ հոդվածում «ներքին զորքերի» եւ «ուղղիչ-աշխատանքային» բառերը համապատասխանաբար փոխարինել «ոստիկանության զորքերի» եւ «քրեակատարողական» բառերով։

ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 5-րդ հոդվածում «ներքին զորքերի» բառերը փոխարինել «ոստիկանության զորքերի» բառերով։

ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 6-րդ հոդվածում «ներքին զորքեր» բառերը համապատասխան հոլովումներով փոխարինել «ոստիկանության զորքեր» բառերով։

ՀՈԴՎԱԾ 8. Օրենքի 7-րդ հոդվածում «ներքին զորքերի» բառերը փոխարինել «ոստիկանության զորքերի» բառերով։

ՀՈԴՎԱԾ 9. Օրենքի 8-րդ հոդվածում`

ա) «ներքին զորքեր» բառերը համապատասխան հոլովումներով փոխարինել «ոստիկանության զորքեր» բառերով.

բ) « ներքին գործերի հանրապետական մարմնի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ոստիկանության» բառերով.

գ) «պաշտպանության նախարարությունն» բառերը փոխարինել « Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտպանության բնագավառում լիազոր մարմինը» բառերով.

դ)«գերատեսչությունները» բառը փոխարինել «պետական կառավարման այլ մարմինները» բառերով։

ՀՈԴՎԱԾ 10. Օրենքի 2-րդ գլխի վերնագրում «ներքին զորքերում» բառերը փոխարինել «ոստիկանության զորքերում» բառերով։

ՀՈԴՎԱԾ 11. Օրենքի 9-րդ հոդվածում «ներքին զորքերի» բառերը փոխարինել «ոստիկանության զորքեր» բառերով։

ՀՈԴՎԱԾ 12. Օրենքի 10-րդ հոդվածում «ներքին զորքեր» բառերը համապատասխան հոլովումներով փոխարինել «ոստիկանության զորքեր» բառերով։

ՀՈԴՎԱԾ 13. Օրենքի 11-րդ հոդվածում «ներքին զորքերի» բառերը փոխարինել «ոստիկանության զորքերի» բառերով։

ՀՈԴՎԱԾ 14. Օրենքի 12-րդ հոդվածում «ներքին զորքերի» բառերը փոխարինել «ոստիկանության զորքերի» բառերով։

ՀՈԴՎԱԾ 15. Օրենքի 3-րդ գլխի վերնագրում «ներքին զորքերի» բառերը փոխարինել «ոստիկանության զորքերի» բառերով։

ՀՈԴՎԱԾ 16. Օրենքի 13-րդ հոդվածում «ներքին զորքերի» եւ «ներքին գործերի հանրապետական մարմնի ղեկավարը» բառերը համապատասխանաբար փոխարինել «ոստիկանության զորքերի» եւ «Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը» բառերով։

ՀՈԴՎԱԾ 17. Օրենքի 14-րդ հոդվածում «ներքին զորքերի» եւ « ներքին գործերի հանրապետական մարմնի» բառերը համապատասխանաբար փոխարինել «ոստիկանության զորքերի» եւ «Հայաստանի Հանրապետության ոստիկանության» բառերով.

ՀՈԴՎԱԾ 18. Օրենքի 15-րդ հոդվածում «ներքին զորքերի» բառերը փոխարինել «ոստիկանության զորքերի» բառերով։

ՀՈԴՎԱԾ 19. Օրենքի 16-րդ հոդվածում`

ա) «ներքին զորքերի» բառերը փոխարինել «ոստիկանության զորքերի» բառերով.

բ) «ուղղիչ-աշխատանքային» բառերը փոխարինել «քրեակատարողական» բառերով.

գ) « ներքին գործերի հանրապետական մարմնի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ոստիկանության» բառերով։

ՀՈԴՎԱԾ 20. Օրենքի 17-րդ հոդվածում «ներքին զորքերի» եւ « ներքին գործերի հանրապետական մարմնի» բառերը համապատասխանաբար փոխարինել «ոստիկանության զորքերի» եւ «Հայաստանի Հանրապետության ոստիկանության» բառերով։

ՀՈԴՎԱԾ 21. Օրենքի 4-րդ գլխի վերնագրում «ներքին զորքերի» բառերը փոխարինել «ոստիկանության զորքերի» բառերով։

ՀՈԴՎԱԾ 22. Օրենքի 18-րդ հոդվածում «ներքին զորքեր» եւ «ներքին գործերի մարմինների» բառերը համապատասխան հոլովումներով փոխարինել «ոստիկանության զորքեր» եւ «Հայաստանի Հանրապետության ոստիկանության» բառերով։

ՀՈԴՎԱԾ 23. Օրենքի 19-րդ հոդվածում «ներքին զորքերի» բառերը փոխարինել «ոստիկանության զորքերի» բառերով։

ՀՈԴՎԱԾ 24. Օրենքի 20-րդ հոդվածում`

ա) «ներքին զորքերի» բառերը փոխարինել «ոստիկանության զորքերի» բառերով.

բ) « ներքին գործերի հանրապետական մարմնի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ոստիկանության» բառերով.

գ) «ուղղիչ-աշխատանքային» բառերը փոխարինել «քրեակատարողական» բառերով.

դ) հանել «ձեռնարկությունների» բառը։

ՀՈԴՎԱԾ 25. Օրենքի 21-րդ հոդվածում`

ա) «ներքին զորքերի» բառերը փոխարինել «ոստիկանության զորքերի» բառերով.

բ) « ներքին գործերի հանրապետական մարմնի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ոստիկանության» բառերով.

գ) «ուղղիչ-աշխատանքային» բառերը փոխարինել «քրեակատարողական» բառերով.

դ) «ներքին գործերի մարմինների» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ոստիկանության» բառերով.

ե) հանել «ձեռնարկությունների» բառը։

ՀՈԴՎԱԾ 26. Օրենքի 22-րդ հոդվածում «ներքին զորքերի» բառերը փոխարինել «ոստիկանության զորքեր» բառերով եւ հանել «ձեռնարկությունների» բառը։

ՀՈԴՎԱԾ 27. Օրենքի 23-րդ հոդվածում «ներքին զորքերի» եւ « ներքին գործերի հանրապետական մարմնի ղեկավարի» բառերը համապատասխանաբար փոխարինել «ոստիկանության զորքերի» եւ «Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի» բառերով։

ՀՈԴՎԱԾ 28. Օրենքի 5-րդ գլխի վերնագրում «ներքին զորքերի» բառերը փոխարինել «ոստիկանության զորքերի» բառերով։

ՀՈԴՎԱԾ 29. Օրենքի 24-րդ հոդվածում «ներքին զորքերի» եւ «օրենսդրությամբ» բառերը համապատասխանաբար փոխարինել «ոստիկանության զորքերի» եւ «օրենքով» բառերով։

ՀՈԴՎԱԾ 30. Օրենքի 25-րդ հոդվածում «ներքին զորքերի» բառերը փոխարինել «ոստիկանության զորքեր» բառերով։

ՀՈԴՎԱԾ 31. Օրենքի 26-րդ հոդվածում «ներքին զորքերի» եւ «օրենսդրությամբ» բառերը համապատասխանաբար փոխարինել «ոստիկանության զորքերի» եւ «օրենքով» բառերով։

ՀՈԴՎԱԾ 32. Օրենքի 6-րդ գլխի վերնագրում «ներքին զորքերի» բառերը փոխարինել «ոստիկանության զորքերի» բառերով։

ՀՈԴՎԱԾ 33. Օրենքի 27-րդ հոդվածում «ներքին զորքերի» բառերը փոխարինել «ոստիկանության զորքեր» բառերով։

ՀՈԴՎԱԾ 34. Օրենքի 28-րդ հոդվածում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ձեռնարկություններում» արտահայտությունը փոխարինել « Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտպանության բնագավառում լիազոր մարմնի ենթակայության կազմակերպություններում» բառերով։

ՀՈԴՎԱԾ 35. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից ։