Armenian ARMSCII Armenian
Երկրորդ ընթերցում
Նածագիծ

Կ-103-03.10.2012-ՏՀ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՕՐԵՆՔԸ

«ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ «ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-Ի ՀՕ-54-Ն ՕՐԵՆՔԸ ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-1-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածում.
1) «մեքենայացված խաղ» հասկացությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«մեքենայացված խաղ` ծրագրավորված կամ մեխանիկական խաղերի անցկացման համար սարքեր (այդ թվում` լոտոտրոն, բինգո եւ մեխանիկական վիճակահանության համար ծրագրավորված այլ սարքեր), որոնցով անցկացվող խաղերի ժամանակ շահողը որոշվում է ավտոմատներում պարունակվող հատուկ ծրագրի միջոցով` խաղերի մասնակցի անմիջական կամ ոչ անմիջական մասնակցությամբ.»,

2) «խաղատուն» հասկացության պարբերությունից հանել «եւ (կամ) շահագործվում է քսանից ավելի մեքենայացված խաղ» բառերը:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասը «ինտերնետ շահումով խաղ» բառերից հետո լրացնել «մինչեւ 2014 թվականի հունվարի 1-ը» բառերով , իսկ «սահմաններից դուրս» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ Կոտայքի մարզի Ծաղկաձորի համայնքի վարչական սահմաններում, Վայոց ձորի մարզի Ջերմուկի համայնքի վարչական սահմաններում, Գեղարքունիքի մարզի Սեւան համայնքի վարչական սահմաններում, Սյունիքի մարզի Մեղրի համայնքի վարչական սահմաններում? կրթական եւ պատմամշակութային օջախներից, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցներից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած հեռավորությամբ եւ չափանիշներին համապատասխան տարածքներում»:

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել նոր պարբերությամբ`

«2014 թվականի հունվարի 1-ից հետո խաղատուն կամ շահումով խաղ կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղ կարող է կազմակերպվել`

ա) Կոտայքի մարզի Ծաղկաձորի համայնքի վարչական սահմաններում, Վայոց Ձորի մարզի Ջերմուկի համայնքի վարչական սահմաններում, Գեղարքունիկի մարզի Սեւան համայնքի վարչական սահմաններում Սյունիքի մարզի Մեղրի համայնքի վարչական սահմաններում` կրթական եւ պատմաշակույթային օջախներից, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցներից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված հեռավորությամբ եւ չափանիշներին համապատասխան տարածքներում,

բ) Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանի եւ «Երեւան» ազատ տնտեսական գոտու» տարածքներում,

գ) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած 40 միլիարդ դրամից ավելի ներդրումային ծրագրի դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված վայրերում եւ չափանիշներին համապատասխան:»:

Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին նախադասության «խաղատուն կազմակերպել» բառերը փոխարինել «կենդանի շահումով խաղ կազմակերպել» բառերով:

Հոդված 5. Մինչեւ 2014 թվականի հունվարի 1-ը տրված շահումով խաղի կամ խաղատան լիցենզիաները ուժի մեջ են մինչեւ 2014 թվականի հունվարի 1-ը:

Հոդված 6. Չեղյալ ճանաչել «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի ապրիլի 27-ի ՀՕ-54-Ն օրենքը:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանն հաջորդող օրը:

Հոդված 8. Սույն օրենքի 1-ին հոդվածի երկրորդ կետի գործողությունը տարածվում է 2014 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

ԱՄՓՈՓԱԹԵՐԹԻԿ

«Շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի ապրիլի 27-ի ՀՕ-54-Ն օրենքը չեղյալ ճանաչելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ«Պետական տուրքի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի ապրիլի 27-ի ՀՕ-55-Ն օրենքը չեղյալ ճանաչելու մասին», «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ

Առաջարկության հեղինակ
Առարկության, առաջարկության բովանդակությունը
Եզրակացություն
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր
Վարդան Այվազյան (061)
(2012-11-30 N 02/10.7/17341-12)
«Շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ Հայաստանի Հանրապետության 2010 թվականի ապրիլի 27-ի ՀՕ-54-Ն օրենքը չեղյալ ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 2-րդ եւ 3-րդ հոդվածները խմբագրել` թույլատրելով մինչեւ 2014 թվականի հունվարի 1-ը խաղատուն կամ շահումով խաղ կազմակերպել Ծաղկաձորում, Ջերմուկում, Սեւանում, ինչպես նաեւ թւյլատրելով Մեղրիում թե 2013 թվականից, թե 2014 թվականից կազմակերպել խաղատուն կամ շահումով խաղ: Ընդունվել է համապատասխան հոդվածները խմբագրվել են: