Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-247-22.03.2004-ՊԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի հունիսի 24-ի ՀՕ-120 օրենքի 1-ին հոդվածում «ներքին զորքեր» բառերը փոխարինել «ոստիկանության զորքեր» բառերով։

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
 


Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

 «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ազգային անվտանգության մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ներքին զորքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կայազորային պահակային ծառայությունների կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին», «Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի հավերժացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ներքին զորքերը ստեղծվելով ոստիկանության համակարգում մասնակցում են երկրի պաշտպանությանը, իրավակարգի ամրապնդմանը, հասարակական կարգի պահպանմանը, հանցավորության դեմ պայքարին, այսինքն իրականացնում են այնպիսի գործառույթներ, ինչպիսիք իրականացնում են նաեւ ոստիկանության մարմինները։

Բացի դրանից, քանի որ «Ոստիկանության ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում նշվում է ոստիկանության զորքերի մասին, ուստի օրենքի նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված նաեւ համապատասխան օրենքներում հասկացությունների միասնականության ապահովման հանգամանքով։