Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-092-28.09.2012-ՍՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՄԻՋԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունում 2013 թվականի  փետրվարի 1-ից միջին կենսաթոշակը սահմանել 2012 թվականի միջին աշխատավարձի  30 տոկոսի չափով:

Հոդված 2. Հայաստանի Հանրապետությունում 2014 թվականի փետրվարի  1-ից միջին կենսաթոշակը սահմանել  2013 թվականի միջին աշխատավարձի  32 տոկոսի չափով:

Հոդված 3. Հայաստանի Հանրապետությունում 2015 թվականի փետրվարի 1-ից միջին կենսաթոշակը սահմանել 2014 թվականի միջին աշխատավարձի 34 տոկոսի չափով:

Հոդված 4. Հայաստանի Հանրապետությունում 2016 թվականի փետրվարի 1-ից միջին կենսաթոշակը սահմանել 2015 թվականի միջին աշխատավարձի 36 տոկոսի չափով:

Հոդված 5. Հայաստանի Հանրապետությունում 2017 թվականի փետրվարի 1-ից միջին կենսաթոշակը սահմանել 2016 թվականի միջին աշխատավարձի 38 տոկոսի չափով:

Հոդված 6. Հայաստանի Հանրապետությունում 2018 թվականի եւ հետագա տարիների համար միջին կենսաթոշակը հաշվարկել նախորդ տարվա միջին աշխատավարձի 38 տոկոսի չափով:

Հոդված 7. ՀՀ կառավարությանը՝  սույն օրենքով նշված կարգի համաձայն միջին կենսաթոշակի բարձրացման եւ 2012 թվականին ձեւավորված միջին փաստացի կենսաթոշակի հարաբերության գործակցով վերահաշվարկել բոլոր պետական եւ սոցիալական կենսաթոշակները:

Հոդված 8. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում 2013թ. հունվարի 1-ից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Սույն օրենքի ընդունումը կապված է այն հանգամանքի հետ, որ Հայաստանի Հանրապետությունում  2012 թվականին ձեւավորված միջին կենսաթոշակը կազմում է միջին աշխատավարձի 26 տոկոսը: Սրա հետ կապված, նկատի ունենալով միջին աշխատավարձի ցածր լինելը, կենսաթոշակառուների ավելի քան 85 տոկոսը աղքատներ են: Միջին աշխատավարձ եւ միջին կենսաթոշակ հարաբերությունը աշխարհի երկրների մեծ մասում օրեսդրորեն սահմանված է: Հայաստանի նման երկրի համար, ուր մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն տատանվում է 3-7 հազար դոլարի սահմաններում, իսկ կենսաթոշակային տարիքը գտնվում է 63-65 միջակայքում, 35-40 տոկոս  միջին աշխատավարձի նկատմամբ միջին կենսաթոշակ սահմանելը պարտադիր պայման է բնակչության մի հոծ հատվածի աղքատության ճիրաններից դուրս բերելու համար: Մեր հաշվարկներով 2013-2018թթ. յուրաքանչյուր տարի կպահանջվի տարեկան շուրջ 20 մլրդ դրամ լրացուցիչ գումար սույն օրենքի պահանջները կատարելու համար: