Armenian ARMSCII Armenian
Կ-5721-17.04.2020-ՊԱ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-196-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 10-րդ հոդվածում.

1) 1-ին մասի՝

ա. 8-րդ կետում «վերահսկողություն» բառից առաջ լրացնել «իր լիազորությունների սահմաններում» բառերը,

բ. 9-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

գ. 10-րդ կետից հանել «արտադրությունն ու» բառերը:

2) 2-րդ մասի 6-րդ կետի «դ» ենթակետում «ռազմարդյունաբերական համալիրի,» բառերը հանել, «, իսկ «ծրագրերը» բառերը փոխարինել «ծրագիրը» բառով:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 17-րդ հոդվածում.

1) 2-րդ մասի  6-րդ կետի «ա» ենթակետի «ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման պետական ծրագրի» բառերը հանել,

2) 3-րդ մասում լրացնել 8.1-ին կետ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«8.1) կազմակերպում եւ ղեկավարում է զինված ուժերում գյուտարարական եւ նորարարական աշխատանքները.»:

ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: