Armenian ARMSCII Armenian
Կ-4392-10.01.2020-ԱՍ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի 928.9-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել հետեւյալ նախադասությամբ.

«Հաճախորդի (հաշվի տիրոջ)`  Հայաստանի Հանրապետությունում լինելը բանկի կողմից կարող է հաստատվել նաեւ առանց կենսաթոշակառուի բանկ ներկայանալու` Կառավարության սահմանած կարգով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 3 ամիս հետո: