Armenian ARMSCII Armenian

Երկրորդ ընթերցում
Նածագիծ

Կ-1032 -03.10.2012-ՏՀ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2010 թվականի ապրիլի 27-ի ՀՕ-56-Ն օրենքի 4-րդ հոդվածում «2013 թվականի» բառերը փոխարինել «2014 թվականի» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանն հաջորդող օրը:


ԱՄՓՈՓԱԹԵՐԹԻԿ

«Շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի ապրիլի 27-ի ՀՕ-54-Ն օրենքը չեղյալ ճանաչելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ«Պետական տուրքի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի ապրիլի 27-ի ՀՕ-55-Ն օրենքը չեղյալ ճանաչելու մասին», «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ
 
Առաջարկության հեղինակ
Առարկության, առաջարկության բովանդակությունը
Եզրակացություն
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր
Վարդան Այվազյան (061)
(2012-11-30 N 02/10.7/17341-12)
«Շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ Հայաստանի Հանրապետության 2010 թվականի ապրիլի 27-ի ՀՕ-54-Ն օրենքը չեղյալ ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 2-րդ եւ 3-րդ հոդվածները խմբագրել` թույլատրելով մինչեւ 2014 թվականի հունվարի 1-ը խաղատուն կամ շահումով խաղ կազմակերպել Ծաղկաձորում, Ջերմուկում, Սեւանում, ինչպես նաեւ թւյլատրելով Մեղրիում թե 2013 թվականից, թե 2014 թվականից կազմակերպել խաղատուն կամ շահումով խաղ: Ընդունվել է համապատասխան հոդվածները խմբագրվել են: