Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-608-08.05.2020-ՄԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏՆՏԵՍԱԿԱՆ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՇՆԱԳՐԻ ԿԱՄԸՆՏԻՐ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վավերացնել 2008թ. դեկտեմբերի 31-ին ստորագրված « Տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների մասին» միջազգային դաշնագրի կամընտիր արձանագրությունը :

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՏՆՏԵՍԱԿԱՆ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՇՆԱԳՐԻ ԿԱՄԸՆՏԻՐ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների մասին» միջազգային դաշնագրի կամընտիր արձանագրությունը (այսուհետ` Արձանագրություն) ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից ընդունվել է 2008թ. դեկտեմբերի 10-ին, Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրվել է 2009թ. սեպտեմբերի 29-ին: Արձանագրությունը ստորագրել է 45 պետություն, ուժի մեջ է մտել 24 պետության համար:

1966 թվականի դեկտեմբերի 16-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից ընդունվել է «Տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների մասին» միջազգային դաշնագիրը (այսուհետ` Դաշնագիր), որը բաց է ստորագրելու, վավերացնելու եւ միանալու համար: Հայաստանի Հանրապետության համար այն ուժի մեջ է մտել 1993թ. դեկտեմբերի 13-ին:

Դաշնագիրը կոչված է ապահովելու Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ հռչակված սկզբունքներին համապատասխան մարդկային ընտանիքի բոլոր անդամներին ներհատուկ արժանապատվության եւ նրանց հավասար ու անկապտելի իրավունքների ճանաչումը, որը հանդիսանում է ազատության, արդարության եւ համընդհանուր խաղաղության հիմքը, որոնք բխում են մարդկային անհատին ներհատուկ արժանապատվությունից:

Դաշնագրի նպատակներին հասնելու եւ դրա դրույթները կիրարկելու համար Արձանագրությունը Տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների հարցերով կոմիտեին (այսուհետ` Կոմիտե) հնարավորություն է ընձեռել իրականացնելու սույն Արձանագրությամբ նախատեսված որոշակի գործառույթներ, մասնավորապես` Արձանագրության դրույթներով նախատեսված կարգով հաղորդագրություններ ստանալու եւ քննարկելու, հաղորդագրության վերաբերյալ իր կարծիքներն առաջարկությունների հետ միասին փոխանցելու, Դաշնագրով սահմանված տնտեսական, սոցիալական եւ  մշակութային որեւէ իրավունքի կոպիտ եւ պարբերաբար խախտման մասին Կոմիտեի կողմից հավաստի տեղեկատվություն ստանալու դեպքում Կողմ պետությանը տեղեկատվության ուսումնասիրության ուղղությամբ համագործակցելու կոչ անելու եւ այդ նպատակով համապատասխան տեղեկատվության վերաբերյալ դիտարկումներ ներկայացնելու եւ այլն:

Արձանագրության վավերացմամբ Հայաստանի Հանրապետությունը ի թիվս այլնի կստանձնի պարտավորություններ ընդունելու անհատական հաղորդումներ (կոմունիկացիաներ) Դաշնագրի դրույթների խախտումների վերաբերյալ, պատշաճ ուշադրություն դարձնելու իր իրավազորության ներքո գտնվող անձանց բողոքների վերաբերյալ Կոմիտեի տեսակետներին եւ առաջարկություններին եւ Կոմիտե ներկայացնելու գրավոր պատասխան, այդ թվում` տեղեկություններ` Կոմիտեի տեսակետների եւ առաջարկությունների լույսի ներքո ձեռնարկված եւ նախատեսված ցանկացած գործողության վերաբերյալ:

Հաշվի առնելով վերոգրյալը` ՀՀ արդարադատության նախարարությունը նպատակահարմար է գտնում «Տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների մասին» միջազգային դաշնագրի կամընտիր արձանագրության վավերացումը:
 


ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՏՆՏԵՍԱԿԱՆ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՇՆԱԳՐԻ ԿԱՄԸՆՏԻՐ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԿԱՄ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՆՔ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների մասին» միջազգային դաշնագրի կամընտիր արձանագրությունը  (այսուհետ` Արձանագրություն) ստորագրվել է 2008թ. դեկտեմբերի 10-ին:

Հայաստանի Հանրապետության կողմից Արձանագրությունը ստորագրվել է 2009թ. սեպտեմբերի 29-ին:

Տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագրի կամընտիր արձանագրության վավերացման արդյունքում Հայաստանի Հանրապետությունը կկատարի ՄԱԿ Համընդհանուր պարբերական դիտարկման շրջանակներում ստանձնած հանձնառությունը: Վավերացնելով Արձանագրությունը` Հայաստանը կստանձնի պարտավորություն ընդունել անհատական հաղորդումներ (կոմունիկացիաներ) «Տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների մասին» միջազգային դաշնագրի դրույթների խախտումների վերաբերյալ: Արձանագրության վավերացումը թույլ կտա էլ ավելի ամրապնդել Հայաստանի ու ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի ու ՄԱԿ մարդու իրավունքների պայմանագրային մարմինների, մասնավորապես` Տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների հարցերով ՄԱԿ կոմիտեի հետ փոխգործակցությունը` էլ ավելի բարձրացնելով մարդու իրավունքների ոլորտում Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակությունը:

«Տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների մասին» միջազգային դաշնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1993թ. դեկտեմբերի 13-ին:

Արձանագրությունն ուժի մեջ է մտնում վավերացման կամ միանալու մասին տասներորդ փաստաթուղթը Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին ի պահ հանձնելու օրվանից երեք ամիս հետո:

Վավերացման կամ միանալու վերաբերյալ տասներորդ փաստաթուղթն ի պահ հանձնելուց հետո սույն Արձանագրությունը վավերացնող կամ դրան միացող յուրաքանչյուր պետության համար Արձանագրությունն ուժի մեջ է մտնում վավերացման կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելու օրվանից երեք ամիս հետո:

Արձանագրությունն ուժի մեջ է մտել 2013թ. մայիսի 5-ին:

Արձանագրության 10-րդ եւ 11-րդ հոդվածների համաձայն Արձանագրության Կողմ պետությունը կարող է, սույն հոդվածի համաձայն, ցանկացած ժամանակ հայտարարել, որ ճանաչում է Կոմիտեի` այնպիսի հաղորդագրություններ ստանալու եւ քննարկելու իրավասությունը, որոնցով Կողմ պետությունը պնդում է, որ մեկ այլ Կողմ պետություն չի կատարում Դաշնագրով նախատեսված իր պարտավորությունները եւ որ ճանաչում է Կոմիտեի` սույն հոդվածով նախատեսված իրավասությունը: (հայտարարություն անելու նպատակահարմարության եւ հայտարարության տեքստը վավերագրի հետ միաժամանակ ի պահ հանձնելու դեպքում ներկայացնել նաեւ հայտարարության տեքստի նախագիծ):

2019թ. նոյեմբերի 26-ի դրությամբ Արձանագրությունը ստորագրել է 45 պետություն, վավերացրել կամ միացել է 24 պետություն (ցանկը կից ներկայացվում է) :

Հաշվի առնելով վերոգրյալը` 2008թ. դեկտեմբերի 10-ին ստորագրված «Տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների մասին» միջազգային դաշնագրի կամընտիր արձանագրության վավերացումը կամ հաստատումը Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականության առումով նպատակահարմար է:

ՀՀ արտաքին գործերի
նախարարի տեղակալ
                                                                                         Արտակ Ապիտոնյան
 
 

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

 «ՏՆՏԵՍԱԿԱՆ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՇՆԱԳՐԻ ԿԱՄԸՆՏԻՐ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Արձանագրությունը չի պարունակում Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր:
Միաժամանակ հայտնում ենք, որ Արձանագրությունը ենթակա է վավերացման ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 6-րդ կետերի, «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 6-րդ կետերի դրույթների հիմքով:
 

Իրավական ակտերի փորձաքննության
գործակալության պետ`                                                 Կ. ԽՏՐՅԱՆ
 
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ
Եզրակացություն

«Տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների մասին» միջազգային դաշնագրի կամընտիր արձանագրության մեջ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին

Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող եւ ծախսերի ավելացման հանգեցնող դրույթներ առկա չեն:

ԱՐՄԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
 
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ  

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ
ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՆԱԽԱՐԱՐ

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՌՈՒՍՏԱՄ ԲԱԴԱՍՅԱՆԻՆ

Հարգելի՛ պարոն Բադասյան,

Ի պատասխան 2019թ. նոյեմբերի 29-ի N 01/14.2/27579-2019 գրության` հայտնում եմ, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը ՄԱԿ-ի «Տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների մասին» միջազգային դաշնագրի կամընտիր արձանագրության վավերացումը գտնում է նպատակահարմար:
Հարգանքով`

ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ  


ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՊԱՐՈՆ  Ռ. ԲԱԴԱՍՅԱՆԻՆ
Հարգելի՛ պարոն Բադասյան,

Հայտնում ենք Ձեզ, որ «Տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների մասին» միջազգային դաշնագրի կամընտիր Արձանագրությունը վավերացնելու առնչությամբ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը դիտողություններ եւ առաջարկություններ չունի:

ՀԱՐԳԱՆՔՈՎ`     Զ. ԲԱԹՈՅԱՆ
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

9 հունվարի 2020 թվականի N 5 - Ա

«ՏՆՏԵՍԱԿԱՆ,  ՍՈՑԻԱԼԱԿԱՆ  ԵՎ  ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ
ՄԱՍԻՆ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՇՆԱԳՐԻ ԿԱՄԸՆՏԻՐ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը եւ «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ 2008 թվականի դեկտեմբերի 31-ին Նյու Յորքում ստորագրված «Տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների մասին» միջազգային դաշնագրի կամընտիր արձանագրությունը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան:

3. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի կողմից` միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունները Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին որոշման առկայության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

4. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ նշանակել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանին:
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ         Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2020 թ. հունվարի 10
Երեւան
 
 

ՈՒ Ղ Ղ ՈՒ Մ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունվարի 9-ի «Տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների մասին» միջազգային դաշնագրի կամընտիր արձանագրությունը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին»  N 5-Ա որոշման 1-ին կետում «դեկտեմբերի 31-ին» բառերը կարդալ «դեկտեմբերի 10-ին»:

ՀՀ վարչապետի աշխատակազմի
արձանագրային բաժին
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ

4 մայիսի 2020 թվականի N 521 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասը`

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովում 2008 թվականի դեկտեմբերի 10-ին Նյու Յորքում ստորագրված` «Տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների մասին» միջազգային դաշնագրի կամընտիր արձանագրությունը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը քննարկելիս` Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ     Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2020 թ. մայիսի 4
Երեւան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն  ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 116-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 92-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որպես օրենսդրական նախաձեռնություն, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում 2008 թվականի դեկտեմբերի 10-ին Նյու Յորքում ստորագրված «Տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների մասին» միջազգային դաշնագրի կամընտիր արձանագրությունը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծին կից ներկայացվում են «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով եւ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման 68-րդ կետով նախատեսված փաստաթղթերը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը:
 

Հարգանքով`          ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ