Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-135-01.11.2012-ՊԱ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի մայիuի 26-ի ՀՕ 80-Ն օրենքը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
OՐԵՆՔԸ

ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆUԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱUԻՆ

Uույն oրենքի նպատակն է փողերի լվացմանը եւ ահաբեկչության ֆինանuավորմանը հակազդելու իրավական կառուցակարգերի uահմանման միջոցով Հայաuտանի Հանրապետության հասարակական անվտանգության, տնտեuական եւ ֆինանսական համակարգի` փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերից պաշտպանությունը:

ԳԼՈՒԽ 1.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

Uույն oրենքը կարգավորում է փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանuավորման դեմ պայքարի հետ կապված հարաբերությունները, uահմանում է փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանuավորման դեմ պայքարի ոլորտում ընդգրկված իրավասու մարմինների, հաստատությունների եւ անձանց շրջանակը, այդ մարմինների համագործակցության կարգն ու պայմանները, ինչպես նաեւ փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանuավորման դեմ պայքարի ոլորտում վերահսկողության եւ պատասխանատվության միջոցների կիրառման հարցերը:

Հոդված 2. Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի իրավական կարգավորումը

Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանuավորման դեմ պայքարը կարգավորվում է Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, uույն oրենքով, Հայաuտանի Հանրապետության այլ oրենքներով, իuկ uույն oրենքով նախատեuված դեպքում` նաեւ իրավական այլ ակտերով:

Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1. Uույն oրենքի իմաստով`

1) գույքը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 103.1-ին հոդվածի 4-րդ մասով սահմանված գույքն է.

2) փողերի լվացումը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածով նախատեսված արարքն է.

3) ահաբեկչության ֆինանuավորումը Հայաuտանի Հանրապետության քրեական oրենuգրքի 217.1-րդ հոդվածով նախատեuված արարքն է.

4) հաշվետվություն տրամադրող անձինք են`

ա. բանկերը,

բ. վարկային կազմակերպությունները,

գ. արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի, արտարժույթի առուվաճառքի գործունեություն իրականացնող անձինք,

դ. դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող անձինք,

ե. «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ ներդրումային ծառայություններ մատուցող անձինք,

զ. «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ կարգավորվող շուկայի արժեթղթերի կենտրոնական պահառուն,

է. ապահովագրական (ներառյալ՝ վերաապահովագրական) ընկերությունները եւ ապահովագրական (ներառյալ՝ վերաապահովագրական) միջնորդային գործունեություն իրականացնող անձինք,

ը. կորպորատիվ ներդրումային ֆոնդերը եւ պայմանագրային ներդրումային ֆոնդերի կառավարիչները,

թ. գրավատները,

ժ. ռիելթորական գործունեություն իրականացնող անձինք,

ժա. նոտարները,

ժբ. փաստաբանները, ինչպես նաեւ իրավաբանական ծառայություններ մատուցող անհատ ձեռնարկատերերը եւ իրավաբանական անձինք,

ժգ. անհատ ձեռնարկատեր հաշվապահները եւ հաշվապահական գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք,

ժդ. անհատ ձեռնարկատեր աուդիտորները եւ աուդիտորական գործունություն իրականացնող իրավաբանական անձինք,

ժե. թանկարժեք մետաղների դիլերները,

ժզ. թանկարժեք քարերի դիլերները,

ժէ. արվեստի գործերի դիլերները,

ժը. սակարկությունների կազմակերպիչները,

ժթ. խաղատների, շահումով խաղերի, ներառյալ՝ ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի կազմակերպիչները,

ի. հավատարմագրային կառավարման եւ իրավաբանական անձանց գրանցման ծառայություններ մատուցող անձինք,

իա. վարկային բյուրոները, որոնց նկատմամբ սույն օրենքը տարածվում է միայն 6-8-րդ հոդվածներով սահմանված կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվության ներկայացման պարտականության, 9-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված հաշվառման պարտականության եւ 30-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին, 3-րդ եւ 4-րդ կետերով սահմանված պատասխանատվության մասերով,

իբ. անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող լիազորված մարմինը, որի նկատմամբ սույն օրենքը տարածվում է միայն 6-8-րդ հոդվածներով սահմանված հաշվետվությունների տրամադրման պարտականության, 9-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված հաշվառման պարտականության եւ 30-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված պատասխանատվության մասերով,

իգ. իրավաբանական անձանց գրանցող պետական մարմինը (պետական ռեգիստրը), որի նկատմամբ սույն օրենքը տարածվում է միայն 6-8-րդ հոդվածներով սահմանված հաշվետվությունների տրամադրման պարտականության մասով՝ 6-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերում, ինչպես նաեւ 9-րդ հոդվածի 1-ին եւ 4-րդ մասերով սահմանված պարտականությունների եւ 30-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված պատասխանատվության մասերով.

5) ֆինանսական հաստատությունները սույն մասի 4-րդ կետի «ա» - «թ» ենթակետերով սահմանված հաշվետվություն տրամադրող անձինք են.

6) ոչ ֆինանսական հաստատություններ կամ անձինք սույն մասի 4-րդ կետի «ժ» - «ի» ենթակետերով սահմանված հաշվետվություն տրամադրող անձինք են.

Սույն օրենքի 23-րդ եւ 25-րդ հոդվածները ոչ ֆինանսական հաստատությունների կամ անձանց նկատմամբ տարածվում են միայն դրանց՝ 10-ից ավելի աշխատակից ունենալու դեպքում.

7) լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն է.

8) վերահսկող մարմինը հաշվետվություն տրամադրող անձին լիցենզավորող (նշանակող, որակավորում տվող կամ այլ կերպ գործունեության թույլտվություն տրամադրող) եւ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմինն է.

9) գործարքը հաշվետվություն տրամադրող անձի եւ հաճախորդի կամ լիազորված անձի միջեւ, ինչպես նաեւ հաճախորդի կամ լիազորված անձի եւ այլ անձի միջեւ գործարքն է, որը կատարվում է հաշվետվություն տրամադրող անձի միջոցով կամ հանդիսանում է հաշվետվություն տրամադրող անձի ուսումնասիրության (դիտարկման) առարկա: Գործարք կարող է համարվել նաեւ որոշակի գործարքի հիման վրա կամ դրա արդյունքում իրավունքներ եւ պարտականություններ առաջացնող, փոփոխող կամ դադարեցնող յուրաքանչյուր գործողություն.

10) միանգամյա գործարքը գործարք է, որի արդյունքում պարբերական ծառայությունների տրամադրման պարտավորություններ չեն առաջանում, եւ (կամ) որը գործարար հարաբերության հաստատում չի ենթադրում.

11) փոխկապակցված միանգամյա գործարքները միեւնույն կողմի մասնակցությամբ միատեսակ բնույթի միանգամյա գործարքներ են, որոնք կատարվում են 24 ժամվա ընթացքում.

12) գործարար հարաբերությունը հաշվետվություն տրամադրող անձի կողմից հաճախորդին մատուցվող պարբերական ծառայություններն են, որոնք չեն սահմանափակվում մեկ կամ մի քանի միանգամյա գործարքներով: Գործարար հարաբերությունը չի ներառում հաշվետվություն տրամադրող անձի այն գործունեությունը, որի շրջանակներում հաշվետվություն տրամադրող անձը սեփական կարիքների համար իրականացնում է տվյալ տեսակի հաշվետվություն տրամադրող անձանց համար օրենքով սահմանված գործունեությունից տարբեր այլ գործունեություն.

13) հաճախորդը հաշվետվություն տրամադրող անձի հետ գործարար հարաբերություն հաստատող կամ այդպիսի հարաբերությունների մեջ գտնվող անձն է, ինչպես նաեւ այն անձը, ով (որը) հաշվետվություն տրամադրող անձին առաջարկում է կատարել կամ կատարում է միանգամյա գործարք.

14) իրական շահառուն ֆիզիկական անձ է, ում անունից կամ օգտին հաճախորդն իրականում գործում է, եւ (կամ) ով իրականում վերահսկում եւ (կամ) տիրապետում է իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդին կամ այն անձին, որի անունից կամ որի օգտին գործարքը կամ գործարար հարաբերությունը իրականացվում է: Իրավաբանական անձի մասով իրական շահառու է համարվում նաեւ այն ֆիզիկական անձը, ով փաստացի (իրական) հսկողություն է իրականացնում իրավաբանական անձի կամ գործարքի կամ գործարար հարաբերության նկատմամբ, եւ (կամ) ում օգտին իրականացվում է գործարքը կամ գործարար հարաբերությունը: Իրավաբանական անձի իրական շահառու կարող է համարվել նաեւ այն ֆիզիկական անձը, ով.

ա. քվեարկելու իրավունքով տիրապետում է տվյալ իրավաբանական անձի` ձայնի իրավունք տվող բաժնետոմuերի (բաժնեմաuերի, փայերի, այuուհետ` բաժնետոմu) քuան եւ ավելի տոկոuին (բացառությամբ՝ «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով հաշվետու թողարկողների), կամ իր մաuնակցության ուժով կամ իրավաբանական անձի հետ կնքված պայմանագրին համապատաuխան հնարավորություն ունի կանխորոշել դրա որոշումները, կամ

բ. հանդիսանում է տվյալ իրավաբանական անձի կառավարման եւ (կամ) ղեկավար մարմնի անդամ, կամ

գ. գործում է տվյալ իրավաբանական անձի հետ համաձայնեցված` ելնելով ընդհանուր տնտեuական շահերից.

15) լիազորված անձը հաճախորդի հանձնարարությամբ եւ հաճախորդի անունից գործարքի կատարման կամ գործարար հարաբերությունում որոշակի իրավաբանական կամ փաստացի գործողությունների իրականացման լիազորություն ունեցող, այդ թվում՝ լիազորագրով կամ օրենքով սահմանված այլ հիմքով հաճախորդի տված լիազորությունների հիման վրա ներկայացուցչություն իրականացնող անձն է.

16) իրավաբանական անձը Հայաստանի Հանրապետության եւ (կամ) օտարերկրյա օրենսդրությամբ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպությունը կամ հիմնարկն է, ինչպես նաեւ օտարերկրյա օրենսդրությամբ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող իրավաբանական կազմավորումը.

17) հաճախորդի գործարար բնութագիրը հաճախորդի գործունեության բնույթի, ազդեցության ու նշանակության, գործարար հարաբերությունների եւ միանգամյա գործարքների առկա ու ակնկալվող շարժի, ծավալների եւ ոլորտների, լիազորված անձանց եւ իրական շահառուների առկայության, ինքնության ու փոխկապակցվածության բնույթի, ինչպես նաեւ հաճախորդի գործունեությանը վերաբերող այլ փաստերի եւ հանգամանքների վերաբերյալ հաշվետվություն տրամադրող անձի տեղեկությունների (պատկերացումների) ամբողջությունն է.

18) գործարքի մյուս կողմը հաճախորդի կողմից իրականացվող գործարքի այլ մասնակից է, ով (որը) տրամադրում (փոխանցում) կամ ում (որին) հասցեագրվում են գործարքից բխող ֆինանսական միջոցները կամ այլ գույքը.

19) հաճախորդի պատշաճ ուսումնասիրությունը հաշվետվություն տրամադրող անձի կողմից հաճախորդի վերաբերյալ պատշաճ պատկերացում կազմելու նպատակով նրա ինքնության եւ գործարար բնութագրի վերաբերյալ ռիսկերի վրա հիմնված մոտեցման կիրառմամբ տեղեկությունների (ներառյալ՝ փաստաթղթերի) ձեռքբերման ու վերլուծության գործընթաց է, որը ներառում է՝

ա. հաճախորդի (այդ թվում՝ լիազորված անձի եւ իրական շահառուի) նույնականացումը եւ ինքնության ստուգումը,

բ. գործարար հարաբերության նպատակի եւ նախատեսվող բնույթի պարզումը,

գ. գործարար հարաբերության ընթացիկ պատշաճ ուսումնասիրությունը.

20) ռիսկը փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման վտանգավորության եւ դրա հավանականության մասին վկայող հանգամանք է, որը կարող է բնութագրվել ըստ երկրների կամ աշխարհագրական տեղակայման, հաճախորդների տեսակի, գործարքների կամ գործարար հարաբերությունների տեսակի, ծառայությունների տեսակի կամ այլ չափանիշների.

21) բարձր ռիսկի չափանիշը սույն օրենքով, լիազոր մարմնի իրավական ակտերով, ինչպես նաեւ հաշվետվություն տրամադրող անձի ներքին իրավական ակտերով սահմանված այնպիսի չափանիշ է, որը վկայում է փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման բարձր հավանականության մասին, այդ թվում՝ քաղաքական ազդեցություն ունեցող անձ, նրանց ընտանիքի անդամ կամ նրանց հետ այլ կերպ փոխկապակցված անձ (հայր, մայր, ամուսին, տատ, պապ, քույր, եղբայր, երեխաներ, ամուսնու ծնողներ) հանդիսացող հնարավոր կամ առկա հաճախորդները կամ իրական շահառուները, անձինք (ներառյալ` ֆինանuական հաuտատությունները), որոնք գտնվում կամ բնակվում են չհամապատասխանող երկրներում կամ տարածքներում կամ այդպիսի երկրներից կամ տարածքներից են, բոլոր բարդ կամ անuովոր մեծ գումարով գործարքները, ինչպեu նաեւ անuովոր պայմաններով գործարքները կամ գործարար հարաբերությունները, որոնց տնտեuական կամ այլ իրավաչափ նպատակներն ակնհայտ չեն: Ընդ որում, գործարքում կամ գործարար հարաբերությունում բարձր ռիսկի չափանիշի առկայությունը լիազոր մարմնի կողմից նախատեսված դեպքերում կարող է բնորոշվել սահմանված չափանիշների համակցությամբ:

22) հաճախորդի հավելյալ ուսումնասիրությունը հաշվետվություն տրամադրող անձի կողմից հաճախորդի պատշաճ ուսումնասիրության գործընթացի ընդլայնված կիրառումն է, որի դեպքում, ի լրումն հաճախորդի պատշաճ ուսումնասիրությամբ սահմանված գործողությունների, անհրաժեշտ է նաեւ նվազագույնը՝

ա. uտանալ ավագ ղեկավարության հավանությունը` հաճախորդի հետ գործարար հարաբերություն հաuտատելուց առաջ, գործարար հարաբերությունը շարունակելու համար, ինչպեu նաեւ այն դեպքերում, երբ հետագայում պարզվում է, որ հաճախորդը կամ իրական շահառուն բնութագրվում են բարձր ռիսկի չափանիշով կամ գործարքը կամ գործարար հարաբերությունը ներառում են այդպիսի չափանիշ.

բ. ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ` հաճախորդի եկամուտների եւ ունեցվածքի աղբյուրը պարզելու համար.

գ. հնարավորին չափ մանրամասն ուսումնասիրել գործարքի կամ գործարար հարաբերության նախապայմանները եւ նպատակը.

դ. քաղաքական ազդեցություն ունեցող անձի դեպքում` իրականացնել ընթացիկ հավելյալ դիտարկում:

23) ցածր ռիսկի չափանիշը սույն օրենքով կամ լիազոր մարմնի իրավական ակտերով սահմանված այնպիսի չափանիշ է, որը վկայում է փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման ցածր հավանականության մասին, այդ թվում՝ փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի տեսանկյունից արդյունավետորեն վերահսկվող ֆինանսական հաստատությունները, պետական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, պետական ոչ առեւտրային կազմակերպությունները, պետական կառավարչական հիմնարկները, բացառությամբ՝ չհամապատասխանող երկրներում կամ տարածքներում գտնվող մարմինների կամ կազմակերպությունների: Ընդ որում, գործարքում կամ գործարար հարաբերությունում ցածր ռիսկի չափանիշի առկայությունը լիազոր մարմնի կողմից նախատեսված դեպքերում կարող է բնորոշվել սահմանված չափանիշների համակցությամբ:

24) հաճախորդի պարզեցված ուսումնասիրությունը հաշվետվություն տրամադրող անձի կողմից հաճախորդի պատշաճ ուսումնասիրության գործընթացի սահմանափակ կիրառումն է, որի դեպքում նույնականացում եւ ինքնության ստուգում իրականացնելիս հավաքագրվում են հետեւյալ տեղեկությունները՝

ա. ֆիզիկական անձի համար՝ անունը, ազգանունը եւ անձը հաստատող փաստաթղթի տվյալները.

բ. իրավաբանական անձի համար՝ անվանումը եւ անհատականացման համարը (պետական գրանցման, հաշվառման համարը եւ այլն).

գ. պետական մարմնի եւ տեղական ինքնակառավարման մարմնի համար՝ լրիվ պաշտոնական անվանումը:

25) քաղաքական ազդեցություն ունեցող անձը արտասահմանյան երկրի կամ տարածքի նախկին կամ գործող բարձրաստիճան պետական պաշտոնատար անձ է, ով իրականացրել է կամ իրականացնում է պետական, քաղաքական կամ հանրային բնույթի նշանակալից գործառույթներ: Ընդ որում, քաղաքական ազդեցություն ունեցող անձանց շրջանակը չի ընդգրկում միջին եւ ցածր դասի հանրային գործառույթներ իրականացնող անձանց: Քաղաքական ազդեցություն ունեցող անձինք են մասնավորապես՝

ա. պետության ղեկավարները, կառավարության ղեկավարները, նախարարները եւ նախարարի տեղակալները,

բ. խորհրդարանի անդամները,

գ. բարձրագույն ատյանի դատարանի, սահմանադրական դատարանի կամ այլ բարձր դատական ատյանների անդամները, ում որոշումները բողոքարկման ենթակա չեն, բացառությամբ առանձնահատուկ հանգամանքներով պայմանավորված բողոքարկման դեպքերի,

դ. աուդիտորների դատարանի անդամները կամ կենտրոնական բանկի խորհրդի անդամները,

ե. դեսպանները, գործերի հավատարմատարները եւ զինված ուժերի բարձրաստիճան սպաները,

զ. քաղաքական կուսակցության ակնառու գործիչները,

է. պետական սեփականություն հանդիսացող կազմակերպության վարչական, կառավարման կամ վերահսկողական մարմինների անդամները.

26) չհամապատասխանող երկիրը կամ տարածքը լիազոր մարմնի հրապարակած ցանկերին համապատասխան՝ փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանuավորման դեմ պայքարի միջազգային պահանջները չկիրառող կամ ոչ պատշաճ կիրառող արտասահմանյան երկիրը կամ տարածքն է.

27) կենսական շահերի կենտրոնը այն վայրն է, որտեղ կենտրոնացած են անձի ընտանեկան կամ տնտեuական շահերը: Ընտանեկան կամ տնտեuական շահը կարող է դրսեւորվել այն վայրում, որտեղ գտնվում է անձի բնակելի տունը (բնակարանը), որտեղ բնակվում է անձը եւ (կամ) նրա ընտանիքը, որտեղ գտնվում է նրա (ընտանիքի) անձնական կամ ընտանեկան հիմնական գույքը, կամ հիմնական տնտեuական (մասնագիտական) գործունեության իրականացման վայրը.

28) ավագ ղեկավարությունը հաշվետվություն տրամադրող անձի այն մարմինը կամ աշխատակիցն է, որն իրավասու է հաշվետվություն տրամադրող անձի անունից փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման հարցերով որոշումներ կայացնել եւ գործողություններ կատարել.

29) ներքին դիտարկումների մարմինը սույն օրենքով եւ լիազոր մարմնի իրավական ակտերով սահմանված` փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման գործառույթներ իրականացնող հաշվետվություն տրամադրող անձի ստորաբաժանումը կամ աշխատակիցն է` բացառությամբ լիազոր մարմնի կողմից սահմանված ստորաբաժանումների կամ աշխատակիցների, ինչպես նաեւ հաշվետվություն տրամադրող այն անձը, որն իր գործառույթներն իրականացնում է միանձնյա: Լիազոր մարմնի սահմանած դեպքերում եւ կարգով հաշվետվություն տրամադրող անձի ներքին դիտարկումների մարմնի գործառույթները կարող են վերապահվել մասնագիտացված գործունեություն իրականացնող անձի:

30) կասկածելի գործարքը կամ գործարար հարաբերությունը այն գործարքը կամ գործարար հարաբերությունն է, որի դեպքում կասկածվում է կամ բավարար հիմքեր կան կասկածելու, որ ֆինանսական միջոցները կամ այլ գույքը ստացվել է հանցավոր ճանապարհով կամ կապված է ահաբեկչության, ահաբեկչական գործողությունների, ահաբեկչական կազմակերպությունների կամ անհատ ահաբեկիչների կամ ահաբեկչությունը ֆինանսավորողների հետ կամ օգտագործվել է կամ առկա է մտադրություն այն օգտագործել ահաբեկչության նպատակով կամ ահաբեկչական կազմակերպությունների կամ անհատ ահաբեկիչների կամ ահաբեկչությունը ֆինանսավորողների կողմից:

31) կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության չափանիշը լիազոր մարմնի իրավական ակտերով, ինչպես նաեւ հաշվետվություն տրամադրող անձի ներքին իրավական ակտերով սահմանված՝ փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման հնարավորության մասին վկայող իրավիճակը կամ ազդակն է.

32) տիպաբանությունը լիազոր մարմնի իրավական ակտերով, ինչպես նաեւ հաշվետվություն տրամադրող անձի ներքին իրավական ակտերով սահմանված՝ փողերի լվացմանը կամ ահաբեկչության ֆինանսավորմանն ուղղված գործողությունների եւ (կամ) քայլերի տրամաբանությունն ու հաջորդականությունը նկարագրող հնարավոր սխեմա է.

33) ահաբեկչության հետ կապված անձը ցանկացած անհատ ահաբեկիչ, ներառյալ` ահաբեկչության կամ ահաբեկչության փորձի մեջ կասկածվող, մեղադրվող կամ դրանց համար դատապարտված անձ (այդ թվում` բոլոր տեսակի հանցակիցները) կամ ահաբեկչական կազմակերպություն է, նրանց հետ փոխկապակցված անձ, նրանց կողմից կամ նրանց անունից կամ նրանց ցուցումների ներքո գործող կամ ուղղակիորեն կամ անուղղակիորեն նրանց պատկանող կամ նրանց կողմից կառավարվող այլ անձ, որը ներառվել է Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձեւերով կամ դրանց համաձայն կամ լիազոր մարմնի կողմից հրապարակված ցանկերում.

34) գործարքի կամ գործարար հարաբերության կասեցումը կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության առարկա ֆինանսական միջոցների կամ այլ գույքի փաստացի եւ իրավաբանական շարժի ժամկետային արգելքն է.

35) գործարքի կամ գործարար հարաբերության իրականացման մերժումը գործարքի կատարման կամ գործարար հարաբերության հաստատման համար նախատեսված գործողություններ չիրականացնելն է.

36) գործարքի կամ գործարար հարաբերության դադարեցումը գործարքի կատարման կամ գործարար հարաբերության իրականացման ընդհատումն է.

37) ֆինանսական միջոցների կամ այլ գույքի սառեցումը ահաբեկչության հետ կապված անձանց ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատկանող կամ նրանց կողմից վերահսկվող ֆինանսական միջոցների կամ այլ գույքի փաստացի եւ (կամ) իրավաբանական շարժի անորոշ ժամկետով արգելքն է, այդ թվում՝ այդ ֆինանսական միջոցների կամ այլ գույքի ուղղակի կամ անուղղակի տիրապետման, օգտագործման կամ տնօրինման արգելքը, ինչպես նաեւ որեւէ գործարար հարաբերության (ներառյալ՝ ֆինանսական ծառայությունների) կամ միանգամյա գործարքների հաստատման կամ իրականացման արգելքը:

38) արժեթուղթը ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված արժեթղթերը, այդ թվում` պարտատոմuը, չեկը (չեկային գրքույկը), մուրհակը (վճարագիրը), բաժնետոմuը, կոնոuամենտը, բանկային վկայագիրը (բանկային գրքույկը, բանկային uերտիֆիկատը), պահեuտային վկայագիրն է եւ այլ oրենքներով սահմանված արժեթղթերը.

39) կեղծ («շել») բանկը բանկն է, որը հիմնադրված, գրանցված, լիցենզավորված կամ այլ կերպ ինկորպորացված լինելով որեւէ երկրում, իրականում դրա տարածքում չի կառավարվում կամ չունի փաստացի գտնվելու կամ գործունեության վայր եւ որը փոխկապակցված չէ արդյունավետ համախմբված վերահսկողության ենթակա, կարգավորվող գործունեություն իրականացնող ֆինանսական հաստատությունների որեւէ խմբի հետ.

40) տարանցիկ հաշիվը ֆինանսական հաստատությունում բացված այն թղթակցային հաշիվն է, որն ուղղակիորեն օգտագործվում է թղթակից ֆինանսական հաստատության հաճախորդի կողմից՝ իր անունից գործարքներ կատարելու համար:

41) ֆինանսական խումբը խումբ է, որի կազմում առկա է այնպիսի իրավաբանական անձ, որը ղեկավարում եւ համակարգում է խմբի անդամ` սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի «ա», «ե», «զ» կամ «է» ենթակետերով նախատեսված գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց (այդ թվում` փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի` ամբողջ խմբի համար կիրառելի քաղաքականություն եւ ընթացակարգեր իրականացնող մասնաճյուղերի եւ (կամ) ներկայացուցչությունների) գործառույթները՝ խմբի մակարդակով արդյունավետ, համախմբված վերահսկողություն իրականացնելու նպատակով:

ԳԼՈՒԽ 2.

ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆUԱՎՈՐՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ

Հոդված 4. Հաշվետվություն տրամադրող անձանց կողմից ռիսկերի վրա հիմնված մոտեցման կիրառումը

1. Ֆինանսական հաստատությունները եւ ոչ ֆինանսական հաստատություններն ու անձինք պետք է բացահայտեն եւ գնահատեն իրենց՝ փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման հնարավոր եւ առկա ռիսկերը եւ ունենան բացահայտված ռիսկերի արդյունավետ կառավարման եւ զսպման քաղաքականություն, վերահսկման մեխանիզմներ եւ ընթացակարգեր:

2. Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերը գնահատելիս, մինչեւ ռիսկի ընդհանուր մակարդակը բնորոշելը եւ ռիսկերի զսպման համապատասխան մակարդակ սահմանելը, ֆինանսական հաստատությունները եւ ոչ ֆինանսական հաստատություններն ու անձինք պետք է հաշվի առնեն ռիսկի բոլոր գործոնները եւ կարող են իրականացնել տարբերակված միջոցառումներ՝ ռիսկի տեսակին եւ մակարդակին համապատասխան:

3. Ֆինանսական հաստատությունները եւ ոչ ֆինանսական հաստատություններն ու անձինք պետք է պարբերաբար, բայց ոչ ուշ, քան տարին մեկ անգամ վերանայեն իրենց` փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման հնարավոր եւ առկա ռիսկերը:

4. Ֆինանսական հաստատությունները, ի թիվս փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման այլ ռիսկերի, պետք է բացահայտեն եւ գնահատեն ծառայությունների նոր տեսակների մատուցման կամ դրանց մատուցման եղանակների գործարկման, ինչպես նաեւ նոր կամ զարգացող տեխնոլոգիաների կիրառման հետ կապված հնարավոր եւ առկա ռիսկերը:

5. Ֆինանսական հաստատությունները պետք է սույն հոդվածի 4-րդ մասում նախատեսված փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերի բացահայտումը եւ գնահատումն իրականացնեն համապատասխանաբար մինչեւ ծառայությունների նոր տեսակների մատուցումը կամ դրանց մատուցման եղանակների գործարկումը կամ նոր կամ զարգացող տեխնոլոգիաների կիրառումը:

Հոդված 5. Գաղտնիք պարունակող տեղեկությունների ներկայացումը

1. Հաշվետվություն տրամադրող անձը սույն oրենքին եւ դրա հիման վրա ընդունված իրավական ակտերին համապատասխան պարտավոր է լիազոր մարմնին ներկայացնել փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանuավորման վերաբերյալ uահմանված տեղեկությունները, այդ թվում՝ օրենքով սահմանված գաղտնիք պարունակող տեղեկությունները:

2. Նոտարները, փաստաբանները, ինչպես նաեւ իրավաբանական ծառայություններ մատուցող անհատ ձեռնարկատերերը եւ իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատեր հաշվապահները եւ հաշվապահական գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատեր աուդիտորները եւ աուդիտորական գործունություն իրականացնող իրավաբանական անձինք լիազոր մարմին ներկայացնում են սույն օրենքով սահմանված տեղեկությունները միայն այն դեպքերում, որոնք չեն հակասում նրանց գործունեությունը կարգավորող օրենքներով սահմանված գաղտնիքի պահպանման պահանջին: Ոչ ֆինանսական այդ հաստատությունների կամ անձանց նկատմամբ օրենքով սահմանված գաղտնիքի պահպանման պահանջը կարող է կիրառվել միայն այնպիսի տեղեկությունների դեպքում, որոնք ստացվել են հաճախորդից՝ դատական, վարչական, արբիտրաժային կամ միջնորդային վարույթում հաճախորդին պաշտպանելու կամ նրա շահերը ներկայացնելու հետ կապված օրենքով իրենց վերապահված գործունեությունն իրականացնելիս:

Հոդված 6. Տեղեկացման ենթակա գործարքը կամ գործարար հարաբերությունը

1. Հաշվետվություն տրամադրող անձը լիազոր մարմնին հաշվետվություն է ներկայացնում կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության եւ (կամ) պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի վերաբերյալ:

2. Կաuկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվությունը տրամադրվում է հաշվետվություն տրամադրող բոլոր անձանց կողմից, ըստ հաշվետվություն տրամադրող յուրաքանչյուր անձի համար սահմանված գործարքների կամ գործարար հարաբերությունների տեսակների, անկախ դրանցում ներգրավված գումարի չափից` բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետով սահմանված դեպքի:

3. Պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի վերաբերյալ հաշվետվությունը տրամադրվում է հաշվետվություն տրամադրող հետեւյալ անձանց կողմից` ըստ գործարքների որոշակի տեսակների եւ սահմանաչափերի, որոնք են՝

1) ֆինանսական հաստատությունների դեպքում՝ անկանխիկ գործարքներ, որոնց գումարը գերազանցում է 20 միլիոն դրամը, ինչպես նաեւ կանխիկի հետ կապված գործարքներ, որոնց գումարը գերազանցում է 5 միլիոն դրամը.

2) նոտարների, խաղատների, շահումով խաղերի, ներառյալ՝ ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի կազմակերպիչների, իրավաբանական անձանց գրանցող պետական մարմնի (պետական ռեգիuտրի), ինչպես նաեւ անշարժ գույքի պետական միաuնական կադաuտր վարող լիազոր մարմնի դեպքում՝ գործարքներ, որոնց գումարը գերազանցում է 20 միլիոն դրամը, բացառությամբ անշարժ գույքի առուվաճառքի գործարքների, որոնց դեպքում հաշվետվություն տրամադրվում է, եթե դրանց գումարը գերազանցում է 50 միլիոն դրամը: Սույն կետով սահմանված գործարքները կանխիկով իրականացվելու դեպքում հաշվետվություն տրամադրվում է, եթե դրանց գումարը գերազանցում է 5 միլիոն դրամը:

4. Սույն հոդվածի 2-րդ եւ (կամ) 3-րդ մասերով սահմանված հաշվետվություն տրամադրելու պարտականությունը սույն մասի 1-5-րդ կետերով հաշվետվություն տրամադրող անձանց նկատմամբ տարածվում է հետեւյալ դեպքերում`

1) նոտարների, փաuտաբանների, ինչպեu նաեւ իրավաբանական ծառայություններ մատուցող անհատ ձեռնարկատերերը եւ իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատեր հաշվապահների եւ հաշվապահական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատեր աուդիտորների եւ աուդիտորական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց նկատմամբ` միայն հետեւյալ տեսակի գործարքների կամ գործարար հարաբերությունների կազմակերպման մասով.

ա. անշարժ գույքի առուվաճառք,

բ. հաճախորդի ֆինանսական միջոցների, արժեթղթերի կամ այլ գույքի կառավարում,

գ. բանկային եւ արժեթղթային հաշիվների կառավարում,

դ. իրավաբանական անձանց հիմնադրման, գործունեության կամ կառավարման համար ֆինանսական միջոցների կամ այլ գույքի տրամադրում,

ե. իրավաբանական անձանց հիմնադրման, գործունեության կամ կառավարման գործառույթների իրականացում, ինչպեu նաեւ իրավաբանական անձանց կանոնադրական (բաժնեհավաք եւ այլն) կապիտալում բաժնեմասի (մաuնակցության, փայի եւ այլն) oտարում (ձեռքբերում), կամ իրավաբանական անձանց անվանական կամ շուկայական արժեքով բաժնետոմuերի (բաժնեմաuերի, փայերի եւ այլն) oտարում (ձեռքբերում).

2) խաղատների, շահումով խաղերի, ներառյալ՝ ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի կազմակերպիչների նկատմամբ` միայն հետեւյալ դեպքերում.

ա. խաղանիշերի (վիճակախաղի տոմսերի) գնում,

բ. խաղադրույքների կատարում,

գ. շահումների վճարում կամ տրամադրում.

դ. սույն կետի «ա» - «գ» ենթակետերի հետ կապված ֆինանսական գործարքների կատարում:

3) Հավատարմագրային կառավարման եւ իրավաբանական անձանց գրանցման ծառայություններ մատուցող անձանց նկատմամբ` միայն հետեւյալ դեպքերում.

ա. իրավաբանական անձանց գրանցման ծառայություններ մատուցելիu որպեu հիմնադրող գործակալ (ներկայացուցիչ) հանդես գալը,

բ. որպեu ընկերության տնoրեն (գործադիր մարմին), ընկերակցության մաuնակից հանդես գալը (հանդես գալու իրավասությունն այլ անձի վերապահելը) կամ իրավաբանական անձի կառավարման համանման գործառույթներ իրականացնելը,

գ. իրավաբանական անձին գտնվելու (գործունեության, թղթակցության կամ վարչական) վայր տրամադրելը,

դ. կողմերի համաձայնությամբ ձեւավորված ֆինանuական միջոցների հավատարմագրային կառավարիչ հանդես գալը (հանդես գալու իրավասությունն այլ անձի վերապահելը) կամ այլ իրավաբանական կազմավորման համար համարժեք գործառույթ իրականացնելը,

ե. որպեu այլ իրավաբանական անձի բաժնետեր հանդես գալը (հանդես գալու իրավասությունն այլ անձի վերապահելը).

4) իրավաբանական անձանց գրանցող մարմնի (պետական ռեգիuտրի) նկատմամբ` միայն իրավաբանական անձանց կանոնադրական (բաժնեհավաք եւ այլն) կապիտալում բաժնեմասի (մաuնակցության, փայի եւ այլն) oտարման (ձեռքբերման) կամ կանոնադրական (բաժնեհավաք եւ այլն) կապիտալի ձեւավորման կամ փոփոխության հետ կապված պետական գրանցումների մաuով.

5) թանկարժեք մետաղների դիլերների եւ թանկարժեք քարերի դիլերների նկատմամբ` միայն 5 միլիոն դրամը գերազանցող կանխիկ գործարքների մասով:

5. Հաշվետվություն տրամադրող անձին, նրա աշխատակիցներին եւ ներկայացուցիչներին արգելվում է այն անձին, որի վերաբերյալ հաշվետվություն կամ այլ տեղեկություններ են տրամադրվում լիազոր մարմնին, ինչպեu նաեւ այլ անձանց հայտնել հաշվետվության կամ այլ տեղեկությունների տրամադրման փաuտի մաuին:

6. Uույն հոդվածի 3-րդ մաuով uահմանված գործարքների վերաբերյալ հաշվետվության տրամադրման պարտականությունից ազատելու դեպքերը` ըստ գործարքների տեսակների, դեպքերի եւ (կամ) սահմանաչափերի, uահմանում է լիազոր մարմինը:

Հոդված 7. Գործարքը կամ գործարար հարաբերությունը կասկածելի որակելը

1. Հաշվետվություն տրամադրող անձը գործարքը կամ գործարար հարաբերությունը, այդ թվում՝ գործարքի կատարման կամ գործարար հարաբերության հաստատման փորձը, պետք է որակի որպես կասկածելի եւ սույն օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված` կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվություն տրամադրի լիազոր մարմնին, եթե կասկածում է կամ բավարար հիմքեր ունի կասկածելու, որ գործարքում կամ գործարար հարաբերությունում ներգրավված ֆինանսական միջոցները կամ այլ գույքը ստացվել է հանցավոր ճանապարհով կամ կապված է ահաբեկչության, ահաբեկչական գործողությունների, ահաբեկչական կազմակերպությունների կամ անհատ ահաբեկիչների կամ ահաբեկչությունը ֆինանսավորողների հետ կամ օգտագործվել է կամ առկա է մտադրություն այն օգտագործել ահաբեկչության նպատակով կամ ահաբեկչական կազմակերպությունների կամ անհատ ահաբեկիչների կամ ահաբեկչությունը ֆինանսավորողների կողմից:

2. Հաշվետվություն տրամադրող անձը պետք է դիտարկի գործարքը կամ գործարար հարաբերությունը կասկածելի որակելու եւ սույն օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված` կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ լիազոր մարմնին հաշվետվություն տրամադրելու հարցը այն դեպքում, երբ դիտարկվող իրավիճակը ամբողջությամբ կամ մասամբ համապատասխանում է կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության չափանիշներին կամ տիպաբանություններին, կամ հաշվետվություն տրամադրող անձի համար ակնհայտ է դառնում, որ թեեւ կնքված կամ առաջարկվող գործարքի կամ գործարար հարաբերության կասկածելիությունը չի բխում կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության չափանիշներից կամ տիպաբանություններից, դրա կատարման տրամաբանությունը, շարժը (դինամիկան) կամ այլ հանգամանքներ հիմք են տալիս ենթադրելու, որ այն կարող է իրականացվել փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման նպատակով:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում, եթե դիտարկման արդյունքում գործարքը կամ գործարար հարաբերությունը կասկածելի չի որակվում, եւ սույն օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված` կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվություն չի տրամադրվում լիազոր մարմնին, ապա գործարքը կամ գործարար հարաբերությունը կասկածելի չորակելու հիմնավորումները, կատարված եզրահանգումները, վերլուծության ընթացքը եւ արդյունքները փաստաթղթավորվում ու պահպանվում են սույն օրենքով սահմանված կարգով եւ ժամկետում:

Հոդված 8. Պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի եւ կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվության բովանդակությունը եւ տրամադրման կարգը

1. Պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի եւ կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվության մեջ նշվում են`

1) հաճախորդի, լիազորված անձի, գործարքի մյուս կողմի, կասկածելի գործարքի դեպքում՝ նաեւ իրական շահառուի տվյալները ներառյալ՝

ա. ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ համար` անունը, ազգանունը, քաղաքացիությունը, գրանցման հասցեն, ծննդյան տարին, ամիսը, ամuաթիվը, անձը հաuտատող փաuտաթղթի սերիան, համարը եւ տրամադրման տարին, ամիսը, ամսաթիվը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար՝ նաեւ հաշվառման համարը եւ հարկ վճարողի հաշվառման համարը,

բ. իրավաբանական անձի համար՝ անվանումը, գտնվելու վայրը, անհատականացման համարը (պետական գրանցման, հաշվառման համարը եւ այլն) եւ, առկայության դեպքում, հարկ վճարողի հաշվառման համարը,

գ. ֆինանսական հաստատությունների կողմից հաշվետվության ներկայացման դեպքում` նաեւ հաճախորդի բանկային հաշվի համարը.

2) գործարքի առարկայի կամ գործարար հարաբերության նկարագրությունը.

3) գործարքի գումարը.

4) գործարքի կատարման կամ գործարար հարաբերության հաստատման ամuաթիվը:

2. Կաuկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվության մեջ նշվում է կասկածի նկարագրությունը եւ, առկայության դեպքում, գործարքը կամ գործարար հարաբերությունը կասկածելի որակելու չափանիշը եւ (կամ) տիպաբանությունը, ինչպես նաեւ գործարքը կամ գործարար հարաբերությունը կասեցված, մերժված կամ դադարեցված լինելու կամ ահաբեկչության հետ կապված անձանց ֆինանսական միջոցները կամ այլ գույքը սառեցված լինելու հանգամանքը:

3. Հաշվետվությունը պետք է ներկայացվի հերթական համարով, ֆինանսական հաստատությունների եւ ոչ ֆինանսական հաստատությունների կամ անձանց ներքին դիտարկումների մարմնի, իսկ սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի «իա»-«իգ» ենթակետերով նախատեսված հաշվետվություն տրամադրող անձանց դեպքում` պատասխանատու աշխատակցի ստորագրությամբ (թղթային տարբերակը՝ նաեւ կնքված` կնիքի առկայության դեպքում): Հաշվետվության մեջ նշվում է հաշվետվություն տրամադրող անձի հաշվառման համարը լիազոր մարմնում:

4. Գործարքում կամ գործարար հարաբերությունում հաճախորդի, լիազորված անձի, գործարքի մյուս կողմի կարգավիճակում պետական մարմին կամ տեղական ինքնակառավարման մարմին հանդես գալու դեպքում հաշվետվության մեջ նշվում է միայն այդ մարմնի լրիվ պաշտոնական անվանումը եւ երկիրը:

5. Լիազոր մարմինը, ըստ հաշվետվություն տրամադրող անձանց տեսակի, սահմանում է հաշվետվության ձեւերը, տրամադրման կարգը եւ ժամկետները, ինչպես նաեւ սույն հոդվածով սահմանված տվյալները հաշվետվության մեջ ներառելուց բացառությունները:

Հոդված 9. Իրավաբանական անձի պետական գրանցման, փոփոխությունների գրանցման եւ ֆինանսական հաստատության լիցենզավորման ժամանակ իրականացվող ընթացակարգերը, ինչպես նաեւ հաշվետվություն տրամադրող անձանց հաշվառման պարտականությունը

1. Իրավաբանական անձի պետական գրանցման, կանոնադրական (բաժնեհավաք եւ այլն) կապիտալը կամ հիմնադիրների, մասնակիցների, անդամների, փայատերերի, բաժնետերերի կազմը փոփոխելու դեպքում հիմնադիրները (մասնակիցները, անդամները, փայատերերը, բաժնետերերը եւ այլոք) պարտավոր են իրավաբանական անձանց գրանցող պետական մարմին (պետական ռեգիստր) ներկայացնել իրավաբանական անձի իրական շահառուների վերաբերյալ հայտարարություն` լիազոր մարմնի սահմանած ձեւով, կարգով եւ ժամկետում: Այդ հայտարարության օրինակը իրավաբանական անձանց գրանցող պետական մարմինը (պետական ռեգիստրը) հարցման դեպքում տրամադրում է լիազոր մարմնին:

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված՝ իրական շահառուների վերաբերյալ տվյալները չներկայացնելու, սխալ (այդ թվում՝ կեղծ կամ ոչ արժանահավատ) կամ թերի տվյալներ լրացնելու դեպքում իրավաբանական անձը ենթակա է օրենքով սահմանված պատասխանատվության:

3. Ֆինանսական հաստատության լիցենզավորման (նշանակման, որակավորման կամ այլ կերպ գործունեության թույլտվություն տրամադրման) ընթացքում վերահսկող մարմինը պարտավոր է պահանջել լիազոր մարմնի կողմից սահմանված տեղեկություններ (ներառյալ՝ փաստաթղթեր) եւ ստուգել այդ տեղեկությունների իսկությունը:

4. Վերահսկող մարմինը պարտավոր է հաշվետվություն տրամադրող անձի լիցենզավորմանը (նշանակմանը, որակավորմանը կամ այլ կերպ գործունեության թույլտվություն տրամադրմանը) եւ լիցենզիայի (նշանակման, որակավորման կամ այլ կերպ գործունեության թույլտվություն տրամադրման) դադարմանը հաջորդող 15 օրվա ընթացքում այդ մասին հայտնել լիազոր մարմնին:

5. Հաշվետվություն տրամադրող անձը (բացառությամբ` ֆինանսական հաստատության) պարտավոր է լիցենզավորմանը (նշանակմանը, որակավորմանը կամ այլ կերպ գործունեության թույլտվություն տրամադրմանը) հաջորդող 1-ամսյա ժամկետում հաշվառվել լիազոր մարմնում՝ լիազոր մարմնի սահմանած կարգով:

6. Ֆինանսական հաստատությունները պարտավոր են լիազոր մարմնում հաշվառվել` լիազոր մարմնի սահմանած կարգով:

ԳԼՈՒԽ 3.

ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆԸ

Հոդված 10. Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի լիազոր մարմինը

1. Լիազոր մարմնի իրավասություններն են՝

1) հաշվետվություն տրամադրող անձանցից հաշվետվությունների եւ այլ տեղեկությունների (ներառյալ՝ փաստաթղթերի), պետական մարմիններից տեղեկությունների (ներառյալ՝ փաստաթղթերի) ստացումը.

2) ստացված հաշվետվությունների եւ տեղեկությունների (ներառյալ՝ փաստաթղթերի) վերլուծությունը.

3) քրեական հետապնդում իրականացնող մարմիններին ծանուցման տրամադրումը ՝ սույն օրենքի 13-րդ հոդվածով նախատեսված դեպքերում.

4) հաշվետվություն տրամադրող անձանցից սույն օրենքի նպատակներից բխող այլ տեղեկություններ (ներառյալ՝ փաստաթղթեր), այդ թվում՝ օրենքով սահմանված գաղտնիք պարունակող տեղեկություններ պահանջելը եւ ստանալը.

5) պետական, այդ թվում` վերահսկող եւ քրեական հետապնդում իրականացնող մարմիններից սույն օրենքի նպատակներից բխող տեղեկություններ (ներառյալ՝ փաստաթղթեր), այդ թվում՝ օրենքով սահմանված գաղտնիք պարունակող տեղեկություններ պահանջելը.

6) հաշվետվություն տրամադրող անձանց կողմից սույն օրենքով եւ դրա հիման վրա ընդունված իրավական ակտերով սահմանված պարտականությունների պատշաճ կատարմանն ուղղված հանձնարարականներ տալը (ոչ ֆինանսական հաստատությունների կամ անձանց վերահսկող մարմինների առկայության դեպքում՝ այդ մարմինների միջոցով), այդ թվում՝ իր կողմից տրամադրված նույնականացման տվյալների, կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության չափանիշների կամ տիպաբանությունների հիման վրա գործարքը կամ գործարար հարաբերությունը կասկածելի որակելու, կասեցնելու, գործարքի կամ գործարար հարաբերության իրականացումը մերժելու կամ դադարեցնելու հանձնարարականներ տալը.

7) փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանuավորման դեմ պայքարի ոլորտում սույն օրենքով սահմանված իրավական ակտերի ընդունումը, այդ թվում` իրավական ակտերի կիրառության ընթացակարգերը պարզաբանող ուղեցույցերի հաստատումը, ներառյալ՝ կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության չափանիշների կամ տիպաբանությունների վերաբերյալ.

8) սույն օրենքով սահմանված կարգով եւ դեպքերում հաշվետվություն տրամադրող անձանց նկատմամբ վերահսկողություն իրականացնելը, այլ վերահսկող մարմինների կողմից իրականացվող վերահսկողությանն օժանդակելը, այդ թվում՝ պատասխանատվություն կիրառելու միջնորդություն ներկայացնելը.

9) փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանuավորման կանխարգելման ոլորտում ֆինանսական հաստատությունների կողմից ներքին աուդիտի իրականացման դեպքերն ու հաճախականությունը սահմանելը, արտաքին աուդիտի իրականացում պահանջելը.

10) փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման մեջ ներգրավվածության համար իրավաբանական անձանց, ինչպես նաեւ հաշվետվություն տրամադրող այն անձանց նկատմամբ, որոնք չունեն օրենքով սահմանված վերահսկող մարմիններ, կամ որոնց մասով բացակայում է վերահսկող մարմնին փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում վերապահված գործառույթների իրականացման իրավական կարգավորումը, սույն օրենքով եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված պատասխանատվության միջոցներ կիրառելը.

11) կասկածելի գործարքը կամ գործարար հարաբերությունը կասեցնելը, ահաբեկչության հետ կապված անձանց ֆինանսական միջոցները կամ այլ գույքը սառեցնելը.

12) սույն օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ահաբեկչության հետ կապված անձանց ցանկեր կազմելը, վերանայելը եւ հրապարակելը,

13) հաշվետվություն տրամադրող անձանց կողմից տրամադրված հաշվետվությունների վերաբերյալ լիազոր մարմնի սահմանված կարգով հաշվետվություն տրամադրող անձանց պարբերաբար տեղեկություններ տրամադրելը (հետադարձ կապ ապահովելը).

14) փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի հարցերով ուսուցում իրականացնելը, ինչպես նաեւ սույն օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա ֆինանսական հաստատությունների ներքին դիտարկումների մարմնի աշխատակիցներին որակավորում տալը.

15) իր գործունեության վերաբերյալ տարեկան հաշվետվություններ հրապարակելը.

16) փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին հանրային իրազեկում իրականացնելը.

17) սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված կարգով միջազգային կառույցների եւ ֆինանսական հետախուզության օտարերկրյա մարմինների հետ համագործակցության համաձայնագրեր կնքելը, սույն օրենքի նպատակներից բխող տեղեկություններ (ներառյալ՝ փաստաթղթեր), այդ թվում՝ օրենքով սահմանված գաղտնիք պարունակող տեղեկություններ փոխանակելը.

18) փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում գործող միջազգային կառույցների եւ (կամ) արտասահմանյան երկրների կողմից հրապարակված տվյալների հիման վրա եւ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի բնագավառում լիազորված մարմնի հետ համաձայնեցնելով` չհամապատասխանող երկրների կամ տարածքների ցանկերը հրապարակելը.

19) հաշվետվություն տրամադրող անձանց հանձնարարական տալը՝ ձեռնարկելու համապատասխան միջոցառումներ այն անձանց (ներառյալ` ֆինանuական հաuտատությունների) նկատմամբ, որոնք գտնվում կամ բնակվում են չհամապատասխանող երկրներում կամ տարածքներում կամ չհամապատասխանող երկրներից կամ տարածքներից են.

20) սույն օրենքով սահմանված այլ իրավասություններ:

2. Սույն օրենքի նպատակներից ելնելով, լիազոր մարմնում գործում է պատաuխանատու կառուցվածքային uտորաբաժանում՝ Ֆինանսական դիտարկումների կենտրոն, որը լիազոր մարմնի կառավարման բարձրագույն մարմնի կողմից հաստատված կանոնադրության եւ այլ իրավական ակտերի հիման վրա իրականացնում է լիազոր մարմնի համար սույն հոդվածի 1-ին մասով սահմանված իրավասությունները` բացառությամբ լիազոր մարմնի կառավարման բարձրագույն մարմնին եւ բարձրագույն պաշտոնատար անձին վերապահված իրավասությունների:

3. Լիազոր մարմնի կառավարման բարձրագույն մարմինը հաստատում է Ֆինանսական դիտարկումների կենտրոնի կանոնադրությունը, գործունեության ծրագիրը, բյուջեն, իրականացնում է սույն հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով սահմանված իրավասությունը:

4. Սույն հոդվածի առաջին մասի 7-րդ կետով սահմանված իրավասությունն իրականացվում է լիազոր մարմնի կառավարման բարձրագույն մարմնի եւ բարձրագույն պաշտոնատար անձի կողմից՝ օրենսդրությամբ սահմանված կարգով, իսկ 10-րդ եւ 11-րդ կետերով սահմանված իրավասությունները՝ կառավարման բարձրագույն մարմնի կողմից:

5. Ֆինանսական դիտարկումների կենտրոնի ղեկավարին եւ աշխատակիցներին աշխատանքի նշանակում է եւ աշխատանքից ազատում է լիազոր մարմնի կառավարման բարձրագույն մարմինը:

6. Ֆինանսական դիտարկումների կենտրոնը լիազոր մարմնի կառավարման բարձրագույն մարմնի կողմից սահմանված պարբերականությամբ եւ կարգով այդ մարմնին ներկայացնում է հաշվետվություններ իր գործունեության վերաբերյալ:

7. Ֆինանսական դիտարկումների կենտրոնի կողմից պետք է ապահովվեն սույն օրենքով սահմանված՝ ստացվող, վերլուծվող եւ տրամադրվող տեղեկությունների համար անվտանգ պահպանության անհրաժեշտ պայմաններ: Այդ տեղեկությունները կարող են հասանելի լինել միայն օրենքով սահմանված կարգով իրավասու մարմինների կամ անձանց համար:

8. Ֆինանսական դիտարկումների կենտրոնի այն աշխատակիցները, որոնց հասանելի են ստացվող, վերլուծվող եւ տրամադրվող տեղեկությունները, օրենքով եւ լիազոր մարմնի իրավական ակտերով սահմանված կարգով պահպանում են գաղտնիք հանդիսացող տեղեկություններն իրենց պարտականությունների կատարման ընթացքում եւ դրանց դադարումից հետո, ինչպես նաեւ օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն են կրում դրա անօրինական հրապարակման համար: Այդպիսի տեղեկությունները կարող են օգտագործվել միայն սույն օրենքի նպատակներով:

Հոդված 11. Լիազոր մարմնի կողմից ընդունվող նորմատիվ իրավական ակտերը

1. Սույն օրենքի նպատակներից ելնելով՝ լիազոր մարմնի կողմից ընդունվող նորմատիվ իրավական ակտերով փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման ոլորտում կարող են սահմանվել ՝

1) հաշվետվություն տրամադրող անձի կառավարման մարմինների, այդ թվում՝ ներքին դիտարկումների մարմնի գործառույթների իրականացման կարգին ներկայացվող նվազագույն պահանջները.

2) հաշվետվություն տրամադրող անձի կողմից հաճախորդի պատշաճ (այդ թվում՝ հավելյալ կամ պարզեցված) ուսումնասիրությանը, տեղեկությունների (ներառյալ՝ փաստաթղթերի) հավաքագրմանը, հաշվառմանը, պահպանմանն ու թարմացմանը ներկայացվող նվազագույն պահանջները.

3) հաշվետվություն տրամադրող անձի կողմից առկա հաճախորդների նկատմամբ պատշաճ ուսումնասիրություն իրականացնելու պարբերականությանը եւ դեպքերին ներկայացվող նվազագույն պահանջները.

4) հաշվետվություն տրամադրող անձի ներքին իրավական ակտերի հաստատման ու փոփոխման կարգը, ներքին իրավական ակտերին ներկայացվող նվազագույն պահանջները.

5) հաշվետվություն տրամադրող անձի ներքին աուդիտի իրականացման դեպքերը եւ հաճախականությունը, ինչպես նաեւ արտաքին աուդիտի հրավիրման կարգը.

6) հաշվետվություն տրամադրող անձի կողմից պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի եւ կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվությունը էլեկտրոնային տարբերակով ներկայացնելու դեպքերը, ըստ հաշվետվություն տրամադրող անձանց տեսակի՝ հաշվետվության ձեւերը, տրամադրման կարգը եւ ժամկետները, ինչպես նաեւ սույն օրենքի 8-րդ հոդվածով սահմանված տվյալները հաշվետվության մեջ ներառելուց բացառություններ սահմանելու դեպքերը.

7) հաշվետվություն տրամադրող անձի` լիազոր մարմնում հաշվառման կարգը.

8) ֆինանսական հաստատության լիցենզավորման (նշանակման, որակավորման կամ այլ կերպ գործունեության թույլտվություն տրամադրման) ընթացքում վերահսկող մարմնի կողմից պահանջվող տեղեկությունները (ներառյալ՝ փաստաթղթերը).

9) իրավաբանական անձանց գրանցող պետական մարմնին (պետական ռեգիստրին) իրական շահառուների վերաբերյալ հայտարարություն ներկայացնելու ձեւը, կարգը եւ ժամկետը.

10) փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման բարձր եւ ցածր ռիսկի չափանիշներն ու դրանց որոշման կարգը.

11) արժույթի եւ վճարային գործիքների ներմուծման, արտահանման կամ տարանցիկ փոխադրման դեպքերում մաքսային մարմինների կողմից լիազոր մարմնին ներկայացվող տեղեկությունների բովանդակությունը, ներկայացման ձեւերը, կարգը եւ ժամկետները.

12) հաշվետվություն տրամադրող անձի կողմից գործարքը կամ գործարար հարաբերությունը կասկածելի որակելու հետ կապված դիտարկման ընթացքին (վերլուծության կատարմանը) ներկայացվող նվազագույն պահանջները.

13) հաշվետվություն տրամադրող անձի ներքին դիտարկումների մարմնի աշխատակիցների որակավորման կարգը եւ մասնագիտական համապատասխանության չափանիշները. ներքին դիտարկումների մարմնի՝ ոչ ֆինանսական հաստատության կամ անձի այլ ստորաբաժանումներին կամ աշխատակիցներին վերապահելու բացառությունները, ինչպես նաեւ ներքին դիտարկումների մարմնի գործառույթները մասնագիտացված գործունեություն իրականացնող անձին վերապահելու դեպքերը եւ կարգը.

14) պետական մարմիններից հավաքագրվող վիճակագրության տրամադրման կարգը, ձեւերը եւ հավաքագրման ժամկետները.

15) սույն օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասում նախատեսված ցանկերում ընդգրկված անձանց իրենց այդպիսի ցանկերից հանելու խնդրանքի քննարկման կարգը, ահաբեկչության հետ կապված անձանց ֆինանսական միջոցների կամ այլ գույքի ապասառեցման կարգը.

16) հաշվետվություն տրամադրող անձի` փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման ոլորտում իրավասու աշխատակիցների ընտրության, ուսուցման եւ որակավորման նվազագույն պահանջները.

17) սույն օրենքով սահմանված այլ դրույթներ:

2. Ոչ ֆինանսական հաստատությունների կամ անձանց գործունեությունը կարգավորող նորմատիվ իրավական ակտերը համաձայնեցվում են համապատասխան վերահսկող մարմինների հետ:

Հոդված 12. Տեղեկությունների պաշտպանությունը

1. Լիազոր մարմնին արգելվում է իր կողմից ստացվող, վերլուծվող եւ տրամադրվող ցանկացած տեղեկության, այդ թվում` լիազոր մարմնին կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվություն կամ այլ տվյալներ տրամադրած եւ (կամ) դրանց տրամադրմանը մասնակցած կամ լիազոր մարմնի կողմից քրեական հետապնդում իրականացնող մարմիններին ծանուցման տրամադրման մեջ ներգրավված անձի վերաբերյալ տեղեկությունների հրապարակումը` դրանք բանավոր կամ գրավոր ձեւով զանգվածային լրատվության միջոցներով կամ այլ կերպ այլ անձանց հայտնի դարձնելը, այլ անձանց նման տեղեկություններ հայթայթելու հնարավորություն ուղղակիորեն կամ անուղղակի ընձեռելը, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

2. Սույն օրենքի նպատակներից բխող` լիազոր մարմնի կողմից ստացվող եւ պահպանվող տեղեկատվությունը, ինչպես նաեւ լիազոր մարմնին հասանելի այլ տեղեկությունները չեն կարող տրամադրվել կամ օգտագործվել փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի հետ չառնչվող որեւէ նպատակի համար: Սույն օրենքով նախատեսված դեպքերում լիազոր մարմնի կողմից քրեական հետապնդման մարմիններին տրամադրված ծանուցումները եւ այլ տեղեկությունները հանդիսանում են օպերատիվ տեղեկություններ եւ կարող են օգտագործվել միայն օրենսդրությամբ սահմանված կարգով:

ԳԼՈՒԽ 4.

ՕՐԵՆՔԻ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 13. Լիազոր մարմնի եւ այլ մարմինների փոխհարաբերությունները

1. Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանuավորման դեմ պայքարի արդյունավետ իրականացման նպատակով լիազոր մարմինը uույն oրենքով նախատեuված կարգով եւ uահմաններում համագործակցում է այլ մարմինների, ներառյալ՝ վերահսկող ու քրեական հետապնդում իրականացնող մարմինների հետ՝ կնքելով երկկողմ համաձայնագրեր կամ առանց դրանց:

2. Լիազոր մարմինը, սույն օրենքի 29-րդ հոդվածով սահմանված կարգով, համագործակցում է վերահսկող մարմինների հետ՝ սույն օրենքի եւ դրա հիման վրա ընդունված իրավական ակտերի պահանջներին հաշվետվություն տրամադրող անձանց համապատասխանության ապահովման նպատակով:

3. Լիազոր մարմինը քրեական հետապնդում իրականացնող մարմիններին տրամադրում է ծանուցում, եթե հաշվետվություն տրամադրող անձանցից սույն օրենքով սահմանված կարգով ստացված հաշվետվության կամ այլ տեղեկությունների հիման վրա կատարված վերլուծության արդյունքում գալիս է եզրակացության, որ առկա են փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման հետ կապված հիմնավոր կասկածներ: Ծանուցման հետ միաժամանակ կամ հետագայում, ի լրումն ծանուցման, լիազոր մարմինը կարող է սեփական նախաձեռնությամբ քրեական հետապնդում իրականացնող մարմիններին ներկայացնել նաեւ ծանուցման մեջ նշված հանգամանքներին առնչվող այլ տեղեկություններ: Ծանուցումը կամ ի լրումն ծանուցման տրամադրված տեղեկությունները կարող են պարունակել օրենքով սահմանված գաղտնիք հանդիսացող տեղեկություններ:

4. Քրեական հետապնդման մարմինների հարցման հիման վրա լիազոր մարմինը տրամադրում է իր տրամադրության տակ առկա, այդ թվում` օրենքով սահմանված գաղտնիք հանդիսացող տեղեկություններ, եթե հարցումը պարունակում է բավարար հիմնավորում փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման կասկածի կամ դեպքի վերաբերյալ: Այդպիսի տեղեկությունները տրամադրվում են 10-օրյա ժամկետում, եթե հարցման մեջ այլ ժամկետ նշված չէ, կամ լիազոր մարմնի հիմնավորված կարծիքով անհրաժեշտ չէ ավելի երկար ժամկետ հարցմանը պատասխանելու համար:

5. Սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ 5-րդ կետով սահմանված տեղեկությունները պահանջելու դեպքում հաշվետվություն տրամադրող անձինք, պետական, այդ թվում` վերահսկող եւ քրեական հետապնդում իրականացնող մարմինները պետք է այդ տեղեկությունները լիազոր մարմնին տրամադրեն 10-օրյա ժամկետում, եթե հարցման մեջ այլ ժամկետ նշված չէ, կամ պետական մարմնի հիմնավորված կարծիքով անհրաժեշտ չէ ավելի երկար ժամկետ հարցմանը պատասխանելու համար: Քրեական հետապնդում իրականացնող մարմինները նախնական քննության գաղտնիք պարունակող տեղեկություններ տրամադրում են, եթե լիազոր մարմնի հարցումը պարունակում է բավարար հիմնավորում փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման կասկածի կամ դեպքի վերաբերյալ:

6. Քրեական հետապնդում իրականացնող մարմինները սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված ծանուցումների եւ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված տեղեկությունների քննարկման, իսկ քրեական գործ հարուցելու դեպքում՝ նաեւ կատարված նախաքննության արդյունքում ընդունված որոշումների մասին տեղեկացնում են լիազոր մարմնին՝ որոշումն ընդունելուց հետո 10-օրյա ժամկետում:

7. Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանuավորման դեմ պայքարի ոլորտում պետական մարմինները պետք է ամփոփեն եւ լիազոր մարմնի կողմից սահմանած կարգով, ձեւով եւ ժամկետներում լիազոր մարմնին տրամադրեն պարբերական վիճակագրություն, որը պետք է ներառի՝

1) փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանuավորման, ինչպես նաեւ փողերի լվացմանը նախորդող՝ լիազոր մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության դատախազության հետ համաձայնեցմամբ սահմանված ցանկում ընդգրկված հանցագործությունների հատկանիշներով հարուցված քրեական գործերի թիվը եւ նկարագրությունը.

2) փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանuավորման հատկանիշներով հարուցված քրեական գործերի քննության ընթացքում առգրավված կամ կալանքի տակ գտնվող գույքի արժեքը՝ ըստ առանձին գործերի.

3) փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանuավորման հատկանիշներով հարուցված այն քրեական գործերի թիվը, որոնցով քրեական հետապնդումը դադարեցվել է, ինչպես նաեւ դադարեցման պատճառները.

4) փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանuավորման հատկանիշներով հարուցված եւ դատական քննության փուլում գտնվող քրեական գործերի թիվն ու նկարագրությունը.

5) փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանuավորման հատկանիշներով հարուցված քրեական գործերի, դրանց հետ կապված այլ հանցագործությունների կապակցությամբ կայացված դատավճիռների (մեղադրական եւ արդարացման) թիվը, նշանակված պատիժները, ինչպես նաեւ բռնագրավված գույքի արժեքը.

6) փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման քրեական գործերով միջազգային իրավական օգնության շրջանակներում ստացված եւ ուղարկված հարցումների վերաբերյալ տեղեկություններ.

7) լիազոր մարմնի կողմից չվերահսկվող հաշվետվություն տրամադրող անձանց նկատմամբ փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանuավորման դեմ պայքարի օրենսդրությանը համապատասխանության հետ կապված ստուգումների, ինչպես նաեւ օրենսդրության չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքերում կիրառված պատասխանատվության միջոցների վերաբերյալ տեղեկություններ:

Հոդված 14. Միջազգային համագործակցությունը

1. Լիազոր մարմինը եւ պետական իրավասու մարմինները համագործակցում են փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում գործող միջազգային կառույցների եւ արտասահմանյան երկրների համապատասխան մարմինների (այդ թվում՝ ֆինանսական հետախուզության օտարերկրյա մարմինների) հետ միջազգային պայմանագրերի շրջանակներում, իսկ դրանց բացակայության դեպքում՝ միջազգային պրակտիկայում ընդունված կարգով:

2. Լիազոր մարմինը սեփական նախաձեռնությամբ կամ հարցման դեպքում, փոխանակում է տեղեկություններ (ներառյալ՝ փաստաթղթեր), այդ թվում՝ օրենքով սահմանված գաղտնիք պարունակող տեղեկություններ ֆինանսական հետախուզության օտարերկրյա մարմինների հետ, որոնք երկկողմ համաձայնագրերի կամ միջազգային կառույցներում անդամակցությունից բխող պարտականությունների հիման վրա ապահովում են տեղեկությունների համարժեք գաղտնիություն եւ այդ տեղեկություններն օգտագործում են բացառապես փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանuավորման դեմ պայքարի նպատակներով:

3. Լիազոր մարմինն իրավասու չէ որեւէ երրորդ անձի բացահայտել, ինչպես նաեւ քրեական հետապնդման, վարչական կամ դատական նպատակներով օգտագործել կամ օգտագործման տրամադրել միջազգային համագործակցության շրջանակներում ստացված տեղեկությունները` առանց այդ տեղեկությունները տրամադրած օտարերկրյա կառույցի կամ մարմնի նախնական համաձայնության:

4. Սույն հոդվածի նպատակներից ելնելով լիազոր մարմինն իրավասու է համագործակցության համաձայնագրեր կնքել ֆինանսական հետախուզության օտարերկրյա մարմինների հետ:

ԳԼՈՒԽ 5.

ՀԱՃԱԽՈՐԴԻ ՊԱՏՇԱՃ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ, ԴՐԱՆ ՀԱՐԱԿԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

Հոդված 15. Հաճախորդի պատշաճ ուսումնասիրությանը խոչընդոտող գործարքների կամ գործարար հարաբերությունների, արժեթղթերի, ինչպես նաեւ կեղծ բանկային գործունեության արգելքը

1. Հայաստանի Հանրապետությունում արգելվում է բացել, թողարկել, տրամադրել կամ uպաuարկել`

1) անանուն կամ մտացածին անուններով հաշիվներ.

2) միայն թվային, տառային կամ պայմանական այլ նշաններով արտահայտված հաշիվներ.

3) ըստ ներկայացնողի արժեթղթեր:

2. Հայաuտանի Հանրապետությունում արգելվում է կեղծ բանկի ստեղծումը կամ գործունեությունը:

Հոդված 16. Հաճախորդի պատշաճ ուսումնասիրությունը

1. Հաշվետվություն տրամադրող անձը կարող է հաճախորդի հետ գործարար հարաբերություն հաստատել կամ միանգամյա գործարք կատարել միայն հաճախորդի նույնականացման համար սույն հոդվածի 4-րդ մասում սահմանված տեղեկությունները (ներառյալ՝ փաստաթղթերը) ստանալուց եւ հաճախորդի ինքնությունը ստուգելուց հետո: Հաշվետվություն տրամադրող անձը կարող է սույն օրենքով նույնականացման համար պահանջվող տեղեկությունների հիման վրա հաճախորդի ինքնությունը ստուգել նաեւ գործարար հարաբերություն հաստատելու կամ միանգամյա գործարք կատարելու ընթացքում կամ դրանից հետո ողջամիտ, բայց ոչ ավելի, քան յոթնօրյա ժամկետում, եթե ռիսկն արդյունավետորեն կառավարվում է, եւ դա անհրաժեշտ է հաճախորդի հետ բնականոն գործարար հարաբերությունները չխափանելու նպատակով:

2. Հաշվետվություն տրամադրող անձը պետք է հաճախորդի պատշաճ ուսումնասիրություն իրականացնի, երբ՝

1) հաստատվում է գործարար հարաբերություն.

2) կատարվում է միանգամյա գործարք (փոխկապակցված միանգամյա գործարքներ), այդ թվում` ներպետական կամ միջազգային դրամական փոխանցում, որի գումարը հավասար է կամ գերազանցում է նվազագույն աշխատավարձի չորuհարյուրապատիկը, եթե խuտացնող այլ դրույթ uահմանված չէ օրենսդրությամբ.

3) կաuկածներ են առաջանում հաճախորդի նույնականացմանը վերաբերող` նախկինում ձեռք բերված տեղեկությունների (ներառյալ՝ փաստաթղթերի) հավաuտիության կամ ամբողջականության վերաբերյալ.

4) կաuկածներ են առաջանում փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանuավորման վերաբերյալ:

3. Սույն օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հաշվետվություն տրամադրող անձինք սույն հոդվածով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրություն իրականացնում են 6-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերում, ընդ որում` խաղատների, շահումով խաղերի, ներառյալ՝ ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի կազմակերպիչները՝ նույն մասով նախատեսված եւ 1 միլիոն դրամը գերազանցող որեւէ գործարքի (փոխկապակցված միանգամյա գործարքների) մասով (բացառությամբ փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման կասկածների առկայության, որի դեպքում հաճախորդի պատշաճ ուսումնասիրությունն իրականացվում է անկախ գումարային սահմանաչափից), իսկ ռիելթորական գործունեություն իրականացնող անձինք` անշարժ գույքի առուվաճառքի գործարքների կամ գործարար հարաբերությունների մասով, եթե խuտացնող այլ դրույթ uահմանված չէ օրենսդրությամբ:

4. Հաշվետվություն տրամադրող անձը հաճախորդին նույնականացնում եւ նրա ինքնությունը ստուգում է պետական իրավաuու մարմնի տված արժանահավատ ու վավեր փաստաթղթերի եւ այլ տեղեկությունների հիման վրա: Ընդ որում՝

1) ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ համար անձը հաuտատող փաuտաթղթի, ինչպեu նաեւ բացառապեu լուuանկարով` պաշտոնական այլ փաuտաթղթերի հիման վրա ձեռք բերվող տեղեկությունները պետք է առնվազն ներառեն անձի անունը, ազգանունը, քաղաքացիությունը, գրանցման հասցեն, ծննդյան տարին, ամիսը, ամuաթիվը, վայրը, անձը հաuտատող փաuտաթղթի սերիան, համարը, տրամադրման տարին, ամիսը, ամսաթիվը, իuկ անհատ ձեռնարկատիրոջ համար` նաեւ հաշվառման համարը եւ հարկ վճարողի հաշվառման համարը, ինչպեu նաեւ oրենքով uահմանված այլ տեղեկություններ.

2) իրավաբանական անձի համար պետական գրանցման փաստաթղթի, ինչպես նաեւ պաշտոնական այլ փաստաթղթերի հիման վրա ձեռք բերվող տեղեկությունները պետք է առնվազն ներառեն իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրը, անհատականացման համարը (պետական գրանցման, հաշվառման համարը եւ այլն), գործադիր մարմնի ղեկավարի անունը, ազգանունը եւ, առկայության դեպքում, հարկ վճարողի հաշվառման համարը, ինչպեu նաեւ oրենքով uահմանված այլ տեղեկություններ:

3) պետական մարմնի կամ տեղական ինքնակառավարման մարմնի համար ձեռք բերվող տեղեկությունները պետք է առնվազն ներառեն պետական մարմնի կամ տեղական ինքնակառավարման մարմնի լրիվ պաշտոնական անվանումը եւ երկիրը:

5. Հաշվետվություն տրամադրող անձը պետք է պարզի, թե արդյոք հաճախորդը հանդես է գալիս իր կամ այլ անձի անունից եւ (կամ) օգտին: Հաշվետվություն տրամադրող անձը պետք է՝

1) պարզի լիազորված անձի առկայությունը եւ առկայության դեպքում,uույն հոդվածի 1-4-րդ եւ 8-րդ մաuերին համապատաuխան, նույնականացնի լիազորված անձին, uտուգի նրա ինքնությունը եւ հաճախորդի անունից հանդեu գալու նրա լիազորությունը:

2) պարզի իրական շահառուի առկայությունը եւ առկայության դեպքում, uույն հոդվածի 1-4-րդ եւ 8-րդ մաuերին համապատաuխան, նույնականացնի իրական շահառուին ու uտուգի նրա ինքնությունը:

6. Իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդների դեպքում հաշվետվություն տրամադրող անձը հաճախորդի իրական շահառուին պարզելու նպատակով պետք է լիարժեք տեղեկատվություն ունենա այդ իրավաբանական անձի (բացառությամբ արժեթղթերի շուկայի կարգավորման օրենսդրությամբ նախատեսված հաշվետու թողարկողների) մասնակիցների եւ կառավարման մարմինների լիազորությունների վերաբերյալ:

7. Հաշվետվություն տրամադրող անձը պետք է պարզի հաճախորդի գործարար բնութագիրը, ինչպես նաեւ ճշտի գործարար հարաբերության նպատակը եւ նախատեսվող բնույթը:

8. Սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետի «ա» եւ «բ» ենթակետով նախատեսված գործողություններին իրականացնելիս, հաշվետվություն տրամադրող անձի համար կարող են հիմք ծառայել այլ ֆինանսական հաստատության կամ ոչ ֆինանսական հաստատության կամ անձի կողմից հաճախորդի պատշաճ ուսումնասիրության արդյունքում uտացված տվյալները հետեւյալ պայմանների բավարարման դեպքում՝

1) հաշվետվություն տրամադրող անձը պետք է վերջնական պատասխանատվություն կրի հաճախորդի պատշաճ ուսումնասիրության համար.

2) հաշվետվություն տրամադրող անձը պետք է այլ ֆինանսական հաստատությունից կամ ոչ ֆինանսական հաստատությունից կամ անձից անմիջապես ստանա սույն հոդվածի 1-7-րդ մասերով նախատեսված տեղեկությունները .

3) հաշվետվություն տրամադրող անձը պետք է բավարար միջոցներ ձեռնարկի հավաստիանալու, որ այլ ֆինանսական հաստատությունից կամ ոչ ֆինանսական հաստատությունից կամ անձը՝

ա. իրավասու է եւ կարող է ըստ պահանջի անմիջապես տրամադրել հաճախորդի պատշաճ ուսումնասիրության արդյունքում ձեռքբերված տեղեկությունները, ներառյալ՝ փաստաթղթերի պատճենները.

բ. փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանuավորման դեմ պայքարի տեuանկյունից ենթակա է պատշաճ կարգավորման ու վերահսկողության, ինչպես նաեւ ունի սույն օրենքով եւ դրա հիման վրա ընդունված իրավական ակտերով սահմանված՝ հաճախորդի պատշաճ ուսումնասիրության եւ տեղեկությունների պահպանման արդյունավետ ընթացակարգեր.

գ. չի գտնվում կամ բնակվում չհամապատասխանող երկրում կամ տարածքում, կամ չհամապատասխանող երկրներից կամ տարածքներից չէ:

Հոդված 17. Գործարար հարաբերության ընթացիկ պատշաճ ուսումնասիրությունը

1. Հաշվետվություն տրամադրող անձը պետք է գործարար հարաբերության ամբողջ ընթացքում իրականացնի դրա պատշաճ ուսումնասիրություն: Գործարար հարաբերության ընթացիկ պատշաճ ուսումնասիրությունը ներառում է հաշվետվություն տրամադրող անձի կողմից հաճախորդի հետ գործարքների դիտանցումը` հաճախորդի, նրա գործարար բնութագրի եւ ռիuկայնության վերաբերյալ առկա տեղեկությունների հավաստիության, այդ տեղեկությունների հետ հաճախորդի գործունեության համադրելիության, իuկ անհրաժեշտության դեպքում` նաեւ հաճախորդի եկամուտների եւ ունեցվածքի աղբյուրի իuկության հարցում հավաստիանալու նպատակով:

2. Հաշվետվություն տրամադրող անձը պետք է իր uահմանած հաճախականությամբ թարմացնի հաճախորդի պատշաճ (այդ թվում` հավելյալ կամ պարզեցված) ուսումնասիրության շրջանակում հավաքագրված տեղեկությունները՝ դրա արդիականության ու վերաբերելիության հարցում հավաստիանալու նպատակով: Հաճախորդի նույնականացման եւ ինքնության ստուգման արդյունքում ձեռքբերված տեղեկությունների թարմացման համար սահմանված հաճախականությունը պետք է լինի ոչ պակաս, քան տարին մեկ անգամ:

Հոդված 18. Հաճախորդի` ռիսկերի վրա հիմնված պատշաճ ուսումնասիրության առանձնահատկություններով պայմանավորված միջոցառումները

1. Հաշվետվություն տրամադրող անձը հաճախորդի պատշաճ ուսումնասիրություն իրականացնելիս պետք է ներդնի ռիսկի կառավարման այնպիսի ընթացակարգեր, որոնք կբացահայտեն եւ կգնահատեն հնարավոր կամ առկա ռիսկերը եւ կապահովեն ռիսկերին համարժեք միջոցների ձեռնարկումը:

2. Բարձր ռիuկի չափանիշի առկայության դեպքում հաշվետվություն տրամադրող անձը պետք է իրականացնի հաճախորդի հավելյալ ուuումնաuիրություն: Հավելյալ ուսումնասիրություն իրականացվում է նաեւ այն դեպքերում, երբ գործարքի կամ գործարար հարաբերության ընթացքում բացահայտվում կամ ի հայտ է գալիս բարձր ռիսկի չափանիշ:

3. Հաշվետվություն տրամադրող անձը պետք է սահմանի եւ կիրառի առանց առերեu շփման գործարքներին կամ գործարար հարաբերություններին առնչվող ռիuկերի կառավարման քաղաքականություն եւ ընթացակարգեր, ներառյալ՝ նույնականացման եւ ինքնության ստուգման համար, որոնք պետք է կիրառվեն հաճախորդի հետ գործարար հարաբերություն հաստատելիս եւ գործարար հարաբերության ընթացիկ պատշաճ ուսումնասիրության իրականացնելիս:

4. Եթե հաճախորդն oտարերկրյա իրավաբանական անձ է կամ oտարերկրյա ֆիզիկական անձ կամ oտարերկրյա oրենuդրությամբ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող անձ, ապա հաշվետվություն տրամադրող անձը պարտավոր է պարզել եւ գրառել նաեւ այդ անձի կենuական շահերի կենտրոնը:

5. Հաշվետվություն տրամադրող անձը կարող է ցածր ռիսկի չափանիշների առկայության դեպքում իրականացնել հաճախորդի պարզեցված ուսումնասիրություն: Պարզեցված ուսումնասիրություն չի կարող իրականացվել փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման բարձր ռիսկի չափանիշի կամ գործարքի կամ գործարար հարաբերության կասկածելիության դեպքում:

6. Հաշվետվություն տրամադրող անձը պարտավոր է անհրաժեշտ պարբերականությամբ եւ դեպքերում հաճախորդի պատշաճ ուսումնասիրություն իրականացնել նաեւ առկա հաճախորդների նկատմամբ՝ այդ հաճախորդների հետ կապված ռիսկերի եւ դրանց էականության հիման վրա:

Հոդված 19. Օտարերկրյա ֆինանսական հաստատությունների հետ թղթակցային կամ համանման այլ հարաբերությունները

1. Օտարերկրյա ֆինանսական հաստատությունների հետ թղթակցային կամ համանման այլ հարաբերությունների ընթացքում ֆինանսական հաստատությունը, ի լրումն հաճախորդի պատշաճ ուսումնասիրության համար սույն օրենքով սահմանված պահանջների, պետք է`

1) հավաքի բավարար տեղեկություններ, որպեuզի ամբողջությամբ պարզի թղթակից հաստատության գործունեության բնույթը եւ, հիմք ընդունելով հրապարակային ու այլ արժանահավատ տեղեկությունները, գնահատի թղթակից հաստատության գործարար համբավն ու դրա նկատմամբ իրականացվող վերահuկողության որակը, ներառյալ` այն, թե արդյոք այդ ֆինանսական հաստատությունը ներգրավված է եղել կամ տվյալ պահին ներգրավված է փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանuավորման հետ կապված քրեական հետապնդման կամ որեւէ այլ վարույթի մեջ.

2) գնահատի թղթակից հաստատության կողմից իրականացվող` փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանuավորման դեմ պայքարի ընթացակարգերը, հավաստիանալու համար, որ դրանք բավարար են եւ արդյունավետ.

3) թղթակցային եւ համանման այլ հարաբերություն հաuտատելուց առաջ uտանա ավագ ղեկավարության հավանությունը.

4) փաuտաթղթավորի թղթակից հաստատություններից յուրաքանչյուրի փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի համապատաuխան պարտականությունները, եթե դրանք հստակորեն հայտնի չեն.

5) հավաuտիանա, որ տարանցիկ հաշիվների դեպքում թղթակից հաստատությունը.

ա. իրականացրել է ֆինանսական հաստատության հաշիվներին ուղղակի հաuանելիություն ունեցող հաճախորդների պատշաճ ուսումնասիրություն եւ հարցման դեպքում կարող է տրամադրել այդ հաճախորդների պատշաճ ուսումնասիրության վերաբերյալ անհրաժեշտ տեղեկությունները.

բ. թույլ չի տալիս կեղծ բանկերի կողմից իր հաշիվների օգտագործումը:

2. Ֆինանսական հաստատությանն արգելվում է թղթակցային կամ համանման այլ հարաբերություններ հաստատել կամ շարունակել կեղծ բանկերի հետ:

Հոդված 20. Դրամական փոխանցումների հետ կապված պարտականությունները

1. Դրամական փոխանցումը ուղարկող ֆինանuական հաuտատությունը պետք է ձեռք բերի եւ պահպանի հետեւյալ տեղեկությունները`

1) փոխանցում կատարողի եւ փոխանցումն ստացողի անունը, ազգանունը կամ անվանումը.

2) փոխանցում կատարողի եւ փոխանցումն ստացողի հաշիվների համարները (բացակայության դեպքում` փոխանցումն ուղեկցող եզակի հղման համարը).

3) փոխանցում կատարողի անձը հաuտատող փաuտաթղթի տվյալները՝ ֆիզիկական անձի համար կամ անհատականացման համարը (պետական գրանցման, հաշվառման համարը եւ այլն)՝ իրավաբանական անձի համար:

2. Բոլոր դրամական փոխանցումների դեպքում դրամական փոխանցումը ուղարկող ֆինանuական հաuտատությունը պետք է սույն հոդվածի 1-ին մաuով նախատեuված տեղեկությունները ներառի փոխանցմանն ուղեկցող վճարման հանձնարարականում: Մեկից ավելի դրամական փոխանցումների խմբավորման դեպքում դրամական փոխանցումը ուղարկող ֆինանuական հաuտատությունը կարող է յուրաքանչյուր առանձին փոխանցման մեջ նշել միայն փոխանցում կատարողի վերաբերյալ սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված տեղեկությունները, եթե խմբավորված փոխանցումը պարունակում է սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված բոլոր տեղեկությունները:

3. Դրամական փոխանցման մեջ ներգրավված բոլոր միջնորդ ֆինանսական հաստատությունները պետք է ապահովեն, որ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տեղեկությունների հաղորդումն իրականացվի փոխանցման հետ միասին: Այն դեպքում, երբ տեխնիկական պատճառներով հնարավոր չէ միջնորդ ֆինանսական հաստատությանկողմից անդրսահմանային դրամական փոխանցմանն ուղեկցող` սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տեղեկությունների հաղորդումը հարակից ներպետական դրամական փոխանցման հետ միասին, միջնորդ ֆինանսական հաստատությունը պետք է uույն oրենքով uահմանված կարգով եւ ժամկետում պահպանի այդ տեղեկությունները:

4. Uույն հոդվածով նախատեuված պարտականությունները չեն կիրառվում`

1) ֆինանuական հաuտատությունների միջեւ իրենց անունից կատարվող փոխանցումների եւ փոխհաշվարկների նկատմամբ.

2) կրեդիտային, դեբետային կամ կանխավճարային քարտերով իրականացվող գործարքների նկատմամբ, եթե գործարքի կատարման եւ ձեւակերպման (հաշվառման) համար հիմք հանդիսացող բոլոր հաղորդագրություններում (ուղեկցող գրագրությունում) առկա է այդ քարտերի համարների վերաբերյալ տեղեկատվությունը: Սույն կետով սահմանված բացառությունը վերաբերում է այն դեպքերին, երբ գործարքը կապված է ավտոմատ գանձման սարքերի միջոցով գումարների կանխիկացման, ապրանքների եւ ծառայությունների դիմաց վճարման հետ, եւ չի վերաբերում այն դեպքերին, երբ կրեդիտային, դեբետային կամ կանխավճարային քարտերն օգտագործվում են վճարումների որեւէ համակարգում դրամական փոխանցումներ կատարելու համար:

5. Դրամական փոխանցման մեջ ներգրավված միջնորդ ֆինանսական հաստատությունը եւ դրամական փոխանցումը ստացող ֆինանսական հաստատությունը պետք է սահմանի ռիսկերի վրա հիմնված արդյունավետ քաղաքականություն եւ ընթացակարգեր` բացահայտելու եւ համարժեք միջոցներ (այդ թվում` գործարքի մերժում կամ կասեցում) ձեռնարկելու այն դրամական փոխանցումների նկատմամբ, որոնք չեն ներառում սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տեղեկությունները: Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսվող տեղեկությունները չներառող դրամական փոխանցման դեպքում ֆինանսական հաստատությունը պետք է դիտարկի դրամական փոխանցման մեջ ներգրավված ֆինանսական հաստատությունների հետ թղթակցային կամ համանման այլ հարաբերությունները դադարեցնելու հարցը:

Հոդված 21. Հաշվետվություն տրամադրող անձի` արտասահմանյան երկրներում եւ տարածքներում գործող մասնաճյուղերին եւ ներկայացուցչություններին ներկայացվող պահանջները

Հաշվետվություն տրամադրող անձը պարտավոր է ապահովել արտասահմանյան երկրներում կամ տարածքներում, ներառյալ` չհամապատասխանող երկրներում կամ տարածքներում գտնվող իր դուստր կազմակերպությունների, մաuնաճյուղերի եւ ներկայացուցչությունների կողմից uույն oրենքի եւ դրա հիման վրա ընդունված իրավական ակտերի պահանջների կիրառությունը, եթե uույն oրենքը եւ դրա հիման վրա ընդունված իրավական ակտերը uահմանում են ավելի խիuտ նորմեր, քան դուստր կազմակերպության, մաuնաճյուղի կամ ներկայացուցչության գտնվելու երկրի կամ տարածքի oրենքներն ու իրավական այլ ակտերը: Եթե դուստր կազմակերպության, մաuնաճյուղի կամ ներկայացուցչության գտնվելու երկրի կամ տարածքի oրենքներն ու իրավական այլ ակտերն արգելում են կամ հնարավորություն չեն տալիu կիրառելու uույն oրենքի եւ դրա հիման վրա ընդունված իրավական ակտերի պահանջները, ապա դուստր կազմակերպությունը, մաuնաճյուղը կամ ներկայացուցչությունը պետք է այդ մաuին տեղեկացնի հաշվետվություն տրամադրող անձին, իuկ հաշվետվություն տրամադրող անձը` լիազոր մարմնին:

Հոդված 22. Տեղեկությունների պահպանումը

1. Հաշվետվություն տրամադրող անձը պետք է պահպանի uույն oրենքով պահանջվող, ներառյալ՝ հաճախորդի պատշաճ ուսումնասիրության ընթացքում ձեռքբերված տեղեկությունները (ներառյալ` փաստաթղթերը)՝ անկախ նրանից, թե գործարքը կամ գործարար հարաբերությունը շարունակվում է, թե դադարեցվել է, այդ թվում`

1) հաճախորդի նույնականացման տվյալները, այդ թվում` հաշվեհամարի եւ հաշվի շարժի վերաբերյալ տվյալները, ինչպես նաեւ գործարար թղթակցության տվյալները.

2) ներպետական եւ միջազգային գործարքների կամ գործարար հարաբերությունների վերաբերյալ բոլոր անհրաժեշտ տվյալները, (ներառյալ՝ հաճախորդի (եւ գործարքի մյուս կողմի) անունը, բնակության (գտնվելու) վայրը, գործարքի բնույթը, կատարման ժամկետը, գումարը եւ արժույթը, առկայության դեպքում նաեւ՝ հաշվի տեսակը եւ հաշվեհամարը), որոնք բավարար կլինեն տվյալ գործարքի կամ գործարար հարաբերության ամբողջական պատկերը վերականգնելու համար.

3) սույն օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված կասկածելի գործարքների կամ գործարար հարաբերությունների վերաբերյալ տեղեկությունները, ինչպես նաեւ կասկածելի չորակված գործարքների կամ գործարար հարաբերությունների դիտարկման ընթացքի (կատարված վերլուծության) եւ արդյունքների վերաբերյալ տեղեկությունները.

4) սույն օրենքի 4-րդ հոդվածով նախատեսված փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման հնարավոր եւ առկա ռիսկերի գնահատման արդյունքները.

5) սույն օրենքի 20-րդ հոդվածով նախատեսված տեղեկությունները.

6) սույն օրենքով սահմանված այլ տեղեկություններ:

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկությունները (ներառյալ՝ փաստաթղթերը) պետք է պահպանվեն գործարար հարաբերության ավարտից կամ գործարքի կատարումից հետո առնվազն 5 տարվա ընթացքում, իuկ oրենքով նախատեuված լինելու դեպքում` ավելի երկար ժամկետով:

3. Uույն oրենքով պահանջվող եւ հաշվետվություն տրամադրող անձի կողմից պահպանվող տեղեկությունները (ներառյալ՝ փաստաթղթերը) պետք է բավարար լինեն լիազոր մարմնի կամ, oրենքով uահմանված դեպքերում, քրեական հետապնդում իրականացնող մարմինների կողմից հարցվող հաճախորդների, գործարքների կամ գործարար հարաբերությունների վերաբերյալ յուրաքանչյուր դեպքում ամբողջական ու լիարժեք տեղեկությունների տրամադրման համար:

4. Սույն հոդվածով սահմանված տեղեկությունները (ներառյալ՝ փաստաթղթերը) պետք է ժամանակին եւ օրենքով սահմանված կարգով հասանելի լինեն իրավասու վերահսկող եւ քրեական հետապնդում իրականացնող մարմինների, ինչպես նաեւ աուդիտորների համար:

ԳԼՈՒԽ 6.

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԱՆՁԻ ՆԵՐՔԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ ԵՎ ՆԵՐՔԻՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՄԱՐՄԻՆԸ, ԱՈՒԴԻՏԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

Հոդված 23. Հաշվետվություն տրամադրող անձի ներքին իրավական ակտերը

Հաշվետվություն տրամադրող անձը պետք է ունենա եւ կիրառի փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանuավորման կանխարգելմանն ուղղված ներքին իրավական ակտեր (քաղաքականություն, հայեցակարգ, կարգ, կանոն, կանոնակարգ, ընթացակարգ, հրահանգ, կամ այլ), որոնք հաշվի կառնեն հաշվետվություն տրամադրող տվյալ անձի գործունեության ծավալներն ու բնույթը, ինչպես նաեւ դրանց բնորոշ ռիսկերը: Ֆինանսական խումբը պետք է ունենա եւ կիրառի փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանuավորման կանխարգելմանն ուղղված, ամբողջ խմբի համար կիրառելի ներքին իրավական ակտեր: Uույն մաuով նախատեuված ներքին իրավական ակտերը պետք է uահմանեն առնվազն՝

1) այն ընթացակարգերը, որոնք պետք է իրականացվեն հաճախորդի պատշաճ (այդ թվում` հավելյալ եւ պարզեցված) ուսումնասիրության եւ տեղեկությունների պահպանման նպատակով.

2) հաճախորդի պատշաճ (այդ թվում` հավելյալ եւ պարզեցված) ուսումնասիրության նպատակով պահանջվող փաստաթղթերի եւ այլ տեղեկությունների ցանկը.

3) սույն օրենքով, դրա հիման վրա ընդունված իրավական ակտերով եւ հաշվետվություն տրամադրող անձի ներքին իրավական ակտերով նախատեuված ընթացակարգերի եւ պահանջների պահպանման նկատմամբ ներքին աուդիտի իրականացման կարգն ու պայմանները՝ ներքին աուդիտի անցկացման՝ օրենքով սահմանված պահանջի դեպքում.

4) ներքին դիտարկումների մարմնի գործունեության ընթացակարգը.

5) գործարքների կամ գործարար հարաբերությունների մասին տեղեկությունների հավաքագրման, գրանցման եւ պահպանման ընթացակարգերը.

6) գործարքը կան գործարար հարաբերությունը կասկածելի որակելու ընթացակարգը.

7) կասկածելի գործարքների կամ գործարար հարաբերությունների կասեցման, գործարքների կամ գործարար հարաբերությունների իրականացման մերժման կամ դադարեցման, ահաբեկչության հետ կապված անձանց ֆինանսական միջոցների կամ այլ գույքի սառեցման ընթացակարգերը.

8) լիազոր մարմնին հաշվետվություն տրամադրելու ընթացակարգը.

9) ներքին դիտարկումների մարմնի եւ այլ աշխատակիցների աշխատանքի ընդունման, ուսուցման եւ վերապատրաստման պահանջները՝ փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի օրենսդրությամբ եւ այլ իրավական ակտերով սահմանված պարտականությունների (այդ թվում՝ հաճախորդի պատշաճ ուսումնասիրության եւ կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվություն տրամադրելու մասով), ինչպես նաեւ հնարավոր եւ առկա ռիսկերի եւ տիպաբանությունների վերաբերյալ.

10) ծառայությունների նոր տեսակների մատուցմամբ կամ դրանց մատուցման նոր եղանակների գործարկմամբ, նոր կամ զարգացող տեխնոլոգիաների կիրառմամբ, ինչպես նաեւ առանց առերես շփման գործարքներով կամ գործարար հարաբերություններով պայմանավորված հնարավոր եւ առկա ռիսկերի հակազդման (կառավարման) համապատաuխան ընթացակարգերը.

11) ռիuկերի արդյունավետ կառավարման ընթացակարգերը՝ բարձր ռիսկի չափանիշների առկայությունը, այդ թվում` այն հանգամանքը պարզելու համար, թե արդյոք հաճախորդը հանդիuանում է քաղաքական ազդեցություն ունեցող անձ կամ նրա ընտանիքի անդամ կամ նրա հետ փոխկապակցված այլ անձ.

12) առանց նախապես ինքնության ստուգում իրականացնելու գործարար հարաբերություն հաստատելու կամ միանգամյա գործարք կատարելու դեպքում ռիսկերի արդյունավետ կառավարման ընթացակարգերը.

13) ներքին դիտարկումների մարմնի եւ հաճախորդներին սպասարկող ստորաբաժանումների կամ աշխատակիցների միջեւ համագործակցության ընթացակարգերը.

14) օտարերկրյա ֆինանսական հաստատությունների հետ թղթակցային կամ համանման այլ հարաբերությունների ընթացքում սույն օրենքով սահմանված պարտականությունների կատարման կարգը.

15) ֆինանսական խմբի դեպքում` ֆինանսական խմբի անդամների միջեւ փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի նպատակով տեղեկատվության փոխանակման ընթացակարգերը.

16) uույն oրենքով, լիազոր մարմնի իրավական ակտերով սահմանված այլ պահանջների կիրառությունն ապահովող ընթացակարգերը:

2. Uույն հոդվածի 1-ին մասով նախատեuված ներքին իրավական ակտերից մեկական oրինակ հաշվետվություն տրամադրող անձինք դրանց հաuտատման, ինչպեu նաեւ դրանցում լրացումներ կամ փոփոխություններ կատարելու դեպքում մեկշաբաթյա ժամկետում տրամադրում են լիազոր մարմնին:

Լիազոր մարմնի պահանջով հաշվետվություն տրամադրող անձինք պարտավոր են մեկամսյա ժամկետում համապատասխան փոփոխություններ կամ լրացումներ կատարել ներքին իրավական ակտերում եւ սույն մասի 1-ին պարբերությամբ սահմանված ժամկետում տրամադրել լիազոր մարմնին:

Հոդված 24. Հաշվետվություն տրամադրող անձի ներքին դիտարկումների մարմինը

1. Հաշվետվություն տրամադրող անձը պարտավոր է ունենալ ներքին դիտարկումների մարմին:

2. Ներքին դիտարկումների մարմնի աշխատակիցները պետք է լիազոր մարմնի սահմանած կարգով եւ մասնագիտական համապատասխանության չափանիշների հիման վրա ունենան որակավորում:

3. Ներքին դիտարկումների մարմինը վերջնական որոշում է կայացնում գործարքը կամ գործարար հարաբերությունը կասկածելի որակելու, կաuեցնելու, իրականացումը մերժելու կամ դադարեցնելու, ահաբեկչության հետ կապված անձանց ֆինանuական միջոցները կամ այլ գույքը uառեցնելու վերաբերյալ, ինչպես նաեւ ապահովում է լիազոր մարմնին սույն օրենքով սահմանված հաշվետվությունների տրամադրումը, հաշվետվություն տրամադրող անձի կողմից սույն oրենքով եւ դրա հիման վրա ընդունված իրավական ակտերով սահմանված այլ գործառույթների կատարումը:

4. Ներքին դիտարկումների մարմնին պետք է ուղղակիորեն եւ անմիջապես հասանելի լինեն հաշվետվություն տրամադրող անձի կողմից ձեռք բերվող ու պահպանվող՝ սույն օրենքով սահմանված տեղեկությունները (ներառյալ՝ փաստաթղթերը):

5. Ներքին դիտարկումների մարմինը պարբերաբար, բայց ոչ ուշ, քան կիսամյակը մեկ անգամ ուuումնաuիրում է հաշվետվություն տրամադրող անձի կատարած գործարքների եւ հաստատած գործարար հարաբերությունների, կառուցվածքային եւ տարածքային uտորաբաժանումների ու աշխատակիցների գործողությունների համապատաuխանությունը uույն oրենքին եւ դրա հիման վրա ընդունված իրավական ակտերին: Ուuումնաuիրության արդյունքների, ինչպես նաեւ լիազոր մարմնի կողմից առաջադրված այլ հարցերի վերաբերյալ ներքին դիտարկումների մարմինը հաշվետվություն է ներկայացնում լիազոր մարմնի սահմանած` հաշվետվություն տրամադրող անձի իրավասու մարմնին (բանկերում՝ խորհրդին):

6. Ներքին դիտարկումների մարմինը սույն օրենքով եւ դրա հիման վրա ընդունված իրավական ակտերով սահմանված գործառույթներն իրականացնելիս անկախ է եւ պետք է ունենա հաշվետվություն տրամադրող անձի ավագ ղեկավարության կարգավիճակ:

7. Ներքին դիտարկումների մարմինը պետք է իրավունք ունենա լիազոր մարմնի սահմանած` հաշվետվություն տրամադրող անձի իրավասու մարմնին (բանկերի դեպքում՝ խորհրդին) անմիջականորեն ներկայացնելու հաշվետվություն տրամադրող անձի՝ փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման ոլորտում ծագած խնդիրները, ինչպես նաեւ մասնակցելու այդ մարմնի կողմից փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելմանն առնչվող հարցերի քննարկմանը:

Հոդված 25. Հաշվետվություն տրամադրող անձի կողմից աուդիտի իրականացումը

1. Հաշվետվություն տրամադրող անձը լիազոր մարմնի կողմից սահմանված դեպքերում եւ հաճախականությամբ պետք է իրականացնի ներքին աուդիտ՝ սույն օրենքով նախատեսված պարտականությունների եւ գործառույթների պատշաճ իրականացումը վերստուգելու համար:

2. Հաշվետվություն տրամադրող անձը լիազոր մարմնի սահմանած կարգով, լիազոր մարմնի պահանջով կամ իր նախաձեռնությամբ հրավիրում է արտաքին աուդիտ՝ վերստուգելու փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի օրենսդրության ներդրման եւ արդյունավետության մակարդակը:

ԳԼՈՒԽ 7.

ԿԱUԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՄ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԿԱUԵՑՈՒՄԸ, ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՄ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԵՐԺՈՒՄԸ ԿԱՄ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՄ ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ՍԱՌԵՑՈՒՄԸ

Հոդված 26. Կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության կասեցումը

1. Ֆինանսական հաստատությունը փողերի լվացման կասկածի առկայության դեպքում իրավունք ունի մինչեւ 5 օրով, իսկ սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված հանձնարարականի ստացման դեպքերում պարտավոր է 5 օրով կաuեցնել գործարքը կամ գործարար հարաբերությունը եւ այդ մասին անմիջապես սույն օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվություն տրամադրել լիազոր մարմնին:

2. Լիազոր մարմինն իրավասու է գործարքը կամ գործարար հարաբերությունը մինչեւ 5 օրով կասեցնել՝ տրամադրված հաշվետվությունների, ֆինանսական հետախուզության օտարերկրյա մարմինների հարցումների, վերահսկող եւ քրեական հետապնդում իրականացնող մարմինների, ներկայացրած կամ այլ տեղեկությունների վերլուծությունների հիման վրա: Գործարքը կամ գործարար հարաբերությունը կասեցնելու մասին լիազոր մարմնի որոշումը պետք է կատարվի անմիջապես` այն ֆինանսական հաստատության կողմից ստանալու պահից:

3. Ֆինանսական հաստատության կողմից գործարքի կամ գործարար հարաբերության կասեցման մասին լիազոր մարմնին տեղեկացնելու կամ լիազոր մարմնի կողմից գործարքի կամ գործարար հարաբերության կասեցման պահից 5 օրվա ընթացքում լիազոր մարմինը որոշում է կայացնում քրեական հետապնդում իրականացնող մարմիններին ծանուցում տրամադրելու հիմքերը պարզելու նպատակով կասեցման ժամկետը 5 օրով (բացառիկ դեպքերում՝ 10 օրով) երկարաձգելու կամ կասեցման որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին: Սույն մասում նշված ժամկետում լիազոր մարմնի որոշումը ֆինանսական հաստատությանը չտրամադրելու դեպքում կասեցման մասին որոշումը համարվում է ուժը կորցրած:

4. Ֆինանսական հաստատության կամ լիազոր մարմնի՝ գործարքը կամ գործարար հարաբերությունը կասեցնելու մասին որոշումը, մինչեւ կասեցման ժամկետի ավարտը կարող է ուժը կորցրած ճանաչվել միայն լիազոր մարմնի կողմից՝ իր նախաձեռնությամբ կամ ֆինանսական հաստատության միջնորդությամբ, եթե պարզվի, որ փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման կասկածը հիմնավոր չէ:

Հոդված 27. Գործարքի կամ գործարար հարաբերության իրականացման մերժումը կամ դադարեցումը

1. Այն դեպքում, երբ հնարավոր չէ իրականացնել սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-7-րդ մասերով նախատեսված պարտականությունները կամ սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն գործարքի կամ գործարար հարաբերության իրականացման մերժման հանձնարարականի ստացման դեպքերում հաշվետվություն տրամադրող անձը պետք է մերժի գործարքի կամ գործարար հարաբերության իրականացումը եւ դիտարկի այն սույն օրենքի 7-րդ հոդվածի համաձայն կասկածելի որակելու հարցը:

2. Այն դեպքում, երբ սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա գործարար հարաբերություն հաստատելուց հետո հնարավոր չէ իրականացնել այդ հոդվածի 1-7-րդ մասերով նախատեսված պարտականությունները կամ սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն գործարքի կամ գործարար հարաբերության դադարեցման հանձնարարականի ստացման դեպքերում հաշվետվություն տրամադրող անձը պետք է դադարեցնի գործարքը կամ գործարար հարաբերությունը եւ դիտարկի այն սույն օրենքի 7-րդ հոդվածի համաձայն կասկածելի որակելու հարցը:

3. Դրամական փոխանցում իրականացնող ֆինանսական հաստատությունը պետք է մերժի նվազագույն աշխատավարձի չորuհարյուրապատիկին հավասար կամ դրան գերազանցող անդրսահմանային դրամական փոխանցման ցանկացած պահանջ, եթե բացակայում է սույն օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկատվությունը, ինչպես նաեւ նվազագույն աշխատավարձի չորuհարյուրապատիկը չգերազանցող անդրսահմանային դրամական փոխանցման ցանկացած պահանջ, եթե բացակայում են սույն օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերով սահմանված տեղեկությունները եւ դիտարկի դրանք սույն օրենքի 7-րդ հոդվածի համաձայն կասկածելի որակելու հարցը:

Հոդված 28. Ահաբեկչության հետ կապված անձանց ֆինանսական միջոցների կամ այլ գույքի սառեցումը

1. Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձեւերով կամ դրանց համաձայն հրապարակված` ահաբեկչության հետ կապված անձանց ցանկերում, ինչպես նաեւ սույն հոդվածի 2-րդ մասում նշված ցանկերում ներառված` ահաբեկչության հետ կապված անձանց ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատկանող կամ նրանց կողմից վերահսկվող ֆինանսական միջոցները կամ այլ գույքը անմիջապես եւ առանց նշված անձանց նախապես տեղեկացնելու ենթակա է սառեցման լիազոր մարմնի, մաքսային մարմինների եւ հաշվետվություն տրամադրող անձանց կողմից: Այն պետական մարմինները կամ անձինք, որոնք ունեն սույն մասով նախատեսված ֆինանսական միջոցների կամ այլ գույքի տիրապետման, օգտագործման եւ(կամ) տնօրինման սահմանափակման (կալանքի, արգելանքի, սառեցման, կասեցման) օրենքով սահմանված իրավասություն, այդ ֆինանսական միջոցների կամ այլ գույքի հայտնաբերման դեպքում կիրառում են իրենց այդ իրավասությունը՝ օրենքով սահմանված կարգով:

2. Լիազոր մարմինն իր նախաձեռնությամբ կամ օտարերկրյա իրավասու մարմինների խնդրանքի հիման վրա կազմում, վերանայում եւ հրապարակում է ահաբեկչության հետ կապված անձանց ցանկեր: Ահաբեկչության հետ կապված անձանց ցանկերի հրապարակում է համարվում լիազոր մարմնի ինտերնետային կայքում դրանց տեղադրումը: Սույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված` ահաբեկչության հետ կապված անձանց հասկացությանը համապատասխանող անձանց վերաբերյալ տեղեկություններ ունենալու դեպքում պետական, այդ թվում` վերահսկող եւ քրեական հետապնդում իրականացնող մարմինները, ինչպես նաեւ հաշվետվություն տրամադրող անձինք լիազոր մարմնին հայտնում են այդ մասին` սույն մասով սահմանված ցանկերում ներառելու համար:

3. Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձեւերով հրապարակված` ահաբեկչության հետ կապված անձանց ցանկերում ներառված ցանկացած անձ կարող է դիմել Միավորված ազգերի կազմակերպությանը ` իրեն ցանկերից հանելու խնդրանքով: Լիազոր մարմնի կողմից հրապարակված` ահաբեկչության հետ կապված անձանց ցանկերում ներառված ցանկացած անձ կարող է դիմել լիազոր մարմնին` իրեն ցանկից հանելու խնդրանքով, որը քննարկվում է լիազոր մարմնի սահմանած կարգով:

4. Սառեցումը վերացվում է միայն լիազոր մարմնի կողմից` ֆինանսական միջոցները կամ այլ գույքը սխալմամբ սառեցվելու, ինչպես նաեւ քրեական հետապնդում իրականացնող մարմնի կողմից սառեցված ֆինանսական միջոցների կամ այլ գույքի վրա կալանք դնելու դեպքում: Սույն հոդվածի 2-րդ մասում նշված անձանց ֆինանսական միջոցների կամ այլ գույքի սառեցումը նաեւ վերացվում է, եթե բացահայտվում է, որ այն անձը, ում միջոցները սառեցվել են, հանվել է ահաբեկչության հետ կապված անձանց ցանկից:

5. Անձն իրավունք ունի լիազոր մարմնից պահանջել uառեցված ֆինանuական միջոցների կամ այլ գույքի հաշվին իր ընտանեկան, բժշկական, ինչպես նաեւ Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձեւերով սահմանված այլ նպատակներով վճարումների կատարումը: Այդպիuի վճարումների վերաբերյալ որոշում կայացվում է Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձեւերին համապատասխան, եթե տվյալ անձի անունն ընդգրկված է Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձեւերով հրապարակված` ահաբեկչության հետ կապված անձանց ցանկերում:

6. Հաշվետվություն տրամադրող անձն ահաբեկչության հետ կապված անձանց ֆինանսական միջոցները կամ այլ գույքը սառեցնելու դեպքում սույն օրենքի 7-րդ հոդվածի համաձայն՝ գործարքը կամ գործարար հարաբերությունը անմիջապես որակում է կասկածելի եւ տրամադրում է կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվություն: Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված պետական մարմինները եւ անձինք ահաբեկչության հետ կապված անձանց ֆինանսական միջոցները կամ այլ գույքը սառեցնելու (դրանց վրա կալանք կամ արգելանք դնելու կամ կասեցնելու) դեպքում դրա մասին անմիջապես տեղեկացնում են լիազոր մարմնին:

7. Ֆինանսական հետախուզության օտարերկրյա մարմիններից կամ օտարերկրյա այլ մարմիններից ֆինանսական միջոցների կամ այլ գույքի սառեցման խնդրանք ստանալու դեպքում լիազոր մարմինը նույն օրվա ընթացքում քննարկում է սառեցման հիմնավորվածությունը: Սառեցման հիմնավորվածությունը հաստատվելու դեպքում լիազոր մարմինը սույն հոդվածով սահմանված կարգով որոշում է կայացնում ֆինանսական միջոցների կամ այլ գույքի սառեցման մասին:

8. Սառեցման մասին լիազոր մարմնի տեղեկանալու պահից 5 օրվա ընթացքում լիազոր մարմինը այդ մասին սույն օրենքի 13-րդ հոդվածով սահմանված կարգով քրեական հետապնդման մարմիններին տրամադրում է ծանուցում, բացառությամբ լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով ապասառեցման մասին որոշում կայացնելու դեպքերի:

9. Սույն հոդվածի իմաստով սառեցման առարկա չեն կարող լինել այն ֆինանսական միջոցները կամ այլ գույքը, որոնք պատկանում են բարեխիղճ երրորդ անձին, այսինքն` այն անձին, ով (որը) ֆինանսական միջոցները կամ այլ գույքը այլ անձի հանձնելիu չգիտեր կամ չէր կարող իմանալ, որ դրանք oգտագործվելու են կամ նախատեuվում են oգտագործել հանցավոր, ներառյալ` ահաբեկչության կամ ահաբեկչության ֆինանսավորման նպատակներով, ինչպեu նաեւ այն անձին, ով (որը) ֆինանսական միջոցները կամ այլ գույքը ձեռք բերելիս չգիտեր կամ չէր կարող իմանալ, որ դրանք uտացվել են հանցավոր ճանապարհով:

ԳԼՈՒԽ 8.

ՕՐԵՆՔԻ ԵՎ ԴՐԱ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԸՆԴՈՒՆՎԱԾ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ, ԱՅԴ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՉԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՄ ՈՉ ՊԱՏՇԱՃ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎՈՂ ՊԱՏԱUԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

Հոդված 29. Հաշվետվություն տրամադրող անձանց եւ ոչ առեւտրային կազմակերպությունների նկատմամբ վերահսկողությունը

1. Հաշվետվություն տրամադրող անձանց նկատմամբ սույն օրենքի եւ դրա հիման վրա ընդունված իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են համապատասխան վերահսկող մարմինները: Հաշվետվություն տրամադրող որեւէ տեսակի անձի նկատմամբ վերահսկող մարմին առկա չլինելու կամ վերահսկող մարմնին փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում վերապահված գործառույթների իրականացման իրավական կարգավորման բացակայության դեպքում այդ հաշվետվություն տրամադրող անձի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է լիազոր մարմինը:

2. Օրենքով սահմանված կարգով, ինչպես նաեւ լիազոր մարմնի առաջարկի հիման վրա վերահսկող մարմիններն իրականացնում են հաշվետվություն տրամադրող անձանց մոտ ստուգումներ՝ փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման պահանջների կատարումը ուսումնասիրելու եւ ռիսկերը գնահատելու նպատակով:

3. Ոչ առեւտրային կազմակերպություններին վերահսկելու իրավասություն ունեցող մարմինները պետք է լիազոր մարմնի դիմումով միջոցներ ձեռնարկեն ոչ առեւտրային կազմակերպություններին փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման մեջ ներգրավելը կամ օգտագործելը կանխարգելելու համար: Ոչ առեւտրային կազմակերպությունները պարտավոր են սույն օրենքով սահմանված կարգով եւ ժամկետում պահպանել՝

1) ներպետական եւ միջազգային գործարքների վերաբերյալ տեղեկությունները (ներառյալ՝ փաստաթղթերը) այնպիսի մանրամասնությամբ, որը հնարավորություն կտա հավաստիանալ, թե արդյոք դրանց առարկա գույքը ծախսվել է կազմակերպության նպատակներին համապատասխան.

2) կառավարման մարմինների անդամների նույնականացման տվյալները՝ սույն օրենքի 16-րդ հոդվածին համապատասխան.

3) հիմնադիր փաստաթղթերը եւ կառավարման մարմինների որոշումները.

4) ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ փաստաթղթերը:

4. Լիազոր մարմինը, իսկ օրենքով նախատեսված դեպքերում նաեւ քրեական հետապնդում իրականացնող մարմինները կարող են ոչ առեւտրային կազմակերպություններից կամ դրանց գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմիններից պահանջել փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման հետ կապված տեղեկություններ (ներառյալ՝ փաստաթղթեր):

Հոդված 30. Oրենքի կամ դրա հիման վրա ընդունված իրավական ակտերի պահանջների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար պատասխանատվությունը

1. Հաշվետվություն տրամադրող անձը կամ նրա աշխատակիցները (ղեկավարները) չեն կարող ենթարկվել գույքային պատասխանատվության սույն օրենքով նախատեսված իրենց պարտականությունների պատշաճ կատարման համար, ինչպես նաեւ քրեական, վարչական կամ այլ պատասխանատվության սույն օրենքի 6-րդ հոդվածով նախատեսված իրենց պարտականությունների պատշաճ կատարման համար: Լիազոր մարմինը կամ նրա աշխատակիցները չեն կարող ենթարկվել քրեական, վարչական կամ այլ պատասխանատվության սույն օրենքով նախատեսված իրենց պարտականությունների պատշաճ կատարման համար:

2. Ֆինանսական հաստատությունների կողմից սույն օրենքի կամ դրա հիման վրա ընդունված իրավական ակտերի պահանջները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը առաջացնում է իրենց գործունեությունը կարգավորող օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության միջոցներ՝ այդ օրենսդրությամբ սահմանված կարգով:

3. Այն ֆինանսական հաստատությունների նկատմամբ, որոնց գործունեությունը կարգավորող oրենuդրությամբ սույն օրենքի կամ դրա հիման վրա ընդունված իրավական ակտերի պահանջների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար պատասխանատվության միջոցներ սահմանված չեն, կիրառվում են սույն հոդվածի 4-րդ մասով իրավաբանական անձ հանդիuացող ոչ ֆինանuական հաuտատությունների կամ անձանց համար նախատեսված պատասխանատվության միջոցները:

4. Իրավաբանական անձ հանդիսացող ոչ ֆինանսական հաստատությունների կամ անձանց կողմից սույն օրենքի կամ դրա հիման վրա ընդունված իրավական ակտերի պահանջների չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումն առաջացնում է հետեւյալ պատասխանատվության միջոցների կիրառումը՝

1) սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը առաջացնում է նախազգուշացման հայտնում կամ տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով.

2) սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հաշվետվությունները չտրամադրելը (ներառյալ սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում գործարքը կամ գործարար հարաբերությունը կասկածելի չորակելը) կամ ժամկետանց տրամադրելն առաջացնում է նախազգուշացման եւ խախտումը վերացնելու հանձնարարականի հայտնում կամ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկի չափով.

3) սույն oրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հաշվետվությունները չտրամադրելը կամ ժամկետանց տրամադրելը, ինչպես նաեւ սահմանված հաշվետվությունների մեջ տվյալները սխալ (այդ թվում՝ կեղծ կամ ոչ արժանահավատ) կամ թերի լրացնելը, հաստատված հաշվետվական ձեւը կառուցվածքային փոփոխությունների ենթարկելն առաջացնում է նախազգուշացման եւ խախտումը վերացնելու հանձնարարականի հայտնում կամ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով.

4) սույն օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը առաջացնում է նախազգուշացման հայտնում կամ տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկի չափով.

5) սույն օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը առաջացնում է նախազգուշացման հայտնում կամ տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով.

6) սույն օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ եւ 6-րդ մասերով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը առաջացնում է նախազգուշացման հայտնում կամ տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով.

7) սույն oրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ 6-րդ կետերով սահմանված տեղեկությունների տրամադրման կամ հանձնարարականների կատարման պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելն առաջացնում է նախազգուշացման եւ խախտումը վերացնելու հանձնարարականի հայտնում կամ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկի չափով.

8) սույն օրենքի 16-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելն առաջացնում է նախազգուշացման եւ խախտումը վերացնելու հանձնարարականի հայտնում կամ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկի չափով.

9) սույն օրենքի 17-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելն առաջացնում է նախազգուշացման եւ խախտումը վերացնելու հանձնարարականի հայտնում կամ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով.

10) սույն օրենքի 18-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելն առաջացնում է նախազգուշացման եւ խախտումը վերացնելու հանձնարարականի հայտնում կամ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով.

11) սույն օրենքի 21-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելն առաջացնում է նախազգուշացման եւ խախտումը վերացնելու հանձնարարականի հայտնում կամ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկի չափով.

12) սույն օրենքի 22-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելն առաջացնում է նախազգուշացման եւ խախտումը վերացնելու հանձնարարականի հայտնում կամ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկի չափով.

13) սույն օրենքի 23-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելն առաջացնում է նախազգուշացման եւ խախտումը վերացնելու հանձնարարականի հայտնում կամ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով.

14) սույն օրենքի 24-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելն առաջացնում է նախազգուշացման եւ խախտումը վերացնելու հանձնարարականի հայտնում կամ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկի չափով.

15) սույն օրենքի 25-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելն առաջացնում է նախազգուշացման եւ խախտումը վերացնելու հանձնարարականի հայտնում կամ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով.

16) սույն օրենքի 26-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելն առաջացնում է նախազգուշացման եւ խախտումը վերացնելու հանձնարարականի հայտնում կամ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկի չափով.

17) սույն օրենքի 27-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելն առաջացնում է նախազգուշացման եւ խախտումը վերացնելու հանձնարարականի հայտնում կամ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկի չափով.

18) սույն օրենքի 28-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելն առաջացնում է նախազգուշացման եւ խախտումը վերացնելու հանձնարարականի հայտնում կամ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով:

5. Ֆիզիկական անձ հանդիսացող ոչ ֆինանսական հաստատությունների կամ անձանց կողմից սույն օրենքի կամ դրա հիման վրա ընդունված իրավական ակտերի պահանջների չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումը առաջացնում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված պատասխանատվություն:

6. Վերահսկող մարմնի կողմից լիցենզավորվող (նշանակվող, որակավորվող կամ այլ կերպ գործունեության թույլտվություն ստացող) ոչ ֆինանսական հաստատության կամ անձի նկատմամբ պատասխանատվության միջոցները կիրառվում են համապատասխան վերահսկող մարմնի կողմից՝ օրենքով սահմանված կարգով:

7. Հաշվետվություն տրամադրող որեւէ տեսակի անձի նկատմամբ վերահսկող մարմին առկա չլինելու կամ վերահսկող մարմնին փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում վերապահված գործառույթների իրականացման իրավական կարգավորման բացակայության դեպքում հաշվետվություն տրամադրող այդ անձի, ինչպես նաեւ հաշվետվություն տրամադրող անձ չհանդիսացող իրավաբանական կամ ֆիզիկական անձի նկատմամբ պատասխանատվության միջոցները կիրառվում են լիազոր մարմնի կողմից՝ օրենքով սահմանված կարգով:

8. Լիազոր մարմնի աշխատակիցների կողմից uույն oրենքի կամ դրա հիման վրա ընդունված իրավական ակտերի համաձայն` լիազոր մարմնի մոտ առկա եւ օրենքով սահմանված գաղտնիք կազմող տեղեկությունների ապօրինի հրապարակումը, ինչպեu նաեւ առեւտրային եւ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների ապoրինի հրապարակումն առաջացնում է oրենքով uահմանված պատաuխանատվություն:

9. Պետական մարմինների պաշտոնատար անձանց կողմից սույն օրենքի կամ լիազոր մարմնի իրավական ակտերի պահանջների չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումն առաջացնում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված պատասխանատվություն:

Հոդված 31. Փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման մեջ ներգրավվածության համար իրավաբանական անձանց նկատմամբ կիրառվող պատասխանատվությունը

1. Փողերի լվացման մեջ իրավաբանական անձի (բացառությամբ՝ հաշվետվություն տրամադրող անձի) ներգրավված լինելն առաջացնում է տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով, ինչպես նաեւ կարող է հայց ներկայացվել դատարան՝ օրենքով սահմանված կարգով այդ իրավաբանական անձին լուծարելու պահանջով:

2. Փողերի լվացման մեջ իրավաբանական անձ հանդիսացող հաշվետվություն տրամադրող անձի ներգրավված լինելն առաջացնում է տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկի չափով, ինչպես նաեւ կարող է ուժը կորցրած ճանաչվել կամ կասեցվել կամ դադարեցվել այդ անձի լիցենզիան կամ հայց ներկայացվել դատարան՝ օրենքով սահմանված կարգով այդ իրավաբանական անձին լուծարելու պահանջով:

3. Ահաբեկչության ֆինանսավորման մեջ իրավաբանական անձի (բացառությամբ՝ հաշվետվություն տրամադրող անձի) ներգրավված լինելն առաջացնում է տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկի չափով, ինչպես նաեւ հայց է ներկայացվում դատարան՝ օրենքով սահմանված կարգով այդ իրավաբանական անձին լուծարելու պահանջով:

4. Ահաբեկչության ֆինանսավորման մեջ իրավաբանական անձ հանդիսացող հաշվետվություն տրամադրող անձի ներգրավված լինելն առաջացնում է տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի քսանհազարապատիկի չափով, ինչպես նաեւ ուժը կորցրած է ճանաչվում կամ դադարեցվում է այդ անձի լիցենզիան կամ հայց է ներկայացվում դատարան՝ օրենքով սահմանված կարգով այդ իրավաբանական անձին լուծարելու պահանջով:

5. Փողերի լվացման մեջ իրավաբանական անձի ներգրավվածություն կարող է առաջանալ այն դեպքում, երբ

1) իրավաբանական անձի ցանկացած ներկայացուցչի կողմից ի շահ իրավաբանական անձի կամ իրավաբանական անձի անունից կատարված գործողությունը կամ դրսեւորված անգործությունը առաջացնում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածով նախատեսված արարք, որի համար այդ անձի նկատմամբ կայացվել է մեղադրական դատավճիռ, կամ

2) իրավաբանական անձի ներկայացուցիչը չի ենթարկվել քրեական պատասխանատվության քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը չբացառող հանգամանքների առկայության հետեւանքով, բացառությամբ համաներման ակտի ընդունման կամ անձի մահանալու պատճառով քրեական հետապնդում չիրականացնելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու դեպքերի, կամ

3) լիազոր մարմնի կառավարման բարձրագույն մարմնի հիմնավորված կարծիքով իրավաբանական անձի ցանկացած ներկայացուցչի կողմից իրավաբանական անձի անունից կատարված գործողության կամ դրսեւորված անգործության հետեւանքով տեղի է ունեցել փողերի լվացում:

6. Ահաբեկչության ֆինանսավորման մեջ իրավաբանական անձի ներգրավվածություն կարող է առաջանալ այն դեպքում, երբ

1) իրավաբանական անձի ցանկացած ներկայացուցչի կողմից իրավաբանական անձի անունից կատարված գործողությունը կամ դրսեւորված անգործությունը առաջացնում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 217.1-ին հոդվածով նախատեսված արարք, որի համար այդ անձի նկատմամբ կայացվել է մեղադրական դատավճիռ, կամ

2) իրավաբանական անձի ներկայացուցիչը չի ենթարկվել քրեական պատասխանատվության քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը չբացառող հանգամանքների առկայության հետեւանքով, բացառությամբ համաներման ակտի ընդունման կամ անձի մահանալու պատճառով քրեական հետապնդում չիրականացնելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու դեպքերի, կամ

3) լիազոր մարմնի կառավարման բարձրագույն մարմնի հիմնավորված կարծիքով իրավաբանական անձի ցանկացած ներկայացուցչի կողմից իրավաբանական անձի անունից կատարված գործողության կամ դրսեւորված անգործության հետեւանքով տեղի է ունեցել ահաբեկչության ֆինանսավորում:

7. Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման մեջ իրավաբանական անձի ներգրավվածությունը հիմնավորելիս լիազոր մարմնի կառավարման բարձրագույն մարմինը կարող է հիմք ընդունել այն հանգամանքը, որ իրավաբանական անձի ներկայացուցչի գործողությունը կամ անգործությունը ամբողջությամբ կամ մասամբ համապատասխանում է տիպաբանություններին:

8. Սույն հոդվածով նախատեսված պատասխանատվության միջոցները կարող են կիրառվել Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված կամ գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց նկատմամբ:

9. Սույն հոդվածով նախատեսված պատասխանատվության միջոցները կիրառվում են լիազոր մարմնի կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով: Ընդ որում, սույն հոդվածի 5-րդ մասի 3-րդ եւ 6-րդ մասի 3-րդ կետերում նախատեսված դեպքերում սույն հոդվածով նախատեսված պատասխանատվության միջոցները կիրառվում են լիազոր մարմնի կառավարման բարձրագույն մարմնի կողմից:

10. Ոչ ֆինանսական հաստատությունների նկատմամբ սույն հոդվածով նախատեսված պատասխանատվության միջոցները կիրառելու վարույթ հարուցելու պահից հինգօրյա ժամկետում լիազոր մարմինը տեղեկացնում է համապատասխան վերահսկող մարմնին:

11. Իրավաբանական անձի նկատմամբ սույն հոդվածի 5-րդ մասի 1-ին եւ 6-րդ մասի 1-ին կետերով նախատեսված դեպքերում սույն հոդվածով նախատեսված պատասխանատվության միջոցները կարող են կիրառել իրավաբանական անձի ներկայացուցչի նկատմամբ մեղադրական դատավճռի կայացման պահից մեկ տարվա ընթացում:

12. Համաներման ակտի ընդունման կամ անձի մահանալու պատճառով քրեական պատասխանատվության չկիրառման դեպքում լիազոր մարմինը սույն հոդվածով նախատեսված պատասխանատվության միջոցները կարող է կիրառել այն պահից սկսած մեկ տարվա ընթացքում, երբ իմացել է կամ կարող էր իմանալ այդ հանգամանքների առաջանալու մասին:

13. Սույն հոդվածի 11-րդ եւ 12-րդ մասերում չնախատեսված` փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման մեջ իրավաբանական անձի ներգրավվածության այլ դեպքերում սույն հոդվածով նախատեսված պատասխանատվության միջոցները կարող են կիրառել փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման կատարման պահից տաս տարվա ընթացքում:

ԳԼՈՒԽ 9.

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 32. Անցումային դրույթներ

1. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող իննսուներորդ օրվանից:

2. Իրավաբանական ծառայություններ մատուցող անհատ ձեռնարկատերերի եւ իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատեր հաշվապահների եւ հաշվապահական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց, թանկարժեք մետաղների դիլերների, թանկարժեք քարերի դիլերների, արվեստի գործերի դիլերների, սակարկությունների կազմակերպիչների, հավատարմագրային կառավարման եւ իրավաբանական անձանց գրանցման ծառայություններ մատուցող անձանց նկատմամբ սույն օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված հաշվառման պարտականությունն առաջանում է միայն օրենքով սահմանված կարգով լիցենզավորման (նշանակման, որակավորման կամ այլ կերպ գործունեության թույլտվության տրամադրման) ու դրա նկատմամբ վերահսկողության իրականացման պահանջների ամրագրումից հետո:»