Armenian ARMSCII Armenian
Կ-5741-17.04.2020-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀO-186 օրենքի (այuուհետ՝ oրենք) 20.1-րդ հոդվածի ՝

1. 1-ին կետի 5-րդ եւ 7-րդ ենթակետերի առաջին սյունակի «միայն» բառից հետո լրացնել «մեղրից,» բառը,

2. 1-ին կետի 5.1-րդ ենթակետից հետո լրացնել նոր 5.2-րդ ենթակետ հետեւյալ բովանդակությամբ՝

«5.2) «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիների արտադրություն, առանց իրացման իրավունքի տարեկան բազային տուրքի 50-ապատիկի չափով»,

3. 1-ին կետի 8-րդ ենթակետում «գինիների» բառից հետո լրացնել «եւ մեղրից ստացված այլ ալկոհոլային խմիչքների» բառերը,

4. 1-ին կետի 11.1-րդ ենթակետի՝

1) առաջին պարբերության ««Բացթողնում՝ ներքին սպառման համար», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» եւ «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծման» բառերը փոխարինել ««ԵԱՏՄ անդամ չհամարվող պետություններից «Բացթողնում՝ ներքին սպառման համար», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» եւ «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծման, ինչպես նաեւ ԵԱՏՄ անդամ պետություններից ներմուծման, այդ թվում՝ վերամշակման նպատակով ներմուծման» բառերով,

2) երրորդ պարբերության ««Բացթողնում՝ ներքին սպառման համար», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» եւ «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծված» բառերը փոխարինել ««ԵԱՏՄ անդամ չհամարվող պետություններից «Բացթողնում՝ ներքին սպառման համար», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» եւ «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծված, ինչպես նաեւ ԵԱՏՄ անդամ պետություններից ներմուծված, այդ թվում՝ վերամշակման նպատակով ներմուծված» բառերով:

4. 2-րդ կետի «5.1-րդ» բառից հետո լրացնել «, 5.2-րդ» բառը:

5. 2.1-րդ կետի «պետական տուրք» բառերից հետո լրացնել «, ընդ որում այն դեպքում, երբ իրավաբանական կամ ֆիզիկական անձը կամ անհատ ձեռնարկատերը ստացել է «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի «4. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ» բաժնի՝

1) 1-ին կամ 8-րդ կետերում նշված գործունեության տեսակների իրականացման իրավունք եւ լրացուցիչ ծանուցում է ներկայացրել միաժամանակ 1.1-րդ կամ 8.1-րդ կետերի գործունեության տեսակներով զբաղվելու համար, ապա 1.1-րդ կամ 8.1-րդ կետերի գործունեության տեսակներով զբաղվելու իրավունքը գործում է մինչեւ 1-ին կամ 8-րդ կետերի գործունեության տեսակով զբաղվելու համար պետական տուրքի վճարման հաջորդ ժամկետի սկիզբը,

2) 1.1-րդ կամ 8.1-րդ կետերում նշված գործունեության տեսակների իրականացման իրավունք եւ լրացուցիչ ծանուցում է ներկայացրել միաժամանակ 1-ին կամ 8-րդ կետերի գործունեության տեսակներով զբաղվելու համար, ապա վճարում է լրացուցիչ պետական տուրք՝ տարեկան բազային տուրքի 5000-ապատիկի չափով, իսկ 1-ին կամ 8-րդ կետերի գործունեության տեսակներով զբաղվելու իրավունքը գործում է մինչեւ 1.1-րդ կամ 8.1-րդ կետերի գործունեության տեսակով զբաղվելու համար պետական տուրքի վճարման հաջորդ ժամկետի սկիզբը:

Հոդված 2. Անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով թորած ալկոհոլային խմիչքների եւ խմորման նյութերից էթիլային սպիրտի արտադրության գործունեության իրականացման իրավունք ձեռք բերելու համար տարեկան պետական տուրք վճարած անձը մինչեւ տարեկան հերթական պետական տուրքի վճարման ժամկետը կարող է զբաղվել նաեւ մեղրից թորված 40 տոկոս եւ ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների արտադրությամբ, որից հետո օրենքով սահմանված կարգով պետք է վճարի պետական տուրք միայն մեղրից, պտուղներից եւ հատապտուղներից թորված 40 տոկոս եւ ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների արտադրության իրականացման իրավունք ձեռք բերելու համար:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

Անհրաժեշտությունը - «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ  կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է կոնյակի սպիրտի արտադրության, ինչպես նաեւ մեղրից թորված 40 տոկոս եւ ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների արտադրության գործունեություն սկսող տնտեսավարողների համար նպաստավոր պայմաններ ապահովելու անհրաժեշտությամբ

Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները - ՀՀ գործող օրենսդրությամբ՝

«Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիների արտադրության եւ մինչեւ 100 հազար լիտր (100 տոկոսանոց սպիրտի հաշվարկով) արտադրանքի իրացման իրավունք ձեռք բերելու համար սահմանված տարեկան տուրքի դրույքաչափը կազմում է 10 մլն դրամ: Սահմանված տարեկան պետական տուրքի դրույքաչափը լուրջ խոչընդոտ է հանդիսանում այն  տնտեսավարողների համար, որոնք ցանկանում են զբաղվել կոնյակի սպիրտի արտադրության գործունեությամբ, քանի որ կոնյակի սպիրտի արտադրության եւ հնացման ժամկետը պետք է կազմի առնվազն 3 տարի:

Մյուս կողմից մեղրից թորված 40 տոկոս եւ ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների արտադրության իրավունք ձեռք բերելու համար սահմանված տարեկան տուրքի դրույքաչափը կազմում է 15 մլն դրամ, որը լուրջ խոչընդոտ է հանդիսանում տնտեսավարողների համար նշված ապրանքների արտադրության գործունեություն սկսելու համար:

Բացի այդ, հաշվի առնելով օրենսդրական փոփոխության արդյունքում արձանագրված կոնյակի սպիրտների ներմուծման ծավալների կտրուկ նվազման փաստը եւ այն մտավախությունը, որ օրենքի պահանջը շրջանցելով կարող են կոնյակի սպիրտներ սկսել ներմուծել ԵԱՏՄ անդամ երկրներից՝ նախագծով առաջարկվում է օրենքում նշված ներմուծման մաքսային ընթացակարգերի փոխարեն նշել ԵԱՏՄ անդամ չհամարվող պետություններից «Բացթողնում՝ ներքին սպառման համար», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» եւ «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծումը, ինչպես նաեւ ԵԱՏՄ անդամ պետություններից ներմուծումը, այդ թվում՝ վերամշակման նպատակով ներմուծումը:

Նշված խնդիրները կարգավորելու խնդրանքով ՀՀ էկոնոմիկայի նախարարություն են դիմել գինու արտադրությամբ զբաղվող մի շարք տնտեսավարողներ, որոնք ցանկանում են զբաղվել նաեւ կոնյակի սպիրտի արտադրությամբ, ինչպես նաեւ մեղրի հումքով ալկոհոլային խմիչքների արտադրության գործունեություն սկսել ցանկացող տնտեսավարողներ:

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը - ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի N 65-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության ծրագրով ապրանքների եւ ծառայությունների արտահանման զգալի աճը պետք է դառնա Հայաստանի տնտեսական առաջընթացի հիմնական շարժիչը: Ծրագրային ժամանակահատվածի ավարտին ապրանքների եւ ծառայությունների արտահանումը ՀՆԱ-ի նկատմամբ պետք է հասնի 43-45 տոկոսի, իսկ ալկոհոլային արտադրանքը Հայաստանից արտահանվող ապրանքների հիմնական տեսակներից է եւ ունի ծավալային աճի մեծ ներուժ:

Կարգավորման նպատակը եւ բնույթը - Սույն նախագծերի փաթեթով առաջարկվում է՝ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքներում կատարել փոփոխություններ եւ լրացումներ, ըստ որոնց՝

1. ծանուցման ենթակա գործունեության տեսակները լրացվում է «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիների արտադրություն, առանց իրացման իրավունքի» գործունեության տեսակով, որի իրավունքի ձեռք բերման համար սահմանվում է 50 հազար դրամ տարեկան պետական տուրք,

2. մեղրից թորված 40 տոկոս եւ ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների արտադրության գործունեության իրականացման իրավունք ձեռք բերելու համար սահմանվում է 50, իսկ մեղրից ստացված այլ ալկոհոլային խմիչքների համար 25 հազար դրամ տարեկան պետական տուրք:

3. «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի աղյուսակի «4. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ» բաժնի 1-ին եւ 1.1-ին կամ 8-րդ եւ 8.1-ին կետերում նշված գործունեության տեսակներով միաժամանակ զբացվելու դեպքում  դրանք ծանուցման մեջ առանձին նշելու պահանջից բացի, տնտեսավարողներին հնարավորություն է տրվում ներկայացնելու նաեւ լրացուցիչ ծանուցում եւ կանոնակարգվում են լրացուցիչ ծանուցման հետ կապված հարաբերությունները:

4. Կոնյակի եւ կոնյակի սպիրտների ներմուծման օրենքով նշված մաքսային ընթացակարգերի փոխարեն նշվում է ԵԱՏՄ անդամ չհամարվող պետություններից «Բացթողնում՝ ներքին սպառման համար», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» եւ «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծումը, ինչպես նաեւ ԵԱՏՄ անդամ պետություններից ներմուծումը, այդ թվում՝ վերամշակման նպատակով ներմուծումը:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք - նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:

Ակնկալվող արդյունքը - Սույն նախագծերի փաթեթի ընդունումից ակնկալվում է, որ՝

1) կավելանա կոնյակի սպիրտների արտադրությամբ զբաղվող տնտեսավարողների քանակը,

2) կմեծանա խաղողի նկատմամբ առկա պահանջարկը, որը կնպաստի մթերման գների աճին, գյուղատնտեսության ապրանքայնության մակարդակի բարձրացմանը եւ խաղողի մթերումների կազմակերպման հիմնախնդրի մեղմմանը, ինչպես նաեւ խաղողի լրացուցիչ քանակների մթերմանն ու մթերման դիմաց վճարման պարտավորությունների ժամկետների կրճատմանը,

3) հնարավորություն կտրվի տնտեսավարողներին զբաղվելու մեղրի հումքով ալկոհոլային խմիչքների արտադրությամբ, որը կնպաստի մեղրի հումքով նոր արտադրատեսակների արտադրության ներդրմանը եւ մեղրի իրացման խնդրի մեղմմանը,

4) կավելանան պետական բյուջեի մուտքերը, ինչպես նաեւ տնտեսավարողների եկամուտներն ու շրջանառու միջոցները, որոնք կուղղվեն արտադրության զարգացմանն ու ընդլայնմանը:
 

          Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ  կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

13 ապրիլի 2020 թվականի  N 454 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ  ՆՇԱՆԱԿԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասը՝

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ            Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
2020 թ. ապրիլի 13
Երեւան
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

2 ապրիլի 2020  թվականի  N  545 - Ա

«ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը  որոշում է.

1. Հավանություն տալ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ            Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
2020 թ. ապրիլի 13
Երեւան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն  ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

Օրենքների նախագծերի փաթեթին կից ներկայացվում են օրենքների ընդունման հիմնավորումը, գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքները, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 2-ի N 545-Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը:

Հարգանքով՝    ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ