Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-0921-28.09.2012-ՍՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի  Հանրապետության  «Պետական կենսաթոշակների մասին»  օրենքը /ՀՕ-243, 30.12.2010թ. / լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ նոր հոդվածով:

Հոդված 32.1. Սոցիալական, զինվորական, աշխատանքային կենսաթոշակների վերջնական մեծության հաշվարկման կարգը կատարվում է  «Միջին կենսաթոշակների նշանակման կարգի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Սույն օրենքի ընդունումը կապված է այն հանգամանքի հետ, որ Հայաստանի Հանրապետությունում  2012 թվականին ձեւավորված միջին կենսաթոշակը կազմում է միջին աշխատավարձի 26 տոկոսը: Սրա հետ կապված, նկատի ունենալով միջին աշխատավարձի ցածր լինելը, կենսաթոշակառուների ավելի քան 85 տոկոսը աղքատներ են: Միջին աշխատավարձ եւ միջին կենսաթոշակ հարաբերությունը աշխարհի երկրների մեծ մասում օրեսդրորեն սահմանված է: Հայաստանի նման երկրի համար, ուր մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն տատանվում է 3-7 հազար դոլարի սահմաններում, իսկ կենսաթոշակային տարիքը գտնվում է 63-65 միջակայքում, 35-40 տոկոս  միջին աշխատավարձի նկատմամբ միջին կենսաթոշակ սահմանելը պարտադիր պայման է բնակչության մի հոծ հատվածի աղքատության ճիրաններից դուրս բերելու համար: Մեր հաշվարկներով 2013-2018թթ. յուրաքանչյուր տարի կպահանջվի տարեկան շուրջ 20 մլրդ դրամ լրացուցիչ գումար սույն օրենքի պահանջները կատարելու համար: