Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-1451-09.11.2012-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.  «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-107 օրենքի հավելված 1-ի 1-ին բաժնի 1.4 կետի «է»  ենթակետից  հանել «շահութահարկի կամ» բառերը:

 Հոդված 2.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից: 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ օրենք) 6- րդ հոդվածով սահմանվել է, որ  հարկվող շահույթը հարկատուի համախառն եկամտի եւ սույն օրենքով սահմանված նվազեցումների դրական տարբերությունն է, սակայն նույն օրենքի  471 -րդ հոդվածով սահմանվել է, որ օրենքի 47 հոդվածով սահմանված կարգով որոշված շահութահարկի կանխավճարի գումարը յուրաքանչյուր եռամսյակի ընթացքում օրենքի  471 -րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված մեծության 1 տոկոսից պակաս լինելու դեպքում հարկատուն պարտավոր է կատարել նվազագույն շահութահարկի եռամսյակային վճարումներ՝ այդ մեծության մեկ տոկոս դրույքաչափով: Օրենքի նույն հոդվածի 6-րդ կետով սահմանվել է, որ   նվազագույն շահութահարկի տարեկան հանրագումարի եւ հաշվետու տարվա փաստացի շահութահարկի դրական տարբերությունը նվազեցվում է հետագա տարիների շահութահարկից: Այսինքն տարիների ընթացքում տնտեսվարող սուբյեկտի կողմից վճարված եւ կուտակված նվազագույն շահութահարկի գումարները  նվազագույն շահութահարկի տարեկան հանրագումարի եւ հաշվետու տարվա փաստացի շահութահարկի հավասար լինելու կամ բացասական տարբերություն առաջանալու դեպքում չեն վերադարձվում կամ հարկատուի կողմից ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա այլ հարկատեսակների գումարներից չեն հաշվանցվում:

Փաստորեն վնասով կամ մինչեւ 5 տոկոս շահութաբերության մակարդակով աշխատող տնտեսվարող սուբյեկտների կողմից վճարման ենթակա փաստացի շահութահարկից ավել վճարված եւ իրեն պատկանող նվազագույն շահութահարկի գումարը կուտակվում եւ չի վերադարձվում հարկատուին նույնիսկ նրա լուծարման դեպքում:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանվել է, որ եթե երկրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ ֆինանսական տարվա ավարտից հետո պարզվի, որ ընկերության զուտ ակտիվների արժեքը պակաս է կանոնադրական կապիտալից, ապա  ընկերությունը պարտավոր է հայտարարել եւ սահմանված կարգով գրանցել իր կանոնադրական կապիտալի նվազումը: Եթե ընկերության նշված ակտիվների արժեքը կազմում է բացասական մեծություն կամ պակաս է օրենքով սահմանված կանոնադրական կապիտալի նվազագույն չափից, ընկերությունը ենթակա է լուծարման(հոդված 98, 111):

Միաժամանակ ՀՀ կառավարության 2012 թվականի հունիսի 18-ի N 730-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2012-2017թ.թ. ծրագրի «Տնտեսական աճի քաղաքականությունը» բաժնում, որպես գործարար եւ ներդրումային միջավայրի բարելավում նշված  է, որ «վերացվելու է շահութահարկի նվազագույն շեմի կիրառման պրակտիկան», հետեւաբար առաջարկվող օրենսդրական փոփոխությունները համահունչ են ՀՀ կառավարության կողմից վարվող տնտեսական քաղաքականությանը, մյուս կողմից վարչարարության բարելավման, կատարված եւ կատարվելիք մի շարք օրենսդրական եւ ենթաօրենսդրական փոփոխությունների (մասնավորապես 2013 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության   օրենքի 4-րդ հավելվածի 6-րդ բաժնի 2)-րդ կետը, վերջերս ՀՀ կառավարության հավանությանն արժանացած « Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը) արդյունքում զգալիորեն նվազել են եւ կնվազեն դրամական հաշվարկներով կատարվող գործարքների մասով հարկման հիմք հանդիսասցող իրացման շրջանառությունների անհարկի պակասեցումները:

Ելնելով վերոհիշյալից եւ հաշվի առնելով ՓՄՁ-ների եւ ընդհանրապես տնտեսության զարգացման համար շատ անհրաժեշտ շրջանառու միջոցները  տնտեսությունում թողնելու կարեւորությունը, ինչպես նաեւ  նպատակ ունենալով վերականգնել հարկատուների իրենց պատկանող սեփական միջոցները տնօրինելու իրավունքը ներկայացնում ենք  սույն օրենսդրական նախաձեռնությունները: