Armenian ARMSCII Armenian
Պ-5392-31.03.2020-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Սահմանադրական դատարանի մասին» 2018 թվականի հունվարի 17-ի ՀՕ-42-Ն սահմանադրական օրենքի 72-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասում  «բայց ոչ ավելի, քան երեք ամսով» բառերից հետո լրացնել  «, բացառությամբ սույն հոդվածի 3.1-ին մասով նախատեսված դեպքերի» բառերը:

2)  լրացնել նոր 3.1-ին մասով.

«3.1. Սահմանադրության  փոփոխությունների  նախագծի սահմանադրականությունը գնահատվում է նախագծի՝ Սահմանադրության անփոփոխելի հոդվածներին համապատասխանության տեսանկյունից, Սահմանադրական դատարան դիմումը մուտքագրելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում՝ առանց ժամկետը երկարաձգելու հնարավորության:»:

Հոդված 2. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրը: