Armenian ARMSCII Armenian
Կ-5471-07.04.2020-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐԱՆԻՇԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հանրային  ծառայությունների  համարանիշի  մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի նոյեմբերի 30-ի ՀՕ-288-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասից հետո լրացնել 1.1-ին մաս հետեւյալ բովանդակությամբ.

«1.1. Հանրային ծառայությունների համարանիշը ամրագրվում է նաեւ սույն Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված անձից ծնված երեխայի Հայաստանի Հանրապետությունում գրանցված ծննդյան վկայականում եւ ծննդի պետական գրանցման մասին տեղեկանքում»:

Հոդված 2. 5-րդ հոդվածի 2-րդ մասի «երեխայի բնակության վայրի տեղական ռեգիստրի» բառերը փոխել «բնակչության պետական ռեգիստր վարող լիազոր մարմնի»

Հոդված 3. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: