Armenian ARMSCII Armenian

Երկրորդ ընթերցում
Նածագիծ

Կ-1031 -03.10.2012-ՏՀ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-Ի ՀՕ-55-Ն ՕՐԵՆՔԸ ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 19-րդ հոդվածի 14 կետում`

1) 14.2-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.

«14.2 յուրաքանչյուր վայրում մինչեւ 100 մեքենայացված շահումներով խաղերի սարքավորումների շահագործող շահումով խաղի կազմակերպման համար` այդ թվում`

14.2.1 Երեւանի քաղաքի վարչական սահմաններում գտնվող տարածքներում` տարեկան բազային տուրքի 250000-ապատիկի չափով

14.2.2 Երեւան քաղաքի վարչական սահմաններից ուղիղ գծով մինչեւ 15 կիլոմետր հեռավորության վրա գտնվող տարածքներում` տարեկան բազային տուրքի 150000-ապատիկի չափով

14.2.3 Երեւան քաղաքի վարչական սահմաններից ուղիղ գծով 15 կիլոմետրից մինչեւ 80 կիլոմետր հեռավորության վրա գտնվող տարածքներում` տարեկան բազային տուրքի 90000-ապատիկի չափով

14.2.4 Երեւան քաղաքի վարչական սահմաններից ուղիղ գծով 80 (ներառյալ) կիլոմետրից ավելի հեռավորության վրա գտնվող տարածքներում` տարեկան բազային տուրքի 50000-ապատիկի չափով»:

2) 14.3-րդ ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«14.3 յուրաքանչյուր վայրում մինչեւ 40 խաղասեղան շահագործող խաղատան կազմակերպման համար, այդ թվում`

14.3.1 Երեւան քաղաքի վարչական սահմաններում գտնվող տարածքներում` տարեկան բազային տուրքի 2000000-ապատիկի չափով

14.3.2 Երեւան քաղաքի վարչական սահմաններից ուղիղ գծով մինչեւ 15 կիլոմետր հեռավորության վրա գտնվող տարածքներում` տարեկան բազային տուրքի 1200000-ապատիկի չափով

14.3.3 Երեւան քաղաքի վարչական սահմաններից ուղիղ գծով 15 կիլոմետրից մինչեւ 80 կիլոմետր հեռավորության վրա գտնվող տարածքներում` տարեկան բազային տուրքի 700000-ապատիկի չափով

14.3.4 Երեւան քաղաքի վարչական սահմաններից ուղիղ գծով 80 (ներառյալ) կիլոմետրից ավելի հեռավորության վրա գտնվող տարածքներում` տարեկան բազային տուրքի 400000-ապատիկի չափով»:

Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածը լրացնել նոր պարբերությամբ.

«Յուրաքանչյուր վայրում շահումով խաղերի կազմակերպիչների կողմից 100 եւ ավելի շահումով մեքենայացված խաղերի սարքավորումներ շահագործելու դեպքում նրանց կողմից վճարվող տարեկան պետական տուրքը սահմանվում է ըստ գործունեության իրականացման վայրի` համապատասխանաբար` սույն հոդվածի 14-րդ կետի 14.2 ենթակետի 14.2.1, 14.2.2, 14.2.3 եւ 14.2.4 կետերով սահմանված տարեկան պետական տուրքերի 1.3-ապատիկը: Յուրաքանչյուր վայրում խաղատների կողմից 40 եւ ավելի խաղասեղան շահագործելու դեպքում նրանց կողմից վճարվող տարեկան պետական տուրքը սահմանվում է ըստ գործունեության իրականացման վայրի? համապատասխանաբար` սույն հոդվածի 14-րդ կետի 14.3 ենթակետի 14.3.1, 14.3.2, 14.3.3 եւ 14.3.4 կետերով սահմանված տարեկան պետական տուրքերի 1.3-ապատիկը:»:

Հոդված 3. Օրենքի 32-րդ հոդվածը լրացնել նոր պարբերությունով`

«Օրենքի 19-րդ հոդվածի 14-րդ կետի 14.2-րդ ենթակետի 14.2.1 - 14.2.4-րդ ենթակետերով, ինչպես նաեւ 14-րդ կետի 14.3-րդ ենթակետի 14.3.1 - 14.3.4 ենթակետերով սահմանված պետական տուրքի տարեկան գումարի մեկ քառորդ մասը պետական բյուջե է վճարվում յուրաքանչյուր եռամսյակ` մինչեւ տվյալ եռամսյակի սկզբին նախորդող ամսվա 25-ը ներառյալ:»:

Հոդված 4. Օրենքի 43-րդ հոդվածի երրորդ պարբերությունում.

1) «2013 թվականի» բառերը փոխարինել «2014 թվականի» բառերով,

2) «2012 թվականի» բառերը փոխարինել «2013 թվականի» բառերով:

Հոդված 5. 2012 թվականի ընթացքում Օրենքի 43-րդ հոդվածի երրորդ պարբերության համաձայն վճարած տուրքերը մինչեւ 2013 թվականի հունվարի 1-ը ենթակա են լրավճարման` Օրենքի 19-րդ հոդվածի 14 բաժնի 14.2 եւ 14.3 կետերով սահմանված չափի եւ մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը 2012 թվականի ընթացքում վճարած տարեկան պետական տուրքի տարբերության չափով:

Հոդված 6. Այն լիցենզիաները, որոնց համար սույն օրենքի 5-րդ հոդվածի համաձայն չի իրականացվում պետական տուրքի լրավճարում, 2013 թվականի հունվարի 1-ից համարվում են կասեցված եւ նրանց հանդեպ կիրառվում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (2001 թվականի հունիսի 27-ի ՀՕ-193-Ն) 34-րդ հոդվածի 7-րդ մասի, 36-րդ հոդվածի 7-րդ եւ 10-րդ մասերը:

Հոդված 7. Չեղյալ ճանաչել «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի ապրիլի 27-ի ՀՕ-55-Ն օրենքը:

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանն հաջորդող օրը:

Հոդված 9. Սույն օրենքի 1-3-րդ հոդվածների գործողությունը տարածվում է 2014 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

ԱՄՓՈՓԱԹԵՐԹԻԿ

«Շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի ապրիլի 27-ի ՀՕ-54-Ն օրենքը չեղյալ ճանաչելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ«Պետական տուրքի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի ապրիլի 27-ի ՀՕ-55-Ն օրենքը չեղյալ ճանաչելու մասին», «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ
 
Առաջարկության հեղինակ
Առարկության, առաջարկության բովանդակությունը
Եզրակացություն
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր
Վարդան Այվազյան (061)
(2012-11-30 N 02/10.7/17341-12)
«Շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ Հայաստանի Հանրապետության 2010 թվականի ապրիլի 27-ի ՀՕ-54-Ն օրենքը չեղյալ ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 2-րդ եւ 3-րդ հոդվածները խմբագրել` թույլատրելով մինչեւ 2014 թվականի հունվարի 1-ը խաղատուն կամ շահումով խաղ կազմակերպել Ծաղկաձորում, Ջերմուկում, Սեւանում, ինչպես նաեւ թւյլատրելով Մեղրիում թե 2013 թվականից, թե 2014 թվականից կազմակերպել խաղատուն կամ շահումով խաղ: Ընդունվել է համապատասխան հոդվածները խմբագրվել են: